Երևան
12 °C
Բացահայտվել են համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբեր:
Այս մասին ՀՀ դատախզության հանրային կապերի բաժինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:
ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունների կատարմամբ ստացված տեղեկատվության պատշաճ վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբերի:
Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ի թիվս այլ դատավարական գործողությունների` կատարվել են շուրջ 50 խուզարկություններ, համացանցային հասանելիության և բաժանորդային տվյալներ ստանալու 100-ից ավել միջնորդություններ են ներկայացվել դատարան, 10-ից ավել իրավական օգնության միջնորդություններ են ուղարկվել օտարերկրյա իրավասու մարմիններին, որոնցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ-ում:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչը, 2017թ. մինչև 2021թ. օգոստոսի 30-ը հեռահաղորդակցության «Տելեգրամ» հավելվածում ստեղծել ու կառավարել է 5 ալիք, որոնց միջոցով իր կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպված խմբի անդամների հետ, հիմնականում Երևան քաղաքի տարածքում իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որի արդյունքում միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված վերջինիս պատկանող 2 էլեկտրոնային դրամապանակներին ստացվել է 52.327.000 ՀՀ դրամին համարժեք գումար։
Ստացված հիշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով դրանք հետագայում փոխանցվել են մեղադրյալի և նրա հետ փոխակապակցված անձանց կողմից ՀՀ-ում վճարահաշվարկային գործունեություն իրականացնող կազմակերպություններում բացված էլեկտրոնային դրամապանակներին կամ բանկային քարտերին, որից հետո տնօրինվել են հանցակիցների հայեցողությամբ։
Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը 2019թ.-ից համացանցային տարբեր հավելվածներով զբաղվել է «Շոկո» անվանմամբ «5F-MDMB-PICA» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմամբ, որի արդյունքում 2019 թվականի 3 ամսվա ընթացքում քննությանը հայտնի միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված էլեկտրոնային դրամապանակին ստացել է 15.822.906 ՀՀ դրամին համարժեք գումար, որը ֆինանսկան միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով հետագայում փոխանցվել է մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց անուններով բացված ՀՀ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակներին, բանկային քարտերին և տնօրինվել նշված անձանց հայեցողությամ:
Կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված օտարերկրյա վճարահաշվարկային կազմակերպություններում բացված դրամապանակներից ՀՀ-ում նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ դրամապանակներին փոխանցվել է շուրջ 74.000.000 ՀՀ դրամ:
Բացի այդ, 2022թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող համացանցային «Տելեգրամ» հավելվածի ալիք ստեղծած և ղեկավարած մեկ այլ անձ, որից անմիջապես հետո միաժամանակյա խուզարկություններ են կատարվել վերջինիս բնակության վայրում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող գրասենյակում, որոնց արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված ՌԴ-ում գործող դրամապանակից նշված անձի՝ ՀՀ-ում գործող էլեկտրոնային դրամապանակին 2020 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 5.302.222 ՀՀ դրամ։ Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն դրամապանակին 2020-2021թթ. ընթացքում այլ օտարերկրյա դրամապանակներից ստացվել է ընդհանուր 73.447.078 ՀՀ դրամ գումար:
Դրանից բացի, 2022թ. հունվարի 23-ին և 25-ին տարբեր վայրերից հայտնաբերվել և ձերբակալվել է 5 անձ:
Կատարված խուզարկություններով հայտնաբերվել, ինչպես նաև մեղադրյալների կողմից ներկայացվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կառավարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքների ցանց՝ բաղկացած ավելի քան 20 էջից:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. սկսած նշված անձինք իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացրել են կրիպտոարժույթներով, քննությամբ մինչ օրս պարզվել է թմրամիջոցների ապօրինի իրացման նպատակով օգտագործված 1 «Դաշքոին» և 1 «Բիթքոին» հաշիվների տվյալներ, որոնց կատարված փոխանցումների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50.000.000 ՀՀ դրամ: Նշված անձանցից 2-ի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 70.000 ԱՄՆ դոլար:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության են ենթարկվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող և գործով անցնող տելեգրամյան ալիքները, որոնցում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը վաճառքի գներով կազմել է շուրջ 180.000.000 ՀՀ դրամ, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320.000.000 ՀՀ դրամ:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 17 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի ( Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 190-րդ հոդվածի տարբեր մասերով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)), որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև Դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։
Վերոնշյալ աննախադեպ արդյունքներն ապահովելու, համագործակցված աշխատանքի և ներդրած ջանքերի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT