ՄԻՊ-ն ուսումնասիրել է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի շահառուների՝ բաց դեմքերով տեսագրությունը

Երկու օր առաջ նախաձեռնել էի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված միջոցառումը լուսաբանող տեսագրության հրապարակման ուսումնասիրություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ ուսումնասիրությունը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսագրությունը հրապարակվել է հաստատության որոշ շահառուների բաց դեմքերով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նրանց ինքնությունը և հոգեկան առողջության կենտրոնում գտնվելու հանգամանքը:

Պաշտպանի արձագանքը ներկայացնում ենք ստորև.

«Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են տեսագրության, սոցիալական ցանցերում վերաբերելի հրապարակումների և մեկնաբանությունների, ինչպես նաև տեսագրության տարածման փաստի ուսումնասիրություն: Նախաձեռնվել է հարցի քննարկում խնդիրն արձանագրած լրագրողի, հաստատության տնօրինության և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Պարզվել է, որ տեսագրությունը կատարվել է մասնավոր անձի կողմից նախաձեռնված բարեգործական միջոցառման ընթացքում, որի կազմակերպման համար վերջինս ստացել է հաստատության թույլտվությունը: Հաստատության տնօրենի կողմից հաստատվել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հաստատության որոշ աշխատակիցներ: Ըստ տրամադրած տեղեկությունների՝ հաստատությունում գտնվող անձինք անգործունակ ճանաչված չեն: Միջոցառման ընթացքում որոշ շահառուներ նկարահանվելու ցանկություն են հայտնել:

Այնուամենայնիվ, այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ խնդրահարույց է այն, որ հաստատությունը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, մարդկանց չեն պարզաբանվել տեսագրությունները (լուսանկարները) անձնական նպատակով օգտագործելու և դրանք հանրայնացնելու տարբերությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքները:

Պարզվել է նաև, որ տվյալ դեպքում միջոցառման կազմակերպիչները նախապես չեն իրազեկվել այն մասին, որ մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ համացանցում կամ այլ եղանակով տարածել կենտրոնի շահառուների՝ բաց դեմքով կամ նրանց որևէ կերպ նույնականացնող լուսանկարներ կամ տեսագրություններ: Մինչդեռ նմանատիպ միջոցառումների դեպքում հնարավոր է կանխատեսել կազմակերպիչների կողմից տեսանյութերի և լուսանկարների տարածումը: Ավելին, պետք է առաջնորդվել «Մի՛ վնասիր» սկզբունքով և հավաստիանալ, որ ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ երաշխավորելու, որ հաստատության շահառուների մասնակցությամբ որևէ միջոցառում իրականացնելիս նշված սկզբունքը կպահպանվի: Հաստատության տնօրենի տեղեկացմամբ՝ տեսագրության տարածման մասին տեղեկանալուց հետո խնդիրն իր կողմից քննարկվել է տեսագրությունը հրապարակած անձի հետ՝ խնդրելով համացանցից հեռացնել այն:

Հատուկ արձանագրում եմ, որ մարդու մասնավոր կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որի պահպանումը սկզբունքային է յուրաքանչյուր դեպքում: Այս մասին պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև տարեկան և արտահերթ զեկույցներում: Ընդ որում՝ լրացուցիչ ջանքեր են պահանջվում հատկապես պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և երաշխավորման նպատակով: Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ քայլեր, որոնց արդյունքում կբացառվի անձի պիտակավորումը, թիրախավորումն ու խարանը:

Հորդորում եմ բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին զերծ մնալ մարդուն նույնականացնող տվյալներ հրապարակելուց:

Պահանջում եմ բոլոր իրավասու պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում:

Քննության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից նաև առաջարկվել է իրականացնել վերապատրաստում հաստատության անձնակազմի համար, ինչը Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում:

Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»:

Հիշեցնենք՝ խոսքը Արտյոմ Թումանյան ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակված տեսանյութի մասին է: Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ կանանց տոների կապակցությամբ վերջինս այցելել է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն, նվերներ մատուցել կենտրոնի շահառու կանանց: Տեսանյութում կանայք բաց դեպքերով են, ասմունքում են ու երգում:

Այս տեսանյութը համացանցում քննարկումների ու հատկապես լրագրողների վրդովմունքի պատճառ է դարձել, որոշ օգտատերեր այս ամենը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող կանանց նկատմամբ ծաղր են որակել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1215 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ