Հաճախ մեր դպրոցները չգիտեն՝ ինչպես արդյունավետ համագործակցել ծնողների հետ. Ժաննա Անդրեասյան

Հաճախ մեր դպրոցները չգիտեն՝ ինչպես արդյունավետ համագործակցել ծնողների հետ, ծնողներն էլ, չնայած ուզում են մասնակից դառնալ իրենց երեխաների կրթությանը, սակայն շատ հաճախ մասնակցության ընտրած ձևով ոչ թե օգնում, այլ ուղղակի խանգարում են կրթությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Տավուշ այցելության ժամանակ ծնողների հետ աշխատանքի մի հրաշալի օրինակ տեսանք, որով ուզում եմ կիսվել։

Դիլիջանը շատերիս սիրելի վայրերից է, սակայն երևի քչերս գիտենք, որ Դիլիջանում կա Թախտա անունով մի թաղամաս՝ համեմատաբար առանձնացված, որտեղ գործում է Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցի մասնաճյուղը։

Այս մասնաճյուղը գրեթե փակման եզրին էր, երբ նախորդ տարի «Դասավանդիր Հայաստան»-ի հետ դպրոցում զարգացման նոր ծրագիր սկսեցինք՝ «Սերունդ դպրոցների շրջանակում»։

Նախորդ ուրբաթ գնացել էինք՝ տեսնելու արդյունքները։ Չնայած ուշ ժամի հասանք՝ աշխատակազմի հետ ծնողներն ու երեխաներն էլ դպրոցում էին՝ մեզ ցույց տալու՝ ինչ արդյունքներ ունեն։ Արդյունքները տարբեր էին, բայց հենց ծնողների հետ աշխատանքը մատնանշեմ։

Ծնողները, այս փուլում՝ դեռ մայրիկները, ուսուցիչների հետ միասին մասնակցում են կրթության գործընթացին։ Ծրագրավորման մասնագետ ծնողը ուսուցչին աջակցում է համակարգչային գիտություն և թվային գրագիտություն նոր առարկան ուսուցանելու համար, կարուձևի մասնագետ մյուս ծնողը աջակցում է նվեր ստացած կարի մեքենաներով կտորե տոպրակներ կարելու գործին, միասին վերանորոգել են սենյակներից մեկը՝ ներկելով պատերը և այն դարձնելով երեխաների ամենասիրելի անկյուններից մեկը։ Ասեմ ձեզ՝ մայրիկների վերանորոգած սենյակը տեսնելով՝ տպավորություն ունեմ, որ մեր դպրոցների վերանորոգման գործընթացը էապես կշահի, եթե դրանով զբաղվեն ծնողները։

Ուսումնական նախագծերի, տարբեր առարկաների ուսուցման, նոր ծրագրեր անելու ամենամեծ ջատագովներն են։ Ծնողական ժողովներին քննարկում են ոչ թե երեխաներին, այլ ընդհանուր անելիքներն ու ծրագրերը։

Երեխաների թիվը դպրոցում մեկ տարում կրկնապատկվել է՝ չնայած Դիլիջանի մյուս թաղամասերից հեռավորությանը։ Դա ընդհանուր աշխատանքի արդյունք է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3631 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի