Ե՛վ հայկական դրամը, և՛ ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին. տնտեսագետ

Ռուս-ուկրաինական հակամարտության սրացման ֆոնին ռուբլու անկումը 4.0 դրամի սահմաններում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի վրա իր բացասական ազդեցությունն ունեցավ: Փորձագետները նշում էին՝ Ռուսաստանից մեր երկիր ուղարկվող գումարներն ավելի փոքր արժեք կունենան։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2021 թվականին շուրջ 2 միլիարդ 109 միլիոն դոլար փոխանցումներից 865 միլիոնը միայն ՌԴ-ից է ուղարկվել։ Ստացվում է, որ մեր երկիր մուտք գործող դրամական փոխանցումների ավելի քան 40%-ը հենց Ռուսաստանից է եղել:

Փորձագետների խոսքով՝ ռուբլու արժեզրկումը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների վրա, փոխվում են երկրներում ապրանքների հարաբերական գները: Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման գծով։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 միլիոն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24,5%-ով։ Իսկ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 միլիարդ 782 միլիոն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19,2%-ով։ ՀՀ-ից արտահանումների մեջ ՌԴ-ի կշիռը  կազմում է 28%, իսկ ներմուծումը (ըստ ծագման երկրի) ուղիղ մեկ երրորդը՝ 33,3%:

Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ ռուսական ռուբլու մասով կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ ռուբլին ավելի տատանողական է:

«Հայկական դրամը համեմատաբար ավելի կայուն է: Այս ընթացքում, եթե այլ խոշոր տատանումներ չլինեն հայկական շուկայում կամ ընդհանրապես համաշխարհային շուկայում, ապա մեր դրամը միջնաժամկետում գտնվելու 1 դոլարը 480 դրամի շրջակայքում: Ռուբլու մասով ամեն բան կախված է ռազմաքաղաքական իրավիճակից: Սակայն կարելի է ասել՝ ռուսական դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ ռուբլին գրեթե վերադարձավ նախկին դրությանը»,- նկատում է տնտեսագետը:

Խոսելով ռուսական ռուբլու տատանումների և դրա՝ ՀՀ-ի արտահանման շուկայի վրա ազդեցության մասին՝ Թավադյանն ասում է՝ այս տատանումները կարող են հանգեցնել նրան, որ հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի ՌԴ կրճատվեն. «Սակայն նախատեսվում է վերականգնողական աճ: Ե՛վ հայկական դրամը, և՛ ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին»:

Նկատենք՝ հայաստանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.93 դրամով, առավելագույնը՝ 5.85 դրամով, միջինը՝ 5.63 դրամով: Վաճառվում է նվազագույնը 6.43 դրամով, առավելագույնը՝ 7.30 դրամով, միջինը՝ 6.75 դրամով:

Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները ՀՀ-ի ֆինանսատնտեսական վիճակի վրա Թավադյանը գնահատում է և՛ լավ, և՛ վատ:

«Պատժամիջոցների պատճառով ռուբլով տրանսվերտների քանակի կրճատումը էական է լինելու և առաջիկայում չի վերադառնալու իր նախկին չափին: 2021 թվականից տրանսվերտներ - ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 9 տոկոս: Եթե նայենք 2014-2015 թվականների հարաբերակցությունը, 15 տոկոս էր ու շարունակվելու է կրճատվել 10-20 տոկոսով: Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք աշխատում են ՌԴ-ում և պահում են իրենց ընտանիքները ՀՀ-ում, ստիպված են լինելու ավելի քիչ դրամական միջոցներ ուղարկել»,- կարծում է տնտեսագետը:

Առանձին ընտանիքների տեսանկյունից սա վատ է, նկատում է Թավադյանը, սակայն պետությունը, որն աշխատուժ է արտահանում, չի նշանակում, որ ճիշտ քաղաքականություն է վարում. «Հիմա հակառակ գործընթացն էլ է տեղի ունենում. Ռուսաստանի աշխատաշուկան է գալիս Հայաստան, ինչը մեզ համար դրական է»:

Դիտարկմանը՝ ռուբլու անկման հետևանքով Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիները գումարային կորուստներ են ունենում, քանի որ իրենց փոխանակած գումարը բավականին քիչ է կազմում, տնտեսագետն ասում է՝ ՀՀ եկած ռուսների գրպանում միայն ռուբլի չէ: «Նրանց մեծ մասն աշխատում է արտասահմանյան կազմակերպություններում և վարձատրվում դոլարով»,- նկատում է նա:

Սահմանափակումների դրական կողմն էլ, տնտեսագետի կարծիքով, այն է, որ ՌԴ-ի տնտեսվարողներն այս նոր իրավիճակում փորձելու են գտնել այլընտրանքային ուղղություններ՝ իրենց դրամական միջոցները տեղաբաշխելու համար. «Եվ այդ այլընտրանքային ուղղությունն էլ իրենց ապրանքային ուղիները Ռուսաստան տեղափոխելու համար են: Այս պարագայում Հայաստանը կարող է շահել, որովհետև զգալի քանակությամբ գումարներ կարող են գալ մեր երկիր»:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9120 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի