Երևան
12 °C
Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի ունեցան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերը։ Դրանք չորսն էին՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, սոցիալական։
Վեհաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի 2 պատգամավորներ, որոնց ՀՀ մուտք գործելը բավականին բուռն արձագանք ստացավ ՀՀ քաղաքացիների շրջանում՝ ուղեկցվելով բողոքի ակցիաներով:
Հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով վեհաժողովի աշխատանքներին և դրա արդյունքներին, ասաց, որ, ի թիվս այլ հարցերի, քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հարավային Կովկասում խնդիրները թեմայով հարցը. «Այս հարցի ժամանակ մեր պատվիրակության անդամները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգային, մարտահրավերներին վերաբերող հարցերի մասին: Բարձրացվել է հայ ռազմագերիների խնդիրը, հումանիտար կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղի տարածք մուտք գործելու սահմանափակման, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների ապաշրջափակմանը»:
Խանդանյանն ընդգծեց՝ կարևոր է նաև այն, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացներին. «Նրանք, ի պատասխան Ադրբեջանի շարունակաբար տարվող թեզին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է, հստակ արձանագրել են, որ պատերազմը չի կարող լինել հակամարտության լուծման ելք, և հակամարտությունը շարունակվում է, այն պետք է համապարփակ, խաղաղ լուծում գտնի»:
Դիտարկմանը՝ քննադատություններ են հնչում նաև այն մասով, որ ակնկալվում էր՝ վեհաժողովում ռազմագերիներին վերադարձնելու հարց ևս ներառված կլինի, սակայն չի եղել, պատգամավորը նշեց. «Սա խորհրդարանական վեհաժողով է, խորհրդարանականներն ընդունում են ազգային խորհրդարաններում օրենքներ, խորհրդարանական վեհաժողովներում միջազգային խորհրդարանական հարթակներում բանաձևեր։ Ինչպես արդեն նշեցի, քննարկվել է Հարավային Կովկասում խնդիրները թեմայով հարցը, որի շրջանակներում քննարկվել է նաև գերիների հարցը»:
Հարցին՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հայ և ադրբեջանցի պատգամավորների աշխատանքը կառուցողական համարո՞ւմ է, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ ինչպես մյուս խորհրդարանական վեհաժողովների ժամանակ, այնպես էլ այս երկուստեք ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:
«Նրանք մեծ մասամբ կրկնում են իրենց թեզերը, մենք էլ բոլոր այդ թեզերին հակափաստարկներ ենք բերել»,- ասաց պատգամավորը և հիշատակեց ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովի այն խոսքերը, թե բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին:
Անդրադառնալով վերջին օրերի ակցիաներին, որոնք իրականացվում էին ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը նկատեց՝ հաշվի առնելով պատերազմը և դրա հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ նորմալ է, որ ՀՀ քաղաքացիներն ակցիաներ են իրականացնում:
«Նրանք փորձում են այդ կերպ իրենց ձայնը հասանելի դարձնել ադրբեջանցի պատգամավորների համար: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, յուրաքանչյուր մարդ կարող է իր դիրքորոշումը հայտնել: Բայց նաև ես նկատեցի, որ այդ ակցիաները միայն ուղղված չէին այդ երկու պատգամավորների դեմ: Հաշվի առնելով ցույցների մասնակիցների կազմը՝ կարող ենք ենթադրել, որ կար նաև քաղաքական որոշակի կողմնորոշվածություն: Սակայն, կրկնում եմ, նորմալ է ակցիաներ իրականացնելը. ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ ակցիայի մասնակիցները պնդում էին, թե ՀՀ-ն պետք է հրաժարվեր «Եվրանեսթ»-ը մեր երկրում անցկացնելու գաղափարից և անվտանգության երաշխիք չտար ադրբեջանցի պատգամավորների համար, Խանդանյանն ասաց՝ ՀՀ-ին իրավունք էր վերապահվել վեհաժողովն այստեղ անցկացնելու ռոտացիայի սկզբունքով:
«Կարծում եմ՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը հաշվի առնելով՝ շատ կարևոր էր վեհաժողովը մեր երկրում անցկացնելը: Իսկ մասնակիցների կազմը հյուրընկալող երկիրը չի որոշում: Վեհաժողովի քարտուղարությունը մասնակցության հրավերն ուղարկում է բոլոր պատվիրակություններին, և նրանք են որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»,- պարզաբանեց պատգամավորը:
Հարցին՝ այս անգամ իշխանությանն ու ընդդիմությանը հաջողվեց միասին համագործակցել՝ ի շահ ՀՀ-ի, պատգամավորը պատասխանեց՝ դրական է համարում ՀՀ-ի աշխատանքը վեհաժողովում:
«Նախապես խոսել ենք օրակարգի հարցերի շուրջ: Բայց չեմ կարող ասել, որ համապատասխանեցրել էինք թեզերը, որոնք պետք է հնչեցնեինք: Կարծում եմ՝ նորմալ աշխատել ենք, և յուրաքանչյուր պատգամավոր իր լիազորությունների շրջանակներում հայտնել է իր դիրքորոշումը»,- նշեց նա:
Խանդանյանը, խոսելով նաև «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի երեկվա նիստում ընդունված բանաձևի մասին, որին «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել, ընդգծեց՝ դա բանաձև չէր, այլ բյուրոյի հայտարարությունը. «Բյուրոն կազմված է պատվիրակության ղեկավարներից և Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարներից: Հայտարարության տեքստն արդեն հասանելի է, և այն վերաբերում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Բյուրոյի նիստին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի պատվիրակության ղեկավարները, և Մարիա Կարապետյանը կողմ չի քվեարկել»,- հայտնեց պատգամավորը:
Նկատենք՝ բյուրոյի հայտարարության մեջ նշված է, որ իրենք «խստորեն դատապարտում են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անօրինական անկախ ճանաչելը», ինչպես նաև հայտնում, որ Ռուսաստանի այս քայլը «միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT