44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացնում է հանդիպման մանրամասները:

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,Հարգելի՛ պարոն նախարար, ուրախ եմ հյուրընկալել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին Հայաստանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Մենք այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, գործընկերոջս մանրամասներ ներկայացրի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ, քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները:

Մենք երկխոսություն ունեցանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերթությունների և հեռանկարների շուրջ: Գործընկերոջս ներկայացրի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Հարգելի՛ պարոն Ռաու, Դուք այսօր Հայաստան եք այցելում որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել ևս մեկ անգամ և արդյունավետ գործունեություն մաղթել Ձեզ այս պատասխանատու առաքելությունում: Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը և այս կարևոր կազմակերպության ղեկավարումը համընկավ եվրոպական անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ։

Հասկանալի է, որ այս պահին այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար։

Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ, և այս իրավիճակը շարունակվում է մինչ այսօր: Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը։

Ադրբեջանը խափանել էր Լեռնային Ղարաբաղի` կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ ցրտաշունչ եղանակային պայմաններում, և այս ներխուժումն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար: Եվ մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Հարգելի՛ գործընկերներ, չեմ կարող չնշել, որ 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին:

Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին. նույնը և այսօր։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ նրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում, այնուամենայնիվ, կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք, համենայն դեպս, հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին:

Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` սահմանագոտում ձեռնարկելու կայունության բարձրացման քայլեր, և այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։

Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են խորհրդակցություններ` տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ մենք ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ, ավելի լայն առումով` համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ և նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ։

Մենք նաև անդրադարձել ենք մեր երկկողմ օրակարգին։ Այս տարի, ինչպես բազմաթիվ այլ երկրների հետ, այնպես էլ Հայաստանի և Լեհաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է։ Ուզում եմ ավարտել այս ուրախ նոտայով, շնորհավորել բոլորիս այս առթիվ։ Շնորհակալություն, պարո՛ն Ռաու, համեցեք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
715 դիտում

ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել

Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները

Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան

ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն

Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են

Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը

Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան

Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը

Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ

Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է

Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր

Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար

Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում

Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան

Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից

Սահմանվել են պատվովճարի չափեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում

Գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել և ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ

Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է

ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել

Սյունիքն այսօր անվտանգ է ավելի, քան երբևէ, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը

Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ իբր մայիսի 28-ին մարզերից եկող ճանապարհները փակ կլինեն․ ՊՆ

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ․ 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 1-ի՝ տնային կալանք

Կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման խորհրդի նիստը

Որ հայ հասարակությանը կահաբեկեն 300 հզր ադրբեջանցիներով, միայն թե մի քոսոտ խմբակցություն ունենան, չէի սպասում

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավար Մուհամմադ Օդեհը

Թանգարանային ոլորտի աշխատակիցները կատեստավորվեն. Կառավարությունը 151.8 մլն դրամ է հատկացրել

Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր մեծ հավաքը. Փաշինյան․ տեսանյութ

Վարորդական իրավունքից առաջին անգամ զրկվողը այն կկարողանա վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելով

Երևանում ԲՀԿ-ականներ են ձերբակալվել. նրանց թիվը հասնում է 10-ի

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

Մեկ անձ կալանավորվել է շուրջ 700 հզր դոլար արժեքով ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար