2021 թվականի ընթացքում Հայաստանի աղբավայրերում գրանցվել է 82 հրդեհ

16/03/2022 schedule13:08

Աղբավայրերը համարվում են հրդեհավտանգ օբյեկտներ, որտեղ պարբերաբար տեղի է ունենում աղբի բռնկում՝ վտանգավոր գազերի արտանետմամբ: Սա վտանգ է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության համար:

2020 թվականին հանրապետության տարածքում գտնվող աղբավայրերում բռնկվել է 89 հրդեհ, 2021 թ-ին՝ 82, իսկ 2022 թ-ին արդեն իսկ 2 հրդեհ:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով, մինչև հրդեհավտանգ սեզոնի սկսվելը, արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է հանդիպում «Հրդեհների առաջացումը թեմայով»:

Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի խոշոր աղբավայրերի տնօրեններ, շահագրգիռ այլ կողմեր: Հանդիպումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

ՓԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ խնդիրը համակարգային է և պահանջում է բոլոր պատասխանատու կողմերի ակտիվ ներգրավվածությունը դրա լուծման ուղղությամբ: Հակահրդեհային անհրաժեշտ միջոցառումների բացթողումների հետևանքով հարցը վերջնական լուծում չի ստանում:

«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով ամրագրված է, որ կազմակերպությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ ուժեր, հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ինչպես նաև համապատասխան ինժեներական տեխնիկա և աշխատակիցներ: Թեև Փրկարար ծառայությունը աղբավայրերում բռնկված հրդեհներին արձագանքելու և մարելու գործառույթ չունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի լրջությունը, դրա վտանգները՝ անմասն չի մնում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից՝ կենտրոնացնելով մեծ քանակությամբ ռեսուրսներ:

2021 թվականի մայիսի 22-30-ը և հունիսի 5-28-ը Մասիս քաղաքի աղբանոցում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել է 7 հրշեջ-փրկարարական ջոկատ, ընդհանուր՝ 192 ծառայող, օգտագործվել է 8800 տոննա ջուր: Մեկ այլ դեպքում 2021 թվականի նույն ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական բոլոր ջոկատները, ընդհանուր՝ 376 ծառայող, օգտագործվել է 3847 տոննա ջուր:

Եղել են դեպքեր, երբ նույն աղբավայրում հրդեհի դեպք է գրանցվել օրը մի քանի անգամ:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հարցի կարգավորման հրատապությունը: Աղբավայրերը շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ խնդիրը համակարգային է, առկա է ինչպես թափոնների կառավարման, այնպես էլ ուժերի և միջոցների համալրման կարիք:

Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը հորդորել է առավել զգոն լինել, քանի որ եղանակների տաքանալուն պես աղբավայրերում հրդեհների առաջացման հավանականությունը մեծանում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1179 դիտում

Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան

Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից

Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան

Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան

Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը

Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան

Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան

Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան

Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա

Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան

Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը

2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին

Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան

Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից

Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան

Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից

Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ

Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր

Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ