Երևան
12 °C
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Իջևանի տարածքային կենտրոնում ապրիլի 8-ին կայացել է աշխատանքի տոնավաճառ՝ Տավուշի մարզի բնակիչների համար․ միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն է տվել մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների հետ համագործակցող, տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատուի ներկայացնել շուրջ 165 թափուր աշխատատեղ։
Ըստ աղբյուրի՝ զբաղվածության ոլորտում կարևորելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ սա հերթականն է իրականացվող մի շարք ծրագրերից, որոնք միտված են նվազեցնելու գործազրկության մակարդակը և քաղաքացիներին օգնելու ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։ «Տոնավաճառի ձևաչափով կազմակերպված այս միջոցառումը ևս մեկ հարթակ է, որը հնարավորություն կտա վերլուծել մարզում առկա թափուր հաստիքների, գործատուների պահանջների, քաղաքացիների մասնագիտական հետաքրքրություների և այլնի հետ կապված մի շարք մանրամասներ։ Քաղաքացիներին աշխատանքով ապահովելը նախարարության օրակարգային հարցերից է, քանի որ աշխատանք ունեցող մարդն առավել ինքնաբավ է, կարողանում է ինքնուրույն հոգալ իր կարիքները»,- նշել է նախարարի տեղակալը։
«ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանի խոսքով՝ Տավուշի մարզում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 5300 է․այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.2 տոկոսով, ինչն, ըստ Թորոսյանի, վկայում է դրական դինամիկայի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխատանքի տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել է նաև երկու աշխատանքային քննարկում․ առաջինի դեպքում գործատուներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային հարթակն՝ իր գործիքներով, մյուսի դեպքում՝ կրթական հաստատությունների ուսանողներն ու աշակերտները ծանոթացել են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման հմտություններին ու կարողություններին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT