Երևան
12 °C
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամփոփելով ռազմական գործողությունների առաջին օրը, հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայի 137 քաղաքացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել:
«Ուկրաինական բանակը, սահմանապահները, ոստիկանական ուժերը և հատուկ ծառայությունները կասեցրել են թշնամու հարձակումները: Հակամարտության լեզվով սա կարելի է անվանել օպերատիվ դադար»,- ասել է Զելենսկին գիշերային տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերը «գերազանց են գործում» և «հուսալիորեն պահում» Խարկովը։
«Ամենախնդրահարույց իրավիճակը հարավում է: Մեր զորքերը ինտենսիվ մարտեր են մղում Խերսոնի արվարձաններում: Թշնամին ճնշում է օկուպացված Ղրիմից՝ փորձելով շարժվել դեպի Մելիտոպոլ: Երկրի հյուսիսում՝ Չեռնիգովի շրջանում, թշնամին կամաց-կամաց առաջ է շարժվում, բայց կա մեկը, որը նրան հետ է պահում»,- խոստովանել է Զելենսկին:
Նա նաև հայտարարել է, որ ռուս զինվորականներ են գերի վերցվել։ Ուկրաինական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել:
Կիևը նաև հաղորդել է մի քանի կործանված ինքնաթիռների, ուղղաթիռների և ոչնչացված զրահատեխնիկայի մասին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրերը։
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Ղրիմից ռազմական շարասյունների հեռանալու կադրեր, իսկ ուկրաինական լրատվամիջոցները՝ հակառակորդի զինտեխնիկայի խափանման մասին։
Դեռևս այս կոչից առաջ Զելենսկին «Թվիթեր»-ում գրել էր, որ ռուսական զորքերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։
Ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ ռուս զինվորականները գրավել են կայանը։
«Դաժան մարտից հետո Չեռնոբիլի տեղամասի նկատմամբ մեր վերահսկողությունը կորցրել ենք: Նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների վիճակը, արգելափակումը և միջուկային թափոնների պահեստավորումն անհայտ են: Այս ուղղությամբ ռուսների բացարձակ անիմաստ հարձակումից հետո անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանն անվտանգ է: Սա այսօր Եվրոպայի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- զգուշացրել է Պոդոլյակը։
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրերը:
Ուկրաինայի նախագահը ողջ օրը կոչեր է հնչեցրել ազգի համար, ինչպես նաև՝ Ռուսաստանի քաղաքացիների, որոնց կոչ է արել ընդդիմանալ պատերազմին։ Առավոտյան Զելենսկին հայտարարել էր ռազմական դրություն մտցնելու մասին, կեսօրից հետո հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հետո համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիր էր ստորագրել:
Կեսօրին CNN-ի թղթակիցը նկարահանել էր Կիևի մերձակայքում գտնվող Անտոնով օդանավակայանում ռուսաստանցի զինվորականների վայրէջքը։ Նրանք՝ զինվորականները, լրագրողին ասել էին, որ հսկողության տակ են վերցրել այդ օդանավակայանը։
Ուկրաինայի ՆԳՆ-ն պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել մարտը Գոստոմել գյուղի մոտ գտնվող օդանավակայանի համար։
«Ուկրաինայի ազգային գվարդիայի արագ արձագանքման բրիգադը Գոստոմելում կռվել է հակառակորդի դեմ։ Գվարդիականները 34 ուղղաթիռից 3-ը խոցել են։ Միևնույն ժամանակ, գործում էին ռուսական գրոհային ինքնաթիռներ, կործանիչներ և ուղղաթիռներ։ Ազգային գվարդիայի զինվորականները ստիպված են եղել հրետանային հարված հասցնել այն օդանավակայանին, որտեղ իջել են հակառակորդի զորքերը։ Բրիգադը վերախմբավորվել է։ Կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։
Կիևում և Խարկովում պարետային ժամ է մտցվել (այն կգործի 22։00-ից)։ Այս քաղաքներում իշխանությունները բնակչությանը հորդորել են ապաստանել մետրոյում։ Գնացքները կանգնեցվել են մետրոյում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան այնտեղ ապաստան գտնել։ Երեկ ռուսական հրթիռային հարվածների թիրախների թվում օբյեկտներ են եղել մայրաքաղաքի Բորիսպիլի օդանավակայանում։
Զելենսկու և Ուկրաինայի անվտանգության ուժերի հետ միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ճեպազրույցներն անցկացրել է ողջ օրվա ընթացքում։ Նրանք հերքել են կորուստները և խոստովանել միայն մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռի ընկնելու մասին, այն էլ՝ «օդաչուական սխալի հետևանքով»։ Արդեն երեկոյան զինվորականները հաստատել են, որ Վորոնեժի մոտ մեկ այլ ինքնաթիռ՝ ռազմատրանսպորտային Ան-24-ն ընկել է, անձնակազմը մահացել է։ Պատճառը նշվել է տեխնիկական անսարքությունը:
Օրվա ընթացքում ռուս զինվորականները պնդում էին, որ իրենց հարվածների հետևանքով ավերվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ և ռազմածովային բազա։ Ռուս զինվորականների տվյալներով՝ ոչնչացվել են նաև S-300 և Buk-M1 հակաօդային պաշտպանության համակարգերի 18 ՌՏԿ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ չի հարվածում քաղաքներին, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են վնասված տների լուսանկարներ և հայտնել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխայի մահվան մասին։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, Օդեսայի մարզի Լիպեցկոե գյուղում 11 տղամարդ և 11 կին մահացել են զորամասի վրա հրթիռակոծության հետևանքով։ Մարիուպոլի վարչակազմը հայտնել է միկրոշրջաններից մեկի գնդակոծության մասին։
Երեկոյան գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոր թվեր է հայտնել. հարձակման են ենթարկվել 83 ցամաքային ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, խոցվել են երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ և չորս «Բայրակթար» անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը կեսօրին հայտնել է, որ Ռուսաստանը 203 հարձակում է իրականացրել։
Մոսկվայի տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի զինված կազմավորումներին ռուսական հրետանու և բանակային ավիացիայի կրակային աջակցությամբ հաջողվել է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և առաջանալ 6-8 կմ խորությամբ։ Կողմերը զեկուցել են Շչաստիա և Ստանիցիա Լուգանսկա քաղաքում տեղի ունեցած մարտերի մասին, սակայն դրանց ելքը այլ կերպ են գնահատել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT