Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ հանդիպելու բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Նախարարը շնորհավորել է բուհի նորընտիր ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ վերջինիս մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մանկավարժության: «Պետության համար չափազանց կարևոր է Մանկավարժական համալսարանը, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Մենք նաև գիտակցում ենք, որ բուհում առկա են բազում խնդիրներ, որոնք համատեղ ուժերով քայլ առ քայլ պետք է լուծվեն»,- նշել է նախարարը:
Սրբուհի Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, վստահեցրել է, որ բուհը գիտակցում է իր պատասխանատվության տիրույթը և առաքելությունը՝ որակական գործընթաց կազմակերպելու և առկա մարտահրավերները լուծելու առումով. «Այս տարին բուհի համար հոբելյանական է. մեկդարյա պատմություն ունեցող բուհն այս տարի ունի հետևյալ կարգախոսը՝ «364 օր դպրոցում՝ ուսուցչի և աշակերտի հետ»»:
Վահրամ Դումանյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև մանկավարժական ոլորտի երախտավոր, երկար և պատվաբեր ճանապարհ անցած ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին:
«Ֆիզիկայի ոլորտում ունենալով լուրջ նվաճումներ՝ դեռ երիտասարդ տարիքից Էդուարդ Ղազարյանը մանկավարժությանը վերաբերել է որպես գիտություն, ինչպես ֆիզիկայի պարագայում: Ձեր փորձը, գիտելիքը և սերը մանկավարժության ոլորտի նկատմամբ այսօր մեզ շատ անհրաժեշտ են»,- շեշտել է նախարարը՝ Էդուարդ Ղազարյանին մաղթելով առողջություն:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ակադեմիկոսը նշել է, որ ուսուցիչը, դասախոսն ու գիտնականը և առհասարակ մանկավարժական համայնքը համակ ուշադրության կարիք ունեն. «Կես դարից ավելի ես զբաղվել եմ մանկավարժությամբ. այսպիսի մի խորհուրդ կա՝ եթե ունես լավ ուսուցիչ, կունենաս նաև լավ աշակերտ, ուսանող և գիտնական: Այսինքն՝ ամեն ինչի սկիզբը դրվում է դպրոցում, և պետք է վերականգնել ուսուցչի հեղինակությունը: Եվ այս առումով Մանկավարժական համալսարանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, որոնք, հուսով եմ, համատեղ ուժերով լուծում կգտնեն»:
Այնուհետև նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության ծրագրում «առյուծի բաժինը» վերաբերում է հենց կրթությանը:
«Կառավարությունը և անձամբ վարչապետը խիստ կարևորում են կրթության ոլորտում իրականացվող գործընթացները և գիտության ոլորտում այն թռիչքային քայլերը, որոնք արդեն արվել են և շարունակվելու են: Սակայն, այս ամենը նաև պարտավորեցնող է ոլորտի համար՝ չափելի արդյունքներ արձանագրելու առումով»,-ընդգծել է նախարարը: Նա փաստել է՝ ուսուցիչը պետք է լինի հասարակության հարգանքը վայելող թիվ մեկ անձնավորությունը, և այս տեսանկյունից կարևորել է մանկավարժական կրթության բարեփոխման անհրաժեշտության հարցը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության որակի բարձրացման, հավատարմագրման, պետական և ոչ պետական բուհերի միջև առողջ մրցակցային դաշտի ապահովման խնդիրները:
«Իմ ընկալմամբ՝ բուհն իրավակազմակերպական ձև չէ, այն ավանդույթի պատմություն է: Եթե ստեղծենք լավագույն պայմաններով շենք, հագեցնենք լաբորատորիաներով և հրավիրենք աշխարհի լավագույն դասախոսներին, միևնույնն է, այն դեռ չի կոչվի բուհ, քանի դեռ չի տվել շրջանավարտներ և չի ձևավորել իր ավանդույթները: Իսկ Մանկավարժականն արդեն 100 տարեկան է, և այն ավանդույթ ունեցող բուհ է»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարի ելույթից հետո ներկաները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են մանկավարժական ամսագրերին, չափորոշիչներին, միասնական քննություններին, ուսուցիչների պակասին և այլ խնդիրների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT