Երևան
12 °C
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ բուհը պետք է լինի վայր, որտեղ ուսանողը կգնա սիրով, կստանա որակյալ գիտելիքներ և այդ գիտելիքներով կլինի մրցունակ: Նրա հավաստմամբ՝ Պոլիտեխնիկը այսօր ընտրել է այդ ուղին և ընթանում է զարգացման բոլոր ուղղություններով:
ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.
- Պարո՛ն Վարդանյան, Ձեր ընտրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում առաջացրեց մյուս թեկնածուներից երկուսի դժգոհությունը: Մասնավորապես՝ Ձեզ մեղադրում էին, որ անհավասար պայմաններ եք ստեղծել ռեկտորի պաշտոնի թեկնածուների համար, հովանավորչությամբ անօրինական գործողություններ կատարել: Ի՞նչ նկատի ունեին այս թեկնածուները, առհասարակ ի՞նչ կասեք Ձեր ընտրության հետ կապված դժգոհությունների վերաբերյալ:
- Չեմ ցանկանում մեկնաբանել և արձագանքել այն մեղադրանքներին, որը իմ լիազորությունների շրջանակներից դուրս է: Միայն կասեմ, որ հոգաբարձուների խորհուրդը 2021 թվականին հայտարարել էր համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Ես համապատասխանել եմ այդ պաշտոնի համար անհրաժեշտ պահանջներին և ներկայացրել զարգացման իմ հայեցակարգը: Ըստ այդ ամենի՝ մասնակցել եմ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին, ինչպես մասնակցել են այլ թեկնածուները:
- Թեկնածուներից մեկը հայտարարել էր, որ պատրաստվում է դատարանում բողոքարկել ռեկտորի թափուր պաշտոնի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները: Բողոքարկե՞լ է արդյոք տվյալ թեկնածուն, եթե այո, ապա ի՞նչ ընթացքի մեջ է բողոքարկման գործընթացը:
- Այո՛, երկու թեկնածուները դիմել են դատարան այդ հարցով: Գործը գտնվում է դատարանի քննության փուլում: Այն ժամանակահատվածում, երբ անհրաժեշտ կլինի նաև իմ մասնակցությունը, ես կմասնակցեմ: Պետք է նշեմ, որ, ունենալով համապատասխան գիտելիքներ, ծանոթ լինելով ռեկտորի ընտրության կարգին, որևէ խախտում իմ կողմից չի գրանցվել, այլ եղել է մրցակցային ընտրություն: Ընտրության արդյունքները հաստատել են բուհի հոգաբարձուների խորհուրդը, ՀՀ կառավարությունը, ըստ այդմ՝ ես այժմ պաշտոնավարում եմ:

ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանը և «Հայկական ժամանակ»-ի լրագրող Մերի Խաչատրյանը
- Համալսարանի ռեկտորի պաշտոնում առաջադրված բոլոր 5 թեկնածուները եղել են բուհից՝ տարբեր բաժինների աշխատակիցներ: Նրանք շարունակո՞ւմ են աշխատել հաստատությունում, եթե այո, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք միմյանց հետ:
- Իհա՛րկե, շարունակում են աշխատել: Բոլորի հետ աշխատանքային շատ լավ շփումներ ունեմ: Նույնիսկ հիմնական մրցակցի հետ շատ լավ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք: Բուհը ակադեմիական հաստատություն է, իսկ նման հաստատություններում միշտ էլ պետք է լինի ազատ կամարտահայտման իրավունք, սակայն դրանք չպետք է անցնեն այն սահմանները, որոնք կարող են նսեմացնել, վիրավորել կամ ոտնահարել այլ անձանց իրավունքները: Մենք բուհի կոլեկտիվի հետ դինամիկ աշխատանքային ռեժիմի մեջ ենք գտնվում: Ունենք ստեղծագործ աշխատանքային միջավայր:
- Դուք բավականին երիտասարդ տարիքում ստանձնեցիք ռեկտորի պաշտոնը, և Ձեր տարիքի համար շատ հաճախ եք քննադատության ենթարկվում: Սա որևէ ձև Ձեզ կաշկանդո՞ւմ է: Ուսանողների հետ շփման մեջ ինչ-որ կերպ դա արտահայտվո՞ւմ է:
- Այս բուհում եղել եմ ուսանող, եղել եմ ասպիրանտ, 6 տարի՝ պրոռեկտոր: Նույն պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, և տարիքը թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի հետ շփումներում որևէ կաշկանդվածություն չի կարող առաջացնել: Ուսանողը կարգավիճակ և տարիք չի հարցնում: Ցանկացած մարդ ցանկացած տարիքում կարող է իր կրթությունը ստանալ: Ես արդյունավետ աշխատում եմ և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի, և՛ աշխատակազմի հետ:
- Արցախյան պատերազմի ցավալի ելքից հետո տեխնոլոգիական պարտության մեջ մեղադրանքներ էին հնչում նաև համալսարանի հասցեին: Որքանո՞վ եք այս մեղադրանքները արդարացված համարում: Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում հաստատության տեխնոլոգիական հնարավորությունները:
- Հասցեագրական մեղադրանքներին կողմ չեմ, ցանկացած պարտության մեջ միայն մի կողմը չէ մեղավոր: Այստեղ մեղավոր փնտրելու խնդիր էլ չկա: Մնում է միայն հետևություն անել: Պոլիտեխնիկն իր հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում փորձում է մաքսիմալ կրթություն ապահովել, ինժեներական և տեխնոլոգիական որակյալ կրթություն: Այդ կրթության արդյունքը պետք է լիներ համապատասխան մասնագետների ձեռքբերումը: Տեխնոլոգիական համայնքի լոկոմոտիվը մեր շրջանավարտներն են: Մեր հիմնադրումից ի վեր փորձել ենք որակյալ ինժեներներ պատրաստել: Բուհի հիմնական առաքելությունը նման մասնագետներ պատրաստելն է: Ես կարծում եմ, որ մեր համալսարանին հաջողվել է լավ մասնագետներ տալ:
- Քան որ հիշատակեցիք բուհի կրթական հնարավորությունները, խոսենք նաև դրանց մասին: Այժմ քանի՞ ուսանող ունի բուհը: Եղե՞լ են ուսանողներ, որոնք դուրս են մնացել համալսարանից և ի՞նչ պատճառներով:
- Բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ընդհանուր թիվը 5000 է: 2021-2022 ուստարվա ընթացքում 147 բակալավրի ուսանող է դուրս մնացել համալսարանից անբավարար առաջադիմություն ունենալու պատճառով: 34 ուսանող էլ դուրս է մնացել մագիստրոսական կրթությունից կրկին նույն պատճառով: Համալսարանի հետ պայմանագիրը խզել են բակալավրիատի՝ 10, մագիստրոսի՝ 4 ուսանող: Սահմանված ժամկետում վարձը չվճարելու համար բուհից դուրս է մնացել բակալավրիատի և մագիստրոսական կրթության 13 ուսանող: Համալսարանը տարբեր տարակարգերով ուսանողներին մեծ զեղչեր է տրամադրում՝ սոցիալական խնդիրներից ելնելով, միակողմանի ծնողազուրկ, երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքով պայմանավորված: Համալսարանում չկա այնպիսի ուսանող, որը ունի բարձր առաջադիմություն և ունի ուսման վարձի հետ կապված խնդիր: Գործում են տարբեր կրթաթոշակներ, որոնք ամեն տարի տրամադրվում են: Օրերս, օրինակ, 60-ից ավելի ուսանող պարգևատրվել է կրթաթոշակներով:
- Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել և ունենում բուհում: Ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացնում:
- 2021 թվականի նոր կրթական ծրագրերի մեր անվանակարգում նոր կրթական ծրագրեր, ճիշտ է, չեն ավելացել, սակայն մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր ոլորտներին, որոնք առկա են մեր կրթական ծրագրում: Հիմա աշխատում ենք տիեզերական սարքաշինության ուղղությամբ, որ հաջորդ տարի հնարավորություն ունենանք նոր դիմորդների ընդունել այդ բաժնում: Սա կլինի բոլորովին նոր ծրագիր, որը դեռ ՀՀ ոչ մի բուհում առկա չէ: Մենք ունենք մեծ դինամիկ ռազմավարություն՝ գիտաարտադրական հետազոտական կենտրոն ստեղծելու, օտարերկրյա ուսանողների համար հանրակացարաններ պատրաստելու: Ուսանողական կազմի համար վերակառուցում ենք սպորտային համալիրը: Նպատակ ունենք Պոլիտեխնիկի՝ Տերյան-Կորյուն հատվածում ստեղծել տեխնոլոգիական ենթակառուցվածքային համալիր, որը կլինի կրթության համար անհրաժեշտ միջավայր: Վերանայում ենք ուսումնական պլանները, առկա առարկայական ցանկը, որպեսզի ժամանակակից կրթության ստանդարտներին համահունչ լինի: Նախատեսում ենք Պոլիտեխնիկի 4-րդ մասնաշենքի վերակառուցումը, որը լինելու է ոլորտային բիզնես հետազոտական համալիր: Ոլորտի ինժեներական կազմակերպությունները կհավաքվեն մեկ վայրում, և մեր ուսանողները հնարավորություն կունենան այդ ընկերություններում անցնելու վճարովի պրակտիկաներ, աշխատանքի ու կրթություն ստացած գիտելիքները օգտագործել մասնավոր շուկայում: Պոլիտեխնիկը գնում է զարգացման բոլոր ուղղություններով:

ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանը
- Իսկ ո՞րն է Ձեր պատկերացրած Ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որին ձգտում եք հասնել:
- Իմ երազանքների Պոլիտեխնիկն արտահայտում է առաջատար մասնագիտական համայնքի առկայությամբ, առաջատար և հնարավոր նոր լաբորատոր ու տեխնոլոգիական ենթակառուցվածքներով համալսարան, որտեղ ուսանողը կգա սիրով, կունենա ուսանողական կյանք, կստանա որակյալ գիտելիքներ և այդ գիտելիքներով կլինի մրցունակ: Մասնագիտական և գիտական համայնքի, օտարերկրյա ուսանողների առկայություն կլինի մեր համալսարանում: Նոր ֆինանսներ գեներացնող ենթակառուցվածքների առկայություն կլինի, որտեղ յուրաքանչյուր ուսանող՝ կրթությունից սկսած՝ մինչև գիտություն, միջազգային կրթությունից՝ մինչև մեր երկրի ոլորտի համար զինված մի միավոր կդառնա: Մենք դա կարող ենք անել մեր պետության, Կառավարության, բուհի հոգաբարձուների խորհրդի հետ միասին:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT