Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայում անձամբ է ծանոթացել տիրող իրավիճակին, Զելենսկիի հետ շրջել Կիևով (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ եղել է Ուկրաինայում: Կիևում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

«Այսօր Կիևում հանդիպեցի իմ ընկեր, նախագահ Զելենսկիի հետ՝ ի նշան Ուկրաինայի ժողովրդին մեր անսասան աջակցության»,- գրել է Ջոնսոնը Twitter-ի իր էջում:

Համացանցում ու լրատվականներում է հայտնվել նաև Ջոնսոնի ու Զելենսկիի շրջայցը Կիևի փողոցներում:

Հանդիպումից հետո Դաունինգ Սթրիթի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային աջակցելու համար կուղարկի 120 զրահամեքենա և հականավային հրթիռային համակարգեր: Ավելի վաղ էլ Լոնդոնը հայտարարել էր, որ Ուկրաինային 100 մլն ֆունտի սպառազինություն կուղարկի, այդ թվում՝ Starstreak շարժական զենիթահրթիռային համալիրներ:

Ջոնսոնի՝ Կիև այցի մասին նախապես չի հայտարարվել, և առաջին անգամ այդ մասին հայտնի է դարձել, երբ Լոնդոնում Ուկրաինայի դեսպանատունը Twitter-ում տեղադրել է Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպման լուսանկարը:

«Մենք ուժեղացնում ենք մեր ռազմական և տնտեսական աջակցությունը Կիևին և հրավիրում գլոբալ դաշինք՝ վերջ դնելու այս ողբերգությանը և ապահովելու Ուկրաինայի գոյատևումն ու բարգավաճումը որպես ազատ և ինքնիշխան ազգ»,- հանդիպումից հետո հայտարարել է Ջոնսոնը:

Նա կրկնել է, որ Մեծ Բրիտանիան և Ուկրաինային աջակցող մյուս երկրները կշարունակեն խստացնել Մոսկվայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, այդ թվում՝ հրաժարվելով ռուսական էներգակիրների օգտագործումից։

Նախօրեին Կիև էին այցելել նաև Եվրամիության մի խումբ առաջնորդներ, պատվիրակության կազմում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերը։

Ի թիվս այլոց՝ նրանք այցելել են Ուկրաինայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաք, որտեղ ռուսական զորքերի նահանջից հետո խաղաղ բնակիչների զանգվածային մահապատիժների մասին վկայող փաստեր էին հայտնաբերվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4002 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել