Երևան
12 °C
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: ԱԳՆ-ն ներկայացրել է ամբողջական հարցուպատասխանը:
Սոնա Ղազարյան. պարոն Միրզոյան, երկու օր առաջ տեղի ունեցավ Ձեր հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Եթե հնարավոր է, խնդրում եմ տեղեկացրեք, թե որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել այդ հեռախոսազրույցը, և արդյոք սա կարող է նշանակել, որ Հայաստանը հետ է կանգնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում դիտարկելուց:
Արարատ Միրզոյան. Հարգելի տիկին Ղազարյան, այո, Դուք իրավացի եք․ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Որևէ գաղտնիք այդտեղ չկա: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրվող կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները: Այսքանը:
Սոնա Ղազարյան. Իմ հարցի մեջ նաև դետալ կար ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատի վերաբերյալ, և ուզում էի հարցնել՝ ինչ տպավորություն, կամ ինչ ակնկալիքներ ունեք այս երկկողմ ձևաչափից, և արդյոք այլ պայմանավորվածություններ ձեռք բերվել են, թե՝ ոչ: Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան. Մեր պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ: Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում: Ըստ էության, այն կոնֆերանսի որոշումը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը ոչ ոք աշխարհում չի չեղարկել, և այդ որոշումը ուժի մեջ է:
Ցավոք սրտի, գիտեք, որ համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա: Բայց ես ձեռնպահ կմնայի այդպիսի ձևակերպում տալ, որը Դուք արեցիք՝ երկկողմ ձևաչափ: Երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Եղել է խոսակցություն՝ բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե՝ բովանդակային բանակցություններ: Շնորհակալ եմ:
Վահագն Ալեքսանյան. Հարգելի՛ գործնկերներ, ինչպես գիտենք, երեկ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մեկնել էին Արցախ, սակայն սահմանափակվել էր նրանց մուտքն Արցախ: Եվ այսօր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, կարելի է ասել, շեշտելով հայտարարության փաստը ԱԳՆ-ի կողմից, հարցնում է, թե ուրիշ ինչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար: Եվ հարցս, հետևաբար, ուղղում եմ արտաքին գործերի նախարարին՝ պարոն Միրզոյանին, թե ինչ միջոցներ են ձեռք առնվել հայտարարությունից զատ:
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար, սա լավ հնարավորություն է նաև որոշակի լուսաբանելու մեր կողմից ձեռնարկված քայլերը: Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ մենք ձեռնարկել ենք, բնականաբար, գործողություններ․ կապ ենք հաստատել, կապի մեջ ենք եղել և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, և՛ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ բարձր մակարդակով: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով: Ինչ վերաբերվում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակորեն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ: Այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ, և ՀՀ քաղաքացիները` այդ թվում և, կամ եթե կուզեք, առավել ևս՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ:
Վահագն Ալեքսանյան. Այսինքն ռուսական կողմից պատասխանը եղել էր այն, ինչ ներկայացրեցիք հիմա, ու ոչինչ ավելին: Ես ճի՞շտ հասկացա:
Արարատ Միրզոյան. Այո, ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և ահա այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար՝ նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում:
Վաղարշակ Հակոբյան. պարոն Միրզոյան, Դուք ապրիլի 8-ին եղել եք Ռուսատանի Դաշնությունում, հանդիպել եք Ձեր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ես կուզեի, որ ներկայացնեիք՝ ինչ արդյունքներ են գրանցվել այդ հանդիպումից և, ընդհանրապես, ինչ է քննարկվել Ձեր ռուս գործընկերների հետ: Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան. պարոն Հակոբյան, այո՛, ապրիլի 8-ին ես աշխատանքային այցով եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում: Մենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցել ենք առանձնազրույց, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպում, և նաև հանդես ենք եկել կարճ հայտարարություններով և պատասխանել ենք ԶԼՄ-ների հարցերին:
Պետք է ասեմ, որ քննարկել ենք, ըստ էության, երկու ուղղության հարցեր․ առաջին՝ տարածաշրջանային՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղին վերաբերող, Հարավային Կովկասին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Վաղարշակ Հակոբյան. պարոն Միրզոյան: Ռուսաստանի Դաշնությունը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, և շատ կարևոր է, որպեսզի ամենաբարդ հարցերի շուրջ մենք կարողանանք սինքրոն աշխատանք տանել: Ես լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը և Ձեր կապը Ձեր ռուս գործընկերոջ հետ իր արդյունքները տալու է ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան. Ինքս էլ կարծում եմ, որ այդպես է և այդպես կլինի, ես կարող եմ, իհարկե, մանրամասնել՝ ինչի մասին ենք խոսել, բայց այդ թեմաները բոլորիդ քաջ հայտնի են․ դա և՛ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններն են, որոնք պետք է հանգեցնեին հումանիտար ճգնաժամի, և՛ հոգեբանական ճնշումները Լեռնային Ղարաբաղում, ի նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա հոգեբանական ճնշումները, և՛ Փառուխ գյուղի հատվածում նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի խախտումը և այդ ստատուս քվոյի վերականգնումը, և՛ սահմանազատման հարցերով ենթադրվող հանձնաժողովի ստեղծումը և բանակցությունները, և՛ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցով ենթադրվող բանակցությունները և Ռուսաստանի դիրքորոշումը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը և այսպես բազմաթիվ հարցեր, որոնք բոլորիս այսօր շատ հետաքրքրում են:
Լիլիթ Կիրակոսյան. Պարոն Միրզոյան, խնդրում եմ հնարավորության սահմանում բարձրաձայնեք, թե ինչ որոշակիություն կա անհետ կորածների և գերիների հարցի հետ կապված և ընդանուր ինչ փուլում է այս գործընթացը:
Արարատ Միրզոյան. Հարգելի տիկին Կիրակոսյան, ինչպես կարող եք դատել այն հրապարակումներից, հաղորդագրություններից, որոնք մենք՝ ԱԳ նախարարությունը մշտապես անում է և՛ իմ, և՛ մնացած պաշտոնյաների մշտական հանդիպումներից, որը միայն, բնականաբար, հանրային, հրապարակային երևացող մասն է, կա նաև աշխատանքի չերևացող մասը: Անհետ կորածների, գերիների և այլ պահող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է: Դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման, և թիրախը: Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում, որևէ լուրջ քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում:
Այո՛, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Բայց գիտեք, որ տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ այդպիսի կոռելյացիա չկար, ապա այլ պատճառներ, պատրվակներ բերելով, այժմ Ադրբեջանը, ցավոք, փորձում է խնդիրը կապել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ: Պետք է ասեմ, որ այդ հարցերը ընդհանրապես իրար հետ կապ չունեն:
Եվ, այնուամենայնիվ, մենք՝ որպես բարի կամքի նշան, արել ենք և շարունակում ենք անել մեր շատ հումանիստական, մարդասիրական քայլերը և ակնկալում ենք, որ նույնպիսինն էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը՝ և՛ մարդասիրական նկատառումներից ելնելով, և՛ նրանով, որ դա ուղակի իրենց՝ թղթի վրա գրված պարտավորությունն է: Նշեցի արդեն՝ ցավոք սրտի, այդ պարտավորությունը ամբողջությամբ չի արվել:
Պետք ասեմ, որ ինչպես և ակնկալելի էր, թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպուման ընթացքում, և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ:
Լիլիթ Կիրակոսյան. պարոն Միրզոյան, իսկ միջնորդ կողմեր կա՞ն՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ․ այսինքն, բոլոր ջանքերը միայն հայկական կողմից են, թե՞ միջազգային կազմակերպություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից: Եվ նաև կցանկանայի իմանալ՝ Ադրբեջանի դիրքորոշումը որն է և ինչ է ուզում ստանալ այդ ամենի դիմաց:
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի դիրքորոշումը և ակնկալիքները ես հնարավորինս ներկայացրի քիչ առաջ: Ինչ վերաբերվում է միջնորդներին, ապա նրանք կան և բազմաթիվ են, որովհետև հարցը շատ ընդգծված մարդասիրական բնույթ ունի, և, ըստ էության, որևէ պետություն կամ կառույց չի կարողանում ցանկության դեպքում անտարբեր մնալ հարցի շուրջ:
Իհարկե, այդ միջնորդությամբ հանդես եկել և շարունակաբար հանդես են գալիս ռուսաստանյան գործընկերները, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, և նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ ժամանակահատվածում հաջողություն արձանագրել է այս առումով: Բայց նաև այլ գործընկերներ, ինչպես օրինակ՝ նույն նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, հիշում եք, հավանաբար, Հունգարիան որոշակի քանակով կարողացավ ռազմագերիներ ազատ արձակել իր ջանքերի արդյունքում և այլ։ Թող ներեն մյուսները, ում այս պահին չեմ հիշում և մեջբերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT