Սա ոչ թե ռուս-ուկրաինական, այլ Ռուսաստան-արևմուտք հակամարտություն է. Հրանտ Տեր-Աբրահամյան

Ռուս-ուկրաինական բանակցություններից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Այնպես է հիմա իրավիճակը, որ չի էլ երևում, թե կողմերը ինչի շուրջ պետք է բանակցեն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեսակետ հայտնեց պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցություններին:

Նրա խոսքով՝ երկու կողմն էլ այս պահին որևէ բան զիջելու տրամադրվածություն չունի. Բանակցությունների արդյունավետությունը կասկածելի է, ուկրաինական զինուժն էլ կազմալուծված չէ և բավականին հաջող դիմադրում է»:

Անդրադառնալով հարցին՝ արևմուտքը բավականին ակտիվ է՝ զենք է տրամադրում Ուկրաինային, ցուցաբերում ֆինանսական օգնություն, սանկցիաներ կիրառում Ռուսաստանի դեմ, սա կարո՞ղ է երրորդ համաշխարհային պատերազմի համար նախադրյալներ ստեղծել, հրապարակախոսն ասաց. «Արևմուտքը չի խառնվի այսքանից ավելի, իր բանակները չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա արդեն կդիտարկվի որպես կարմիր գծերի հատում: Չնայած Պուտինը հայտարարեց, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնելու, ընդհուպ՝ մինչև միջուկային զենքի կիրառման»:

Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ այժմ գրեթե բոլոր երկրները տնտեսական պատերազմի մեջ են ներքաշվել: «Աշխարհում աննախադեպ չափի է հասել հակառուսական ալիքը: Մեծ քանակությամբ զենք է մատակարարվում Ուկրաինա, ընդ որում՝ դրանք բավականին լուրջ զենքեր են: Բացի այդ, օրինակ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրեց իր կամավորներին մեկնել Ուկրաինա: Այսինքն՝ կարող է կամավորների միջոցով երկրները մասնակցեն պատերազմին: Պետք է ամեն դեպքում հաշվի առնել, որ սա ռուս-ուկրաինական պատերազմ չէ, այլ Ռուսաստան-արևմուտք»,- կարծում է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին՝ զրուցակիցը նկատեց՝ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի:

«Այս պատերազմում Ռուսաստանի համար քաղաքական խնդիրը եղել է ոչ թե ուկրաինական քաղաքների քանդումն ու գրավումը, այլ ցույց տալը, որ Ուկրաինա չկա, այն Ռուսաստան է, միայն վերնախավն է, որը կարծում է, թե գոյություն ունի Ուկրաինա: Օրինակ՝ Խարկովը ռուսալեզու քաղաք է, որը պետք է ռուսներին ուղղակի դիմավորեր: Իրենք էլ պետք է բեմադրեին, թե տեսեք՝ ուկրաինացիները մեզ հետ են: Սակայն հիմա ստացվում է այնպես, որ Ուկրաինան կռվում է Ռուսաստանի դեմ, իսկ դա արդեն ռուսական քաղաքական պլանի տապալումն է՝ անկախ ռազմական արդյունքից»,- նշեց Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն այնպիսի իրավիճակում է, որ չի կարող դուրս գալ Ուկրաինայից և ասել՝ կներեք, բայց չհաջողվեց. «Եթե սկսել են, ուզեն, թե չուզեն պետք է գնան մինչև վերջ: Այլ բան է, թե մինչև վերջը ի՞նչ է նշանակում: Բերեմ կրկին Խարկովի օրինակը: Խարկովը, որը ռուսալեզու քաղաք է, սակայն արդեն երրորդ օրն է, որ Ռուսաստանը չի կարողանում այն առանց դիմադրության վերցնել: Ռուսաստանը հիմա ստիպված է քաղաքները ռմբակոծելով, հրետակոծելով, քանդելով, խաղաղ բնակչության մեջ զոհեր տալով՝ շարժվել առաջ, քանի որ նահանջելն արդեն դժվար է, հետ գնալ էլ չի կարող, վերջում, կարծում եմ, փակուղի է լինելու: Կապրենք՝ կտեսնենք»:

Անդրադառնալով Միութենական պետություն ստեղծելու մասին խոսակցություններին՝ Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց. «Այո, գերնպատակն այս ամենի դա է: Ուկրաինան այս պլանի կարևոր կետերից մեկն է, քանի որ հետսովետական տարածքում Ուկրաինան բնակչությամբ երկրորդն խոշոր միավորն է, ինչպես նաև տարածքով ու իր նշանակությամբ ամենամոտն է Ռուսաստանին: Սակայն, եթե ուկրաինական պլանը չի հաջողվում, հարցականի տակ է հայտնվում ամբողջ պլանը: Եթե նույնիսկ Ուկրաինայում կարողանա Ռուսաստանը հռչակել ինչ-որ կառավարություն, բայց կլինեն պատերազմի ավերվածությունները, դրա հետևանքները, երկրների ժողովուրդների իրար նկատմամբ թշնամանքը, որը տարածվում է արդեն ռուսալեզու ժողովուրդների միջև, միևնույն է, հարցականի տակ է հայտնվում միության պրոյեկտը»:

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշման մասին խոսելիս էլ պատմաբանն ասաց՝ պարզ պատճառներ կան, թե ինչու ՀՀ-ից բուռն արձագանքներ չկան այս մասով:

«Պետք է որոշակի զգուշություն ու չեզոքություն ցուցաբերել: Շատ մեծ հակառուսական ալիք է հիմա աշխատում, անկախ նրանից՝ դա լա՞վ է, թե՞ վատ, երկրներն էլ խոշորացույցով նայում են արձագանքներին: Այն պետություններն էլ, որոնք հստակ արձագանք չունեն, «իզգոյ» են դառնում: Օրինակ՝ Ադրբեջանը կարողանում է այսպիսի իրավիճակներում ավելի ճկուն լինել: Մի ձեռքով մինչ պատերազմը Ալիևը ստորագրեց համաձայնագիր, մյուս կողմից էլ երկրում հանրահավաքներ են՝ ի աջակցություն Ուկրաինայի: Այսինքն՝ Ադրբեջանը խաղում է երկու ձեռքով: Իրենք իրավիճակն օրերի ու ժամերի տարբերությամբ հաշվարկում են ու, ըստ դրա, քայլեր ձեռնարկում: Այստեղ մենք իրենից բան ունենք սովորելու»:

Դիտարկմանը, որ այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե Ադրբեջանը կօգտագործի պահը և կհարձակվի Սյունիքի սահմանների վրա, Տեր-Աբրահամյանը նկատեց. «Ճիշտ հակառակը՝ այս պահին քանի Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, այստեղ հանգիստ է լինելու. Ադրբեջանն առանց Ռուսաստանի թույլտվության Հայաստանի սահմանին ոչինչ չի անի»,- եզրափակեց հրապարակախոսը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2067 դիտում

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ