Նախկինում առանց մրցույթի և աճուրդի ՊՆ-ի գույքը տվել են նրանց, ում ցանկացել են. պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Ապրիլի 15-ի ՀՀ կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նախագիծ, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրագրված 71 անուն անշարժ գույք հանձնվում էր Պետական գույքի կառավարման կոմիտե:

Ըստ այդմ՝ դրանցից 35-ը գտնվում է Երևանում, 4-ը՝ Արագածոտնում, 1-ը՝ Արարատում, 2-ը՝ Արմավիրում, 3-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 5-ը՝ Կոտայքում, 6-ը՝ Շիրակում, 6-ը՝ Սյունիքում, մյուս 6-ն էլ՝ Տավուշում: Նշենք, որ սրանք հիմնականում շինություններ են, հողամասեր, զորամասեր, զինավաններ, բնակարաններ և այլն:

Նախագծի ընդունումից հետո խոսակցություններ սկսվեցին շրջանառվել այն մասին, թե նպատակային օգտագործելու փոխարեն ՀՀ պաշտպանական գերատեսչությունն իր գույքը վաճառում է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, պարզաբանում է՝ այդ 71 անուն անշարժ գույքը չի առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթներին, և դրանց կարիքն այլևս ՊՆ-ն չունի:

«Երբ վերանում է որևէ տարածքի կամ գույքի շահագործման նպատակահարմարությունը, այդ դեպքում այն փոխանցվում է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ հետագա տնօրինման համար։ Տվյալ գույքն ու տարածքները եղել են անմխիթար վիճակում, և նախարարությունը չի օգտագործել: Խոսքը ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարության գույքի վաճառքի մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող, սակայն նախարարության կողմից չշահագործվող տարածքների»,- մանրամասնում է Ավետիսյանը:

Ըստ նրա՝ հետագա տնօրինում ասվածը չի նշանակում միայն օտարում կամ վաճառք. «Կարող է լինել նաև այդ գույքի կառավարում: Հետագա տնօրինման ընթացքում որոշում կկայացվի՝ որ գույքն է վաճառվելու, որը հնարավոր կլինի ամրացնել այլ պետական մարմիններին՝ նրանց կարիքների բավարարման համար»:

Հարցադրմանը՝ 71 անուն գույքի փոխարեն այլ գույք տրամադրվելո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարարությանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ավետիսյանը բացասական պատասխան է տալիս:

«Այդ գույքերը կա՛մ շատ վաղուց են օգտագործվել, կա՛մ ընդհանրապես չի օգտագործել ՊՆ-ն: Նախարարության հետ կապ չունեցող գույքերի կուտակման սխեմայի հետ կապված արատավոր երևույթը վաղուց է եղել: Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված՝ ՊՆ-ի հաշվեկշռից ապօրինաբար օտարված գույքերի մասով: Դրանք շատ ժամանակ եղել են կոռուպցիոն մեխանիզմներ. առանց մրցույթի և աճուրդի գույքը կամ շինությունը տվել են այն մարդկանց, որոնց ցանկացել են: Եվ շատ հաճախ հենց ՊՆ-ի միջոցով էլ այդ գործարքները արվել են: Մենք այդ պրակտիկային վերջ ենք դնում և ասում՝ գույքը, եթե չի օգտագործվում գերատեսչության բուն նպատակների համար, պետք է հանձնվի կառավարման կոմիտեին, որն էլ այդ գույքի հետագա ճակատագիրը կորոշի»,- նկատում է Ավետիսյանը:

Հարցադրմանը՝ եթե Կոմիտեն որոշի այդ գույքը վաճառել, ստացված գումարն ուղղվելո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարարությանը, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը հստակեցնում է՝ տվյալ գումարը փոխանցվելու է պետական բյուջե, և, ըստ անհրաժեշտության, Կառավարությունը գումարները կուղղի գերատեսչություններին, որոնց թվում կարող է լինել նաև պաշտպանական գերատեսչությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես պարզաբանում է տարածել՝ ընդգծելով՝ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ 

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4256 դիտում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը