Երևան
12 °C
Արդյոք գոյություն ունի՞ կանանց ընկերություն. ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին, ի՞նչ է թաքնված շպարված ու խնամված կնոջ կերպարի տակ կուլիսներից այն կողմ, ի՞նչ է կատարվում նրա հոգում։
Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսօր պրեմիերա էր։ Ներկայացումը կոչվում էր «Խաղը»։ Այն բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը: Սա, ի դեպ, դերասանուհու ռեժիսորական դեբյուտն էր:
Մեկ ժամ տեւողությամբ ներկայացումը հումորային, ծիծաղաշարժ դրվագների եւ տխուր հույզերի համադրություն է։ Դերասաններ Լիլիա Մուկուչյանին, Լալիտա Բուկիանին ու Մանվել Խաչատրյանին հաջողվեց հանդիսատեսին հասցնել թուլացնող ծիծաղի եւ վայրկյանների ընթացքում «լրջացնել»՝ ստիպելով թախծել։ Խաղացին, պատմեցին, ասացին բաներ, որոնց մասին մենք հաճախ վախենում ենք բարձրաձայնել, նույնիսկ՝ մտածել։
Հանդիսատեսին «Խաղը» դուր եկավ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Ելենա Վարդանյանն ասաց, որ չնայած սա իր առաջին բեմադրությունն էր, բայց լարվածություն գրեթե չուներ։
«Դեռ երկու տարի առաջ էինք ուզում այս ներկայացումն անել, բայց անընդհատ զբաղվածության պատճառով կարծես հետաձգվում էր։ Հունվարին բոլորովին պատահական դերասանուհի Լիլիա Մուկուչյանի հետ որոշեցինք, որ պիտի այն հիմա բեմադրենք, եւ ես պիտի զբաղվեմ բեմադրական աշխատանքով»,- ներկայացման ավարտից հետո մանրամասներ պատմեց Վարդանյանը։
Խոսելով հանրահայտ ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսն ընտրելու առանձնահատկության մասին՝ դերասանուհի-ռեժիսորն ասաց՝ Նիգրոյի գործերը մեծ ճանաչում են վայելում եւ չեն իջնում աշխարհի շատ թատրոնների բեմերից: Բացառություն չէ նաև ռուսական թատրոնը, որտեղ արդեն երկրորդ ներկայացումն է բեմադրվում՝ ըստ Դ. Նիգրոյի պիեսի։
«Մեր հիմնական նպատակն է այսօր աշխարհին, մարդկանց տալ դրական լիցքեր։ Հիմա աշխարհում ամեն ինչ այնքա՜ն տխուր է: Կարծում եմ՝ մեր՝ արտիստներիս, հիմնական դերն ու առաքելությունը մարդկանց ուրախացնելը, դժվարին ժամանակներում նրանց մի փոքր հոգսերից ու առօրյայից կտրելը պիտի լինի»,- ասաց Ելենա Վարդանյանը։

Դերասան Մանվել Խաչատրյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պիեսում իր կերպարը չի եղել, միայն անունն է եղել:
«Իմ կերպարն ավելացրել է ռեժիսորը, բայց այնքան հաջող գործ է ստացել, որ տպավորություն է, թե հենց հեղինակն է գրել»,- ասաց դերասանը: Խոսելով ներկայացման բուն ասելիքի մասին՝ Խաչատրյանն ասաց՝ պիեսն այն մասին Է, թե ինչքան դժվար է դերասանի կյանքը․ «Բեմից այն կողմ տպավորություն է, թե դերասանի մոտ ամեն ինչ հեշտ է ու թեթեւ, բայց այս ներկայացումը բացահայտում է դերասանների ներքին խոհանոցը, այն, թե իրականում ինչերի միջով են անցնում նրանք»։
Մանվել Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ փորձերը շատ հետաքրքիր են անցել, եւ որ սա իր մարմնավորած կերպարներից ամենաթեթեւ ու հիշարժանն է:
«Առաջարկը ստացել էի Ելենա Վարդանյանից եւ դերասանուհի Լիլիա Մուկուչյանից: Միջանցքում խոսում էին, մի փոքր կամուկացով մոտեցան ինձ՝ երեւի մտածելով, որ զբաղվածությունս շատ է, չեմ հասցնի: Միանգամից համաձայնեցի, որովհետեւ թեման հետաքրքրեց»,- անկեղծացավ դերասանը:

Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի հիման վրա բեմադրված «Խաղը» ներկայացումը այսուհետ համալրում է ռուսական թատրոնի խաղացանկը: Ներկայացումը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:
«Խաղը» ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը՝ Նունե Կիրակոսյանը: Ներկայացումը հանդիսատեսը կարող է դիտել նաեւ մարտի 10-ին, 15 եւ 16-ին:


Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT