Երևան
12 °C
Ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործն ուղարկվել է դատարան, միջոցներ են ձեռնարկվել Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով.
Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ՝ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 310-րդ հոդվածով (3 դրվագ) (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ) (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացում՝ խոշոր չափերով /փողերի լվացում/):
Մեղադրական եզրակացությունը կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր նախաքննության ավարտ և քրեական գործի նյութերը ծանոթացման նպատակով տրամադրել մեղադրյալներին և նրանց պաշտպաններին:
2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգման նպատակով ստացվել էր քրեական գործը, որով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել էր քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցում:
Ցուցումի կատարման արդյունքում հետագա նախաքննության ընթացքում գործով ձեռք են բերվել ինչպես Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորող, այնպես էլ առանձին մեղադրանքներում արդարացնող, որոշ արարքների իրավաբանական որակումը փոփոխելու համար հիմք հանդիսացող, ինչպես նաև նրա կողմից ևս մեկ այլ՝ նախկին մեղադրանքում չներառված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ ապացույցներ:
Ըստ այդմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի 2022թ. ապրիլի 4-ի որոշմամբ՝ Ա. Հովսեփյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցափորձ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խոշոր չափի յուրացում կամ վատնում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) (Փողերի լվացում խոշոր չափերով) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Մյուս մեղադրյալ Վ. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա. Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ ու որդիների անվամբ գրանցված 6 տասնյակից ավելի անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների, ինչպես նաև Ա. Հովսեփյանի հետ փոխկապակցված թվով 15 ՍՊ ընկերությունների շարժական և անշարժ գույքերի, դրամական միջոցների և կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա:
Կալանք է դրվել նաև Վ. Մարկոսյանի 800.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ, շարժական գույքերի և ֆինանսական (դրամական) միջոցների վրա:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2022թ. ապրիլի 15-ին հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և, ըստ էության, քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Բացի այդ, վերոնշյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից 2022թ. ապրիլի 1-ին որոշում է կայացվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հ. Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նշված որոշմամբ՝ հաստատվել է, որ Բյուրական համայնքի ընդհանուր՝ 27.796 հա մակերեսով թվով 10 հողատարածքները ձևական աճուրդի միջոցով 2010թ. հոկտեմբերի 25-ին օտարվել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ապա՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի որդուն՝ Ն. Հովսեփյանին: Նշված հողամասերի հետ կապված, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ա. Հովսեփյանը:
Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքին պատկանող հիշյալ հողատարածքները օտարվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանին՝ իր իրավասության սահմաններում ձեռնարկելու գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները՝ նշված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT