Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրգործ, դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ. դատախազություն

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, այդ արարքները պարբերաբար կատարելու համար:

ՀՀ  դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նշված հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը քննության առարկա է մասնավոր բողոքի կարգով, իսկ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքները՝ հանրային կարգով, այսինքն նախնական քննության նախաձեռնման համար բողոքի առկայությունը պարտադիր պայման չէ:     

Հաշվի առնելով «ծանր վիրավորանքի» հանցակազմով նոր քրեական պրակտիկայի ձևավորման ընթացքը քրեական ընդհանուր քաղաքականության համատեքստում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային լայն հետաքրքրությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ամփոփվել են հանցագործության այս տեսակի քրեական շարժընթացի վերաբերյալ տվյալները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով:

Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ, որոնցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործերից 621-ը, այսինքն շուրջ 77.5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22.5%-ը այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով:

Ընդ որում, քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը: Այսինքն նախ՝ ճնշող մեծամասնության դեպքում քննության համար ծանր վիրավորանքի ենթարկված անձինք են դիմում, բացի այդ, քննության առարկա հանդիսացող՝ ծանր վիրավորանքի մեծ մասն առերևույթ կրել է ոչ հրապարակային բնույթ, այսինքն դրանք հնչեցվել են առանց տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների, հրապարակային այլ եղանակների օգտագործմամբ, հաճախ արվել են կենցաղային փոխհարաբերություններում:

Այս իմաստով հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց և 762 դեպքում՝ այլ անձանց: Վերջինս փաստում է, որ նախ՝ որևէ հիմք չունեն պնդումներն այն մասին, որ ինչպես նշված արարքի քրեականացումը, այնպես էլ դրանցով քրեական գործերի և քրեական հետապնդումների հարուցումն ուղղված է մամուլի ազատության, ազատ խոսքի դեմ, կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց անհիմն հետապնդման ենթարկելուն, կամ կոնկրետ անձանց քննադատությունից պաշտպանելուն:

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված քրեական գործերից 2-ի պարագայում ծանր վիրավորանքի թիրախ են հանդիսացել լրագրողները, 10-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիր անձինք, 71-ի դեպքում՝ հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198-ի դեպքում՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնցից որոշների դեպքում՝ նաև նրանց ընտանիքի անդամները:

Նշված ժամանակահատվածում կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով հարուցված 171 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում:  

Քննված կամ քննվող գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 160 անձի, որոնցից 131-ին՝ ուղիղ հայհոյանք հնչեցնելու, 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ որակումներ և արտահայտություններ անելու համար: Ընդ որում՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվում չկան լրագրողներ, պաշտոնատար անձինք, 26-ի դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունեն քաղաքական ուժերին հարող, համակիր անձինք, իսկ մնացած դեպքերում՝ այլ անձինք: 108 անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:      

  2022թ. ապրիլի 1-ի դրությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, որոնցից 15 գործ՝ 16 անձի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 33 գործ՝ 35 անձի վերաբերյալ՝ նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:

ՀՀ դատախազությունը հարկ է համարում ընդգծելու, որ նշված արարքի քրեականացումը, դրանցով իրականացվող քրեական հետապնդումներն ուղղված են ոչ թե մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հավելյալ նոր մեխանիզմների գործադրմանը, այլ հանրային հաղորդակցության մեջ ատելության խոսքը, նաև որպես հանցածին գործոն, արմատախիլ անելուն, ներհասարակական լարվածությունը թոթափելուն:

Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը հերթական անգամ կոչ է անում հանրությանը ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ատելության խոսքը հանրային խոսույթի նորմա դարձնելուց և առաջնորդվել ընդհանուր համակեցության և համերաշխության արժեքներով:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1155 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին