Իմ հեռանալուց հետո ՀՈԱԿ-ն այնքան էլ լավ չի աշխատել, քաղաքում շները կրկնապատկվել են. Արմեն Բեգոյան

Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի առաջին տնօրեն Արմեն Բեգոյանը, որը երկու տարի առաջ աղմուկով հեռացել էր աշխատանքից, վերանշանակվել է նույն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրա եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ աշխատանքային լուրջ տարաձայնություններ էին ծագել, ինչն էլ պատճառ էր դարձել Բեգոյանի՝ Երեւանի քաղաքապետարանում աշխատանքը թողնելուն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ՀՈԱԿ-ի տնօրենը պատմեց, որ շուրջ մեկ տարի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ը ղեկավարելուց հետո Երեւանի նախկին քաղաքապետի առաջարկով տեղափոխվել էր մեկ այլ նորաստեղծ՝ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ: Կարճ ժամանակ հետո Մարությանը նրան կրկին առաջարկել էր հետ վերադառնալ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», սակայն Բեգոյանը մերժել էր առաջարկել եւ լքել քաղաքապետարանը:

Արմեն Բեգոյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարոն Բեգոյան, երկու տարի առաջ Դուք թողեցիք քաղաքապետարանում Ձեր աշխատանքը եւ հեռացաք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ արդյոք նախկին քաղաքապետի հետ հարաբերությո՞ւնն էր բուն պատճառը:

- «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում մեկ ամիս էր անցել իմ նշանակումից, երբ Հայկ Մարությանն առաջարկեց կրկին վերադառնել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: Հետ չվերադարձա, քանի որ իմ եւ նախկին քաղաքապետի միջեւ բազում աշխատանքային անհամաձայնություններ կային: Այն մթնոլորտը, որը տիրում էր քաղաքապետարանում, ինձ համար բացարձակապես անընդունելի էր: Անընդունելի էին նաեւ այնտեղ կողմնակի անձանց փորձերը՝ խառնվելու քաղաքապետարանի տարբեր կառույցների աշխատանքին: Ունեինք բավականին լարված հարաբերություններ: Այդ պատճառով էլ նպատակահարմար համարեցի, որ այլեւս չաշխատեմ Երեւանի քաղաքապետարանում եւ մերժեցի այդ առաջարկը: Իհարկե, դա ինձ համար բավականին ցավալի որոշում էր, քանի որ երկու ՀՈԱԿ-ների՝ թե՛ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն», թե՛ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», ստեղծողներից մեկն եմ հանդիսացել՝ ներկայիս քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի հետ միասին:

- Նույն պաշտոնին նշանակվելու առաջարկն անձամբ գործող քաղաքապետի՞ց եք ստացել:

- Այո, առաջարկը գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից եմ ստացել: Նա ասաց, որ կենտրոնում բազում խնդիրներ է տեսնում: Այս պահին երեւի ինձնից լավ որեւէ մեկը ծանոթ չէ ՀՈԱԿ-ի խնդիրներին: Քաղաքում այնպիսի իրավիճակ է տիրում, որը պահանջում է հրատապություն:

- Ի՞նչ հիմնական բացթողումներ եք նկատել գրեթե 2 տարվա Ձեր բացակայության ընթացքում: Հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցեր առաջացե՞լ են:

- Ծրագրի դանդաղելու դեպքում այն կորցրել է իր արդյունավետությունը: Իսկ ծրագիրը ենթադրում է՝ կենդանու բռնում, ստուգում, ամլացում կամ ստերջացում եւ հետ բաց թողում տարածք: Մենք պետք է հասցնեինք հնարավորինս կարճ ժամկետում ստերջացնել քաղաքում գտնվող շների 70-80 տոկոսը: Քաղաքի վատ տեսարանից, այսինքն՝ շների մեծ թվաքանակից դատելով, կարելի է ենթադրել, որ կենտրոնը չի կարողացել հասցնել 70 տոկոսի շեմին: 2019 թվականին Երեւանում մոտավորապես հաշվարկվել էր 5-6 հազար թափառող կենդանի, իսկ այժմ, ՀԿ-ների եւ կենդանասերների հաշվարկով, 2019 թվականի համեմատ քաղաքում կրկնակի ավելի շատ կենդանի կա:

Երեւանի ավագանու որոշմամբ՝ անկած կենդանիների հավաքն ու ոչնչացումը եւս դրվել է Ձեր ղեկավարած կենտրոնի վրա: Ինչպե՞ս եք այդ աշխատանքները պատկերացնում: Կա՞ արդեն հատուկ վայրի ընտրություն, որն այդ նպատակին կծառայի:

- Կանոնադրական փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ այսուհետ մեր կենտրոնը պատասխանատու է նաեւ մայրաքաղաքում անկած կենդանիների հավաքման եւ հետագայում դրանց ոչնչացման համար: Մինչեւ օրս ժամանակավոր փորձել են լուծումներ տալ: Սակայն այժմ հետեւելով ՀՈԱԿ-ի կրկնակի մեծացված հաստիքացուցակին ու առկա միջոցներին՝ կարող եմ ասել, որ առանց լրացուցիչ դրամական միջոցների, առկա ռեսուրսներով կարելի է այդ խնդիրը լուծել: Մոտավորապես 18-ժամյա աշխատանքային գրաֆիկ կազմելու միջոցով մենք կկարողանանք արագ կերպով արձագանքել թեժ գծից ստացած անկման դեպքերին վերաբերող ահազանգերին: Կենդանիները հավաքելուց հետո դրանք ոչնչացվելու են դիակիզման եղանակով: Ունենք պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ, որի միջոցով էլ այդ աշխատանքն իրականացվելու է: Կենդանիները կբերվեն ՀՈԱԿ, որտեղ մենք արդեն ունենք հատուկ պայմաններ մեր կենտրոնի կողմից քնեցված հիվանդ կենդանիների պահման համար:

Անկախ ստերջացված լինելու հանգամանքից՝ թափառող շները մարդկանց մոտ մշտապես վախ եւ տագնապ են առաջացնում: Իրազեկման առումով որեւէ գործողություն պատրաստվո՞ւմ եք կատարել: Եթե՝ այո, ապա ի՞նչ տարբերակով եւ ո՞ր հարթակների միջոցով:

- Քաղաքացիների իրազեկմանը վերաբերող ծրագրեր ունեինք մշակած դեռեւս 2019 թվականից: Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, թե ինչու մինչեւ հիմա դրանք չեն մեկնարկել: Միանշանակ, պետք է սկսենք հանրությանը տեղեկացնել, թե որն է կլիպսավորված կենդանին: Նշանակում է, որ շունը ստերջացված է, պատվաստված է կատաղության դեմ պատվաստանյութով, ինչպես նաեւ ստացել է համապատասխան բուժում մակաբույծների դեմ: Այդ ծրագիրն առաջին հերթին պիտի սկսել դպրոցներից՝ երեխաներին իրազեկելով: Կարծում եմ՝ եթե մեր երեխաները եւ առհասարակ մեր քաղաքացիներն իմանան կենդանու հետ վարվելակերպի հստակ կանոնները, ապա խնդիրներն այսքան ակնհայտ չեն լինի, որքան հիմա են:

- ՀՀ մարզերում եւս թափառող կենդանիների խնդիրն ակտուալ է: Այս պահին կարծես թե լուծման ճանապարհներ էլ չեն գտնվում: Վերջին շրջանում էլ հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ շները հարձակվում են մարդկանց վրա: Որոշ մարզերում խնդրի մասին խոսելիս նկատում են՝ պիտի առաջնորդվեն Երեւանի օրինակով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ արդյոք հնարավո՞ր է՝ Երեւանի եւ մարզերի միջեւ թափառող կենդանիների խնդրի լուծմանը միտված համագործակցություն սկսվի:

- Իհարկե, տեսնում ենք: Դա ինչ-որ տեղ նաեւ բարոյականության հարց է, որովհետեւ մեր երկիրն է, եւ մեր երկիրը չի սահմանափակվում միայն Երեւան քաղաքով: Նաեւ կցանկանամ նշել, որ երկու օր առաջ խորհրդակցություն էր հրավիրվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ, քննարկել ենք հարցը, եւ ես մեր ՀՈԱԿ-ի անունից պատրաստակամություն եմ հայտնել մեր փորձառությամբ հնարավորինս օգտակար լինել: Ամեն տարի ինչ-որ քանակի կենդանի ստերջացնելը չի բերելու նրանց թվի կրճատմանը: Կենդանիների մոտավոր թիվ հաշվարկելուց հետո պիտի պլանավորվի այնպես, որ տվյալ համայնքում դրանց 50+ տոկոսը ստերջացվի: Հակառակ դեպքում մենք կունենաք քաղաք կամ համայնք՝ այնտեղ շրջող կլիպսով հիվանդ շներով:

- Իրագործելի համարո՞ւմ եք տարեկան 50+ տոկոսի ստերջացումը:

- Այո: Իմ մոտեցումն այնպիսին է, որ մենք նախ Երեւանում ունենանք ցանկալի արդյունքներ, ապա մայրաքաղաքին հարող համայնքներում նույնպես կարողանանք իրականացնել: Թափառող կենդանիները հաճախ նաեւ Երեւանի մերձակա հատվածներից են տեղափոխվում մայրաքաղաք: Շների ներթափանցման համար կան նպաստող մի քանի պայմաններ՝ կերի առկայություն, մարդաշատություն: Եթե Երեւան քաղաքում կա կեր աղբի եւ այլնի տեսքով, ու կան մարդիկ, քանի որ շները սիրում են մարդկանց միջավայրում ապրել, արդեն ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ նրանց՝ այստեղ ապրելու համար: Ուստի խնդիրը լուծելու համար պետք է դիտարկել նաեւ Երեւանին հարող՝ 15-20 կմ շառավղով տարածքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4155 դիտում

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար