Երևան
12 °C
Վերջին շրջանում Երեւանում շեշտակի բարձրացել են վարձակալությամբ տրվող բնակարանների գները:
Նախկինում, եթե զարմանում էինք մի քանի 100 դոլարի հասնող գների վրա, այժմ դրանք հասնում են հազարի, երբեմն՝ նույնիսկ մի քանի հազարի:
List.am հայտարարությունների կայքում, օրինակ, Երեւանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի գինը 1300 դոլարից 1500-ի է հասնում, Մաշտոցի պողոտայում 4 սենյականոց բնակարանն արժե 4 հազար 500 դոլար, իսկ Արաբկիրում կրկին 4 սենյականոց բնակարանի արժեքը 3 հազար 500 դոլար է:
Մարդիկ սոցիալական ցանցերում բողոքում ու ակտիվ մեկնաբանություններ են գրում՝ զարմացած հարցադրումներ անելով՝ «ոսկյա զուգարանակոնքո՞վ է բնակարանը», կամ «ադամանդյա տնե՞ր են, ինչ է»: Որոշներն էլ կատակներ են անում՝ նշելով, որ մեր օրերում լավագույն բիզնեսն է դարձել բնակարանը վարձակալությամբ տալը. իրենց բնակելի տներն ու բնակարանները վարձակալությամբ տալու տարբերակներ են դիտարկում:
Հայաստանյան անշարժ գույքի շուկայում, հատկապես՝ Երեւանում, վարձով բնակարան ձեռքբերելը, այն էլ՝ խելամիտ գներով, խնդիր է դարձել հատկապես վերջին երկու տարում: Սա, բնականաբար, տարբեր պատճառներ ունի: Ոլորտում բազմամյա փորձ ունեցող գործակալների դիտարկմամբ՝ Երեւանում տների գները սկսել են բարձրանալ սիրիահայերի գալուց հետո: Այս ամենի հետ մեկտեղ վարձով տրվող բնակարանների գների բարձրացմանն են նպաստել նաեւ համավարակի հետեւանքով սահմանված սահմանափակումները:
Երեւանում վարձակալությամբ տրվող բնակարանների այս համատարած գնային փոփոխությանը սկսել են շատերն անդրադառնալ՝ մասնագետներ, հանրությանը հայտնի անձիքն պարբերաբար գրառումներ են կատարում եւ իրենց մտահոգությունը հայտնում: Նրանց դիտարկմամբ՝ Երեւանում շատերը բնակվարձի գնային «անխիղճ քաղաքականություն» են սկսել վարել հատկապես ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Ինչը շատերի մտահոգությամբ կարող է հանգեցնել նրան, որ օտարազգիները հիասթափվեն Հայաստանից եւ տեղափոխվեն հարեւան այլ երկրներ:
Ի տարբերություն զանազան քննադատությունների՝ մարդիկ էլ կան, որ գնային նման քաղաքականությունը օրինաչափ են համարում: Նշում, որ նորմալ է, երբ մարդիկ փորձում են իրավիճակն իրենց օգտին օգտագործել:
«Ժողովուրդ, ինչի՞ եք զարմացել, որ գները բարձրացել են. կա պահանջարկ, առաջարկն էլ քիչ է, թանկանում է։ Նոր տարվա տոնին մանդարինն է թանկանում, Մարտի 8-ին՝ ծաղիկը, Սուրբ Զատիկին՝ ձուն. նորմալ պրակտիկա է»: Գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
«Այսպես թե այնպես վարձով տրվող բնակարանների գների բարձրացման միտում կար, քանի որ պահանջարկը շատ-շատ էր մեծացել, ու տեղյակ էինք, որ թանկանալու են: Բայց մեկնարկած ռազմական գործությունները նպաստեցին դրա արագացմանն ու նախանշվածից ավելի թանկ գնի սահմանմանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց գործակալ Նորայր Տ.-ն:
Վերջինս նշեց, որ հիմնականում ռուսների գալուց հետո հատկապես կենտրոնում տների գները մի քանի հարյուր դոլարով ավելացել են: Եթե նախկինում կենտրոնում 1 սենյականոց բնակարանն արժեր 700 դոլար, ապա այժմ հնարավոր է վարձակալել առնվազն 1000-1100 դոլարի սահմաններում»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցադրմանը՝ բնակարանների գների հետ կապված ռուս վարձակալներից բողոքներ լսո՞ւմ են, գործակալը բացասական պատասխան տվեց: Նշեց, որ նրանք հեշտությամբ համաձայնում են, ու որեւէ բողոք կամ զարմանք դեռ չեն լսել: Գործակալի խոսքով, ի դեպ, բավականին երկարաժամկետ են ռուսները վարձակալում:
Նկատենք՝ ֆեյսբուքյան «Վարձով բնակարաններ» խմբում էլ, եթե մի ժամանակ բնակարանների դեֆիցիտ էր, այժմ օրվա մեջ մի քանի նոր հայտարարություններ են հայտնվում: Գները, բնականաբար, նախկինից բավականին թանկ են: Հատկանշական է, որ խմբում սկսել են հայտնվել նաեւ ռուսերենով հայտարարություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT