Նոր նախագծով ՀՀ-ում ովքեր կկարողանան զենք ձեռք բերել, և ինչ է դրա համար նախատեսվում. պատգամավորը մանրամասնում է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ են դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը։

Ըստ նախագծի՝ ՀՀ-ում զենք ձեռք բերելու հնարավորություն կարող են ունենալ վարչապետի աշխատակազմը, պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական, զենքի առեւտրով զբաղվող իրավաբանական, զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները:

Նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով նախագծի առջև դրված նպատակներին, նկատում է՝ օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն եղած իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են:

Դիտարկմանը՝ նախագծի հրապարակումից հետո կարծիքները բաժանվել են երկու մասի. ոմանք կարծում են՝ նոր նախագծով ՀՀ-ում սպանությունների և բռնությունների թիվը կավելանա, մյուս մասին էլ կարծում է, որ կարևոր նախագիծ է, պատգամավորն ընդգծում է՝ նրանք, ովքեր կարծում են, թե սրանով սպանությունների և բռնությունների թիվը կավելանա, պարզապես հուզական դաշտում են հարցը դիտարկում:

«Չեմ ուզում էմոցիոնալ կարծիքներին անդրադառնալ: Այս օրենքի նախագիծը քննարկվել է մի շարք մասնագետների հետ, ուսումնասիրվել են ներկայիս օրենքի հնարավորությունները, ամեն դետալ մանրամասն մշակվել է: ՀՀ-ի ներկայիս օրենսդրությամբ զենքի գործածումն ավելի ազատական է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում 18 տարին լրացած է, կարող է դիմել որսորդական միություն և ստանալ թույլտվություն՝ զենք գնելու: Մտավախությունը, թե սպանությունները կշատանան Հայաստանում, հիմնված են միայն էմոցիաների վրա և փաստարկված չեն: ՀՀ-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինական զենքով հանցագործությունների քանակը 000,1 տոկոս է կազմում»,- նշում է պատգամավորը:

Անդրադառնալով նրան, որ սկզբնական շրջանում խոսվում էր սահմանամերձ շրջանների բնակիչների՝ զենք ձեռք բերելու հնարավորությունների մասին, ոչ թե բոլորի՝ նախագծի համահեղինակն ասում է՝ քննարկումներ են ունեցել, որի արդյունքում որոշել են փոփոխություններ մտցնել. «Հասկացել ենք, որ մինչ այժմ գործող օրենքը չի արտացոլում հանրային այն վերաբերմունքը, որը կա զենքի շրջանառության ոլորտում: Որոշվել է, որ այն ունի լուրջ կարգավորման կարիք»:

Սահմանվելու են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքեր, ասում է Գաբրիելյանը, բաղկացած թեորետիկ և պրակտիկ հատվածներից: Զենք ձեռք բերելու քննությունն անցկացնելու է ՀՀ ոստիկանությունը:

«ՀՀ ոստիկանությունը և երկրում գործող ռազմամարզային ակումբները, որոնք այժմ գործում են և բավականին մեծ թափով զարգանում, միասին պետք է համագործակցեն: Կոնկրետ քննությունն անցկացնելու են ՀՀ ոստիկանության լիցենզավորված անձինք»,- ասում է պատգամավորը:

Անդրադառնալով քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքներին՝ Գաբրիելյանը հստակեցնում է. «Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք կունենա Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից քաղաքացիական զենք ձեռք բերելու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Թույլատրվելու է ձեռք բերել, գրանցել և հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ եթե կազմում են զենքի հավաքածու, ապա՝ անսահմանափակ թվով հրազեն և մարտական սառը զենք»:

Նախագծի համահեղինակի խոսքով՝ ներկայիս օրենքով սահմանված է, որ քաղաքացին կարող է ունենալ 5 միավոր քաղաքացիական զենք, սակայն նոր նախագծով թիվն ավելացրել են. «Պատճառն այն է, որ մարդիկ, որոնք ունեն զենքի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք, չեն սահմանափակվում զենքի մեկ տեսակով և ցանկանում են շատ տեսակներ ունենալ»:

Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ թյուր է այն կարծիքը, թե բոլորը կարողանալու են զենք օգտագործել, պահելու են իրենց մոտ և օգտագործեն որտեղ և երբ պատահի. «Այսօրվա օրենքով էլ արգելվում է հանրային վայրերում զենք պահել, այնպես չէ, թե փոփոխություններով թույլատրվելու է: Զենքի պահպան, օգտագործման, տեղահանման հիմքերը օրենքում ներդրված են, կարգավորումներով հստակեցված»:

Հարցադրմանը՝ անախորժ պատմություններից զերծ մնալու համար ո՞ր կառույցը պետք է հետևի՝ արդյոք քաղաքացիները պահպանո՞ւմ են բոլոր կանոնները զենքը ձեռք բերելու, տեղափոխելու մասով, թե՞ ոչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն տեղեկացնում է՝ հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը:

«Կանոնների խախտման դեպքում խիստ պատիժներ են գործելու»,- նկատում է նա:

Ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ նախագիծը իր դրական ազդեցությունը կունենա նաև տնտեսական առումով. «Առևտրի տեսանկյունից կարող է դիտվել տնտեսական ակտիվություն: Կարող են ավելի մեծ թվով զենք վաճառող խանութներ բացվել: Ներկայիս օրենքով զենք ներկրողները և վաճառողները բազմաթիվ սահմանափակումների առաջ են կանգնում: Իսկ այժմ մենք հստակեցնում ենք այս գործընթացը: Դաշտը որոշակի առումով ավելի կազատականացվի»:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10485 դիտում

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի