Լոռու մարզում ապօրինի անտառահատումները և պատճառված վնասները նվազել են. Գլխավոր դատախազություն

Լոռու մարզում ապօրինի անտառահատումները և պատճառված վնասները նվազել են: Կանխարգելիչ և պատժողական կոշտ քաղաքականության արդյունքների մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

Ապօրինի ծառահատումների դեմ Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների կողմից տարվող հետևողական պայքարը 2021թ.-ին ապահովել է դրական արդյունքներ։

Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում ապօրինի ծառահատման հատկանիշներով մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ 10 %-ով ավելի է 2020թ. համեմատ:

Դատարան ուղարկված գործերով 14 անձ դատապարտվել է ազատազրկման, որոնցից 10-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան, 16-ը ենթարկվել է տուգանքի, իսկ 1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու՝ ոչ արդարացնող հիմքով:

Իրականացվող կանխարգելիչ, հսկողական գործողությունների, ինչպես նաև դատախազության կողմից վարվող խիստ պատժողական քաղաքականության արդյունքում անհամեմատ նվազել է ապօրինի հատված ծառերի քանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասները: Մասնավորապես՝ եթե 2020թ. արձանագրվել է ապօրինի հատված 3939 ծառ, ապա 2021թ.՝ 2187 ծառ, կամ 44%-ով պակաս։ Եթե ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասը 2020թ. կազմել է ընդհանուր 457.085.634 ՀՀ դրամ գումար, որից հաջողվել էր վերականգնել 1.949.670 ՀՀ դրամը կամ 0.4%-ը, ապա 2021թ. պատճառված վնասը կազմել է 193.074.160 ՀՀ դրամ (2020թ. համեմատ շուրջ 2.4 անգամ պակաս), որից վերականգնվել է 29.745.000 ՀՀ դրամը կամ 15.4%-ը։

Պատճառված վնասները վերականգնելու համար Լոռու մարզի դատախազությունը բոլոր դեպքերում, բավարար հիմքերի առկայությամբ, ձեռնարկում է մեղադրյալներից բռնագանձման պատշաճ իրավական գործընթաց։

Հետևողական աշխատանք է իրականացվել նաև անտառհատման յուրաքանչյուր դեպքում պաշտոնեական հանցագործության առկայությունն ստուգելու, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական կամ կարգապահական գնահատական տալու առումով։ Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) տարբեր մասերով հարուցվել է 54 քրեական գործ: 22 քրեական գործ՝ 34 պաշտոնատար անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված պաշտոնատար անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանքներ։ Համեմատության համար նշենք, որ, 2020թ. նշված հանցակազմով հարուցվել է 7 քրեական գործ, դատարան է ուղարկվել 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ:

Բացի այդ, 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին, ՊՈԱԿ տարբեր մասնաճյուղերի տնօրեններին մարզի դատախազությունից հասցեագրվել է 50 միջնորդագիր՝ պատասխանատու աշխատակիցների աշխատանքում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների վերցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

Առանձին միջնորդագրերի քննարկման արդյունքում աշխատանքից ազատվել են անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն, տարբեր մասնաճյուղերի անտառպետությունների 4 անտառապետ, տարբեր պահաբաժինների 7 անտառապահ: Տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 20 անտառապահ և 9 անտառապետ: Բազմաթիվ միջնորդագրեր դեռևս քննարկման փուլում են։

2021թ. արդյունքներից ելնելով՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին: Դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները և առաջնորդվելով դրանք զարգացնելու հրամայականով՝ մարզի դատախազը մտահոգություն է արտահայտվել շարունակվող ապօրինի անտառահատումների կապակցությամբ: Ուշադրություն է դարձվել հատկապես այն հանգամանքի վրա, որ միայն վարույթը կասեցված՝ չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է 1263 ապօրինի ծառահատման դեպք, որոնցով պատճառված վնասը կազմել է 92.5 մլն ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1103 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է