Խոսքս ձևախեղել են, փորձում են ուղղորդել, թե իշխանությունների թողտվության հետևանքով Գյումրիում շների սպանդ է. մարզպետ

Նախորդ շաբաթվա վերջ, երբ Գյումրիում շների մասնատված դիեր ու հրազենային վիրավորումներով կիսասատկած ու սատկած մարմիններ հայտնվեցին, կենդանասերներն ու քաղաքացիները բողոքի սլաքներն անմիջապես ուղղեցին Գյումրու համայնքապետարանի, նաև Շիրակի մարզպետարանի, մասնավորապես՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղղությամբ:

Մարզպետին ուղղված մեղադրանքի հիմքում խորհրդակցություններից մեկի ժամանակ վերջինիս կողմից արված անդրադարձն էր թափառող շների խնդրի լուծմանը: Համայնքապետերի հետ հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը Բաղդասարյանն ասել էր, որ որևէ կերպ հակված չէ կենդանիներին դաժանաբար սպանելուն, սակայն հարցը պետք է կանոնակարգել:

«Սա քաղաքի խնդիրը չէ, մարզի խնդիրը չէ, նաև հնարավոր բոլոր առիթներով ինձ դիմող մարդկանց էլ եմ բացատրում, որ խնդրի կարգավորումը դուրս է մարզպետի լիազորություններից: Ապաստարաններն ու այլ միջոցները խիստ ծախսատար են և երբեմն անարդյունավետ: Երկրորդ տարբերական էլ ես՝ որպես իրավաբան, խորհուրդ եմ տվել, որ օրենքի չեղարկման մեխանիզմին դիմեն, ստորագրահավաք նախաձեռնեն, եթե քաղաքացիներն ունեն նման ցանկություն: Կարծում եմ՝ բոլոր համայնքներում կա այս խնդիրը, և այն լուծել է պետք»,- մասնավորապես նշել էր մարզպետը:

Թեպետ համայնքապետարանը «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանությամբ ավելի վաղ հերքել էր իր մասնակցությունը տեղի ունեցածում, սակայն «կրքերը» կարծես չեն հանդարտվում, և տպավորություն է, որ որոշ «կենդանասերների» նպատակն ամենևին կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին բացահայտելը չէ, այլ մտացածին կոնկրետ անձանց թիրախավորելը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով շարունակվող մեղադրանքներին՝ Շիրակի մարզպետը նկատեց, որ որոշակի շրջանակներ, ունենալով անձնական շահագրգռվածություն, խորհրդակցության ժամանակ հնչեցրած իր միտքը ձևախեղել և արդյունքում մատուցել են հանրությանը, թե մարզպետը ցանկություն ունի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը չեղարկել:

«Ֆիքսենք, որ մարզպետը նման լիազորություն, առավել ևս նման ցանկություն չունի, որովհետև տվյալ գործառույթը մարզպետարանի լիազորություններից դուրս է: Դա լիազորություն է, որն իրականացնում է համայնքը: Եվ հետո, ՀՀ օրենսդրությունը ցանկացած փոփոխության համար ունի որոշակի գործիքակազմ, որն էլ մատնանշվել է: Եվ դա նորություն չէ: Հանրաքվեի կամ տեղական հանրաքվեի մասին օրենքը նույնպես ենթադրում է քաղաքացիների մասնակցությունը և այն ամենը, ինչը հնչեցվել է իմ կողմից, Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված են»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մոտեցումները, քաղաքացիների բողոքները, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված մոտեցումները.  «Շատ ժամանակ քաղաքական ենթատեքստով փորձում են ուղղորդել, որ Գյումրիում կենդանիների սպանդ է տեղի ունենում, և դա իշխանությունների թողտվության հետևանքն է: Կրկին ասում եմ, որ սա քաղաքական շրջանակների կողմից ուղղորդված միտում է՝ որոշակի դիվիդենտ շահելու նպատակով»:

Այս պահին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը անուններ չի ցանկանում տալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են ուղղորդում, սակայն զգուշացում է. «Ես թույլ չեմ տա, որ իմ անունն ու բարի համբավը արատավորեն: Հաջորդ ցանկացած նման փորձի դեպքում դատական կարգով պատասխանատվության կենթարկվի ցանկացած ոք: Հայտնի խորհրդակցության ձայնագրությունը կա, իմ խոսքերն առանց մոնտաժելու՝ ամբողջովին կան, թե ես ինչ եմ ասել»:

Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ Ոստիկանության Մուշի բաժնի պետն իր հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել Գյումրիում շների հետ կատարված դեպքերից:

«Յուրաքանչյուր բաժնում մեկական դեպք կա արձանագրված: Մեկը, որ շունն ունեցել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով սատկել է: Այս դեպքում տեսախցիկների ձայնագրություններն են ուսումնասիրվում: Երկրորդ դեպքում ուսումնասիրվել է շան մասնատված լինելու դեպքը, և Ոստիկանության ղեկավարն ինձ ամեն դեպքում վստահեցրեց, որ տեղի ունեցածը ոչ թե մարդկային գործոնով է պայմանավորված, այլ շունը եղել է հոշոտված: Սակայն դրանից առաջ շունը սպանվա՞ծ է եղել, թե՞ այլ հանգամանք կա, պարզ չէ»,- նշեց Շիրակի մարզպետը:

Նազելի Բաղդասարյանը ոստիկանությանը հորդորել է լինել հետամուտ, որպեսզի ցանկացած պարագայում մեղավորը կամ մեղավորները կրեն պատասխանատվություն, ինչը ենթադրում է և նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:

«Ցանկացած պարագայում, ցանկացած արարք, որը քրեորեն պատժելի է, պետք է ունենա պատասխանատու, և օրենքը բոլորի համար հավասար է»,- շեշտեց մարզպետը:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3787 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի