Երևան
12 °C
Իննը տասնյակից ավելի երեխաներ, որոնք հնարավորություն չունեն վերամիավորվել կամ լինել իրենց կենսաբանական ընտանիքների հետ, ապրում են խնամատար ընտանիքներում:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը:
Նա ներկայացրեց նաև տվյալներ, թե որ թվականին քանի երեխա է անցել խնամատար ընտանիքի խնամքի ներքո. 2018 թվականին 18 խնամատար ընտանիքների խնամքին է անցել 17 երեխա, 2019 թվականին՝ 48 ընտանիքի՝ 50 երեխա, 2020-ին՝ 54 ընտանիքի՝ 78 երեխա, 2021-ին՝ 61 ընտանիքի՝ 88 երեխա:
«Հատկանշական է, որ փոփոխվել է նաև մասնագիտացված ընտանիքներում խնամք ստացող երեխաների թիվը. 2021 թվականից մասնագիտացված խնամատար ընտանիքների թիվը 7-ն է: Մասնագիտացված ընտանիքն այն է, որտեղ խնամք ու դաստիրակություն են ստանում ծանր առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաները»,- ասաց նա:
Խնամատարությունը երեխային ընտանիքում ապրելու կարևորագույն միջոցառումներից է, որը զարգացավ 2019 թվականից, նշեց Հովհաննիսյանը, երբ Կառավարությունն սահմանեց խնամատար ընտանիքներին վերաբերող նոր կարգավորումները: Այս պահի դրությամբ Հայաստանում ընդամենը մեկ մարզում է, որ դեռևս չկա խնամատար ընտանիք:
«Վայոց ձորի մարզն է: Կարծում ենք՝ կապված է մարդկանց մենտալիտետի հետ: Մենք աշխատանքներ ենք տանում մարզպետարանի աշխատակիցների հետ, ընդհանուր աշխատանքներ են գնում, որպեսզի այդ մարզում ինստիտուտը լինի»,- հայտնեց նա:
Խնամատար ընտանիքները շահագրգռված են լինում խնամքի վերցնել նաև երկրորդ, երրորդ երեխաներին, այդ պարագայում քույր ու եղբայրները միմյանցից չեն բաժանվում: Սակայն խնամատարության գործընթացում խնդիրներ կան օրենսդրության հետ կապված: «Այս պահին մշակվում է ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրինակ, ըստ օրենքի, խնամատար ծնողների և զավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ ծնողի տարիքը 55 տարեկան: Մենք նախատեսում են ծնողի տարիքը սահմանել մինչև 65 տարեկանը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ խնամատար ընտանիքներում վերջին 3-4 տարիների ընթացքում չհաջողված 1-2 դեպք է եղել, երբ խնամատար ընտանիքն ու երեխան միմյանց հետ հարաբերություններ հաստատել չեն կարողացել: Այդպիսի դեպքերը, ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի, քիչ են հանդիպում. Հայաստանում խնամատար ընտանիքի ու երեխաների հարաբերությունները հիմնականում հաջողվում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT