Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից:
Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, բանագիտության ամբիոնի վարիչ Ալինա Փահլևանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով: Վաստակաշատ երաժշտագետին պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Նախարարությունը բարձր է գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունը, որ տասնյակ տարիներ իրականացնում եք երաժշտագիտության և բանագիտության ոլորտներում: Հանդիսանալով բազմաթիվ մասնագիտական գրքերի, թարգմանությունների հեղինակ` մինչ օրս շարունակում եք մեծագույն սիրով և պրոֆեսիոնալիզմով կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին` չխնայելով ջանք և եռանդ նրանց մասնագիտական կայացման գործում»,- ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ այս պարգևը համեստ գնահատականն է վաստակաշատ մտավորականի կատարած մեծ աշխատանքին: Նախարարն Ալինա Փահլևանյանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների առույգ կյանք և ստեղծագործական արգասաբեր գործունեություն:

Ալինա Փահլևանյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ ծրագրերը բազմաթիվ են, և ուժերի ներածին չափով դրանք կիրականացվեն:
«Կոնսերվատորիայում մենք ունենք շատ լավ գիտական ներուժ և ամեն ինչ կանենք ծրագրերը համատեղ իրականացնելու համար: Նշեմ, որ հրատարակում ենք ժողովրդական երգերի շարք. արդեն 15 հատոր հրատարակվել է, և մենք շարունակում ենք այդ շարքը, քանի որ աշխատանքը երբեք չի կարող կանգնել: Մենք ունենք ժողովրդական երաժշտությամբ, երաժշտագիտությամբ զբաղվող շատ լավ մասնագետներ, ուսանողներ, առանց որոնց ես կյանք չունեմ: Այդ իսկ պատճառով բոլոր այս հրաշալի մարդկանց հետ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես մեր տանը»,- եզրափակել է վաստակաշատ երաժշտագետը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ փաստել է Ալինա Փահլևանյանի անգնահատելի վաստակը և նշել, որ լինելով կոնսերվատորիայի հիմնասյուներից՝ նա միշտ արդիական է, բոլոր ժամանակներում՝ ժամանակակից:
Ալինա Փահլևանյանը 1970 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում (բանագիտության ամբիոնի վարիչ՝ 1992 թվականից, պրոֆեսոր՝ 1996 թվականից):
Ալինա Փահլևանյանի ուսումնասիրությունները վերաբերում են երաժշտական բանագիտության տեսությանը: Հեղինակել է ««Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները» (2004 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորագիտության խնդիրները» (ռուսերեն, 2005 թ.) աշխատանքները, Հայրիկ Մուրադյանի կատարումներից վերլուծել և կազմել է «Հայրենի երգեր» ժողովածուն (1980 թ., 3-րդ հրատարակություն, 2018 թ.), «Հայկական ժողովրդական երգեր և նվագներ. Թալին» (1984 թ., 2-րդ հրատարակություն, 2012 թ., համահեղինակ), «Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում» (1995 թ., համահեղինակ) ժողովածուները:
Հրատարակել է ««Սասնա ծռեր» դյուցազնավեպը» (1996 թ., համահեղինակ), «Հայ ժողովրդական երգեր և նվագներ» մատենաշարը (2009 թ., 2013 թ., 2014 թ.), «Հայ երաժշտական ֆոլկլորի ռիթմիկայի առանձնահատկությունները» (2014 թ.) դասագիրքը: Հեղինակ է նաև հանրակրթական դպրոցի երաժշտության դասագրքերի (I-VII դասարան) և մեթոդական ձեռնարկների: Ռուսերենից թարգմանել, խմբագրել և կազմել է «Արամ Խաչատրյան. նամակներ» (2003 թ.) ժողովածուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT