Երևան
12 °C
Վաղը՝ մայիսի 5-ին, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում. բեմ կբարձրանա Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։ Բեմականացման հեղինակներն են ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը եւ դերասանուհի Էմմա Մանուկյանը։
Ներկայացման գլխավոր հերոսուհուն՝ Յուլիանային, եւս մարմնավորում է դերասանուհի Էմմա Մանուկյանը: Վերջինս համագործակցելու առաջարկն ստացել է «Գլոբալ թու լոքալի» հիմնադիր ղեկավար Իրինա Ալեվերտից:
«Ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ միասին ցանկանում ենք մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող եւ շատերի համար դեռեւս անծանոթ «բուլլինգ» (որևէ անձի՝ ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ) երևույթի եւ դրա երկարատեւ բացասական հետևանքների մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է Մանուկյանը։
Դերասանուհու փոխանցմամբ՝ ներկայացման գաղափարի համահեղինակ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը «բուլլինգ»-ի խնդրին անդրադառնալու առաջարկն ստանալուց հետո երկար փնտրտուքների մեջ է եղել՝ մինչեւ որոշումը կանգ է առել «Չուչել»-ի վրա:
«Քանի որ սովետական ժամանակաշրջանում գրված վեպ էր, որոշ բառեր ժամանակավրեպ էին հնչում, որոշեցինք այդ կմախքի վրա նոր բառամթերք օգտագործել եւ Գրիգոր Խաչատրյանի հետ միասին նորովի այն գրել: Ստացել ենք մի ստեղծագործություն, որն ամբողջովին նոր է ու ժամանակակից: Եթե հանդիսատեսը գա՝ իր սիրելի վեպը գտնելու, հիասթափություն կապրի, քանի որ այն հիմնովին փոխված է, սակայն եթե գա հնի մոտիվներով նոր բան տեսնելու, կարծում եմ՝ կհավանի»,- նկատում է դերասանուհին:
Ներկայացումը փոքրիկ Յարոլիկայի մասին է, որը տեղափոխովում է նոր դասարան, հենց առաջին օրվանից սկսում է սիրել նոր ընկերներին, հանդիպում է տղայի, որին սիրահարվում է, սակայն դրանից հետո դեպքերը զարգանում են այնպես, որ Յարոլիկան ստիպված է լինում դպրոցից հեռանալ: Թե ի՞նչ է լինում դրանից հետո, գաղափարի հեղինակները չեն ցանկանում չակերտներ բացել, իմանալու համար հանդիսատեսին հրավիրում են ներկայացումը դիտելու:
«Մենք փորձել ենք լինել անկեղծ, ստեղծել մի ներկայացում, որը հնարավորություն տվեց խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Ես եւ Էմմա Մանուկյանը պիեսը զրոյից ստեղծեցինք՝ գրական հիմք ունենալով, սակայն այն ավելի արդիական ու ժամանակակից դարձնելով։ Յուրաքանչյուր գործ ցանկանում եմ տեսնել այսօրվա պրոյեկցիայի մեջ, տեսնել այսօրվա մարդուն, ահա, թե ինչու է այն ադապտացվել մեր օրերի համար»,- մեզ հետ զրույցում շեշտում է Գրիգոր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ փորձել են լինել ճշմարիտ, անկեղծ, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի մեր օրերի երեխան, ինչպես է մտածում եւ այլն։
«Չուչել» ներկայացման մեջ նաև ընդգրկված են դերասաններ Լեւոն Հախվերդյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանն ու Մարիամ Ադամյանը:
Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակը» գրել է 1981 թվականին, իսկ Ռոլան Բիկովը 1983-ին վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել: Ստեղծագործության գործողությունները ծավալվում են դպրոցում՝ ներկայացնելով 6-րդ դասարանցիների առօրյան: Գլխավոր հերոսուհին իր վրա է վերցնում ուրիշի մեղքը, ինչի հետևանքով դասարանը նրան սկսում է խարազանել, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT