Երևան
12 °C
44-օրյա պատերազմին մասնակից տղաներն ու նրանց հարազատները այսուհետև կարող են նոր մասնագիտություն ձեռք բերել՝ ուսումնասիրելով կինոարվեստ և ծանոթանալով կինոյի ստեղծման պատմությանը:
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում այսօրվանից գործում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը: Այն ամեն տարի անցկացվում է տարբեր վերականգնողական կենտրոններում: Հերթը այժմ հերոսների քաղաքինն է, առավելությունը՝ մեկը:
«Այս ծրագիրն արդեն մի քանի տարի է՝ անցկացվում է տարբեր վերականգնողական կենտրոններում: Այս տարի որոշեցինք, որ լինի մեր կենտրոնում: Մենք մեր շահառուներին պետք է ընդգրկենք այս ծրագրում: Սակայն եթե նախկինում ծրագրի դասընթացներին կարող էին մասնակցել միայն տվյալ կենտրոնի շահառուները, այս տարի այն բաց է, կարող են մասնակցել անգամ նրանք, ովքեր կենտրոնում բուժում չեն ստանում, նաև՝ պատերազմին մասնակիցների հարազատները»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը:
Ծրագիրն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ. այն ներառում է մի քանի բաժիններ, որոնց ուսումնառումը կենտրոնում շահառուների համար անվճար է: Հիմնական կրթությունից զատ՝ մասնակիցները կարող են ստանալ նաև մարքեթինգային հմտություններ: Իսկ այն սովորողները, որոնք դասընթացին իրենց լավ կցուցաբերեն, կստանան նաև աշխատանքի հնարավորություն:
«Բաժիններն են ռեժիսուրան, լուսանկարչությունը, սցենարական աշխատանքը, մոնտաժային բաժինը, բրենդի մշակումը, 3D մոդելավորումը: Մի մասը կկարողանա աշխատել այն ընկերությունների հետ, որոնք ներդրումներ են կատարել հենց մեր կենտրոնում: Մենք ունենք ֆիլմաշար՝ «Մի հերոսի պատմություն», որն ուզում ենք իրականացնել։ Ծրագրի գաղափարը կյանքի կոչելուց հետո որոշեցինք, որ հենց տղաները կիրականացնեն այդ ֆիլմաշարն ու կնկարեն իրենց ընկերների մասին»,- մանրամասնում է Արեենցը:
Ըստ նրա՝ սա հնարավորություն է տալու տղաներին փնտրել և հասկանալ, թե ո՞ր մասնագիտությունով են իրենք ուզում շարունակել ուսումը: Սա նաև արագ աշխատանք գտնելու միջոց է: Դասընթացի շահառուները այս պահին 35-ն են: Կինոդպրոցը ընդունելության թվաքանակի որևէ սահմանափակում չունի: «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը իրականացվելու է մինչև մայիսի 30-ը։ Կլինի նաև երկրորդ փուլ՝ հունիսի 1-ից հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում:
Տղաների առաջին ուսումնառության շրջանում այս տարվա ֆիլմը կվերաբերի «Հերոսների քաղաք վերականգնողական ծրագրի» կառուցման պատմությանը, որը կլինի նրանց վերջնական արդյունքը դասընթացներին մասնակցելու ընթացքում:
«Տղաները երիտասարդ են և ուզում են աշխատանք գտնել, զուգահեռաբար՝ ավելի լավ արդյունքի հասնել: Շահառունների քանակը կարող է ընթացքում ավելանալ. որևէ սահամանփակում չկա: Մենք նրանց կապահովենք նաև օպերատորական մասնագիտության համար տեխնիկայով՝ մեր կենտրոնում դասընթացի պրակտիկ մասը անցկացնելու համար: Այսինքն՝ կենտրոնի ներսում մենք պրոֆեսիոնալ տեխնիկա էլ կունենանք»,- վստահեցնում է հերոսների քաղաքի հիմնադիրը:
Ըստ Արեենցի՝ եթե ծրագրի շնորհիվ ունենան 5 հաջողված մասնագետներ, ապա կարող են այն հաջողված համարել: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի տղաների հետաքրքրվածությունը ծրագրի շրջանակնում մեծ է. սա տղաների համար կյանքի նոր փուլ է:
«Պատերազմից հետո այս ծրագիրը նրանց համար վերականգնողական մի փուլ է: Տղաներին թվում է, թե պատերազմից հետո կյանքն ավարտվում է, սակայն նմանատիպ ծրագրերի շնորհիվ մենք ցույց ենք տալիս, որ կյանքը շարունակվում է: Պետք է իրենց ավելի համահունչ մասնագիտություն ունենան»,- կարծում է Սուրեն Արեենցը:
Նախորդ տարի «Կինոն առանց սահմանների» ծրագիրն անցկացվել է «Զինվորի տուն» ՀԿ-ում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT