Երևան
12 °C
ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով՝ այսօր փողոց դուրս եկած մարդիկ անհիմն ջլատում են մեր պետությունը, թուլացնում, խանգարում խաղաղ բնակչության անդորրը:
Ըստ նրա՝ այսօր՝ Հայաստանի այս ծանր վիճակում, իշխանություն փախցնելով զբաղվելը կարող է շատ տխուր վերջաբան ունենալ: «Նիկոլին փոխեն, մեկ ուրիշին բերեն, հետո էլ նրա դեմ են պայքարելու»,- նշում է թատերական գործիչը:
Ծատուրյանը շտապում է ասել, որ ինքը երբեք չի մասնակցել որեւէ ցույցի, որովհետեւ ամբոխավար չէ, չի սիրում. «Բեմադրիչ եմ, գալիս, իմ գործն եմ անում: Վերջացավ: Բարեբախտաբար, քանի օր է՝ Գյումրիում էի, հիմա եկել եմ, տեսնելով, թե ինչ է կատարվում, ապշած եմ, զզվելս գալիս է»:
Ժողովրդական արտիստի համոզմամբ՝ այսօրվա պայքարի միակ գերնպատակն աթոռակռիվն է: «Սրանք այլ ուժեր չեն, հին ուժեր են, որոնցից զզվել ենք ու հոգնել, սրանք գող-ավազակներ են, ոչ մի ծրագիր չունեն: Ոչ մի բարձր նպատակ չեմ տեսնում: Այդ մարդիկ գիտեն՝ եթե այս իշխանությունները մնացին, իրենք պիտի, այնուամենայնիվ, պատասխան տան գռփածի համար: Տենչում են Ռուսաստանին, որովհետեւ ամենակոռումպացված երկրին է: Իրենք էլ կբարեկամանան այդ երկրի հետ ու նորից կսկսեն հանգիստ գռփել»,- ասում է նա:
Ծատուրյանը նաեւ նկատում է՝ ընդդիմությունն այսքան ժամանակ խոսում է, սակայն որեւէ կոնկրետ ծրագիր չի ներկայացրել, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա՝ ապավինի՞, թե՞ դեմ լինի: Նրա կարծիքով՝ եթե նախկին երեք ղեկավարների դեմ գիտեին՝ ինչի էին պայքարում, պատճառներ կային, այսօր գոնե դրա իմաստը չկա:
Դիտարկմանը՝ ընդդիմությունը տարբեր փաստարկներ է բերում՝ կենտրոնում դնելով Արցախի հարցը, Ծատուրյանը նկատում է. «Իրենք շատ բան կարող են ասել: Ես էլ ասում եմ՝ իրենք ուղտ են, դե թող ապացուցեն հակառակը»:
Մենք պետք է դասեր քաղեինք մեզ հետ կատարվածից, սակայն հակառակ բանն ենք անում, ասում է նա՝ հավելելով. «Կարճամիտ դաշնակներն էլ այն ժամանակվանից մինչեւ այսօր անընդհատ սխալ քաղաքականությամբ են զբաղվել: Թուրքական կամ ադրբեջանական դրոշը վառելը պարծանք չէ, դա փոքրոգի մարդու գաղափարախոսություն է: Խոսում են պատերազմը պարտվելու մասին, բայց չեն նայում, թե ում դեմ էինք կռվում: Ադրբեջանը հզոր երկիր է, անընդհատ զինվել է, նախապատրաստվել, մենք էլ հաղթեցինք ու 20 տարի տաշ-տուշ էինք անում: Արդարանում են, թե փող չկար՝ զենք առնեինք, ճարեի՛ք՝ հզորագույն Սփյուռք ունենք: Հիմա սփյուռքն էլ չի օգնում, որովհետեւ գիտի՝ գրպանում էին՝ ի շահ հայրենիքի օգտագործելու փոխարեն: Այդ պատերազմում ոչինչ պետք չէր խնայել, իսկ երկիրը թալանածներին պետք էր պատի տակ կանգնեցնել ու զենքի ուժով գռփածը հետ վերադարձնել, այլ ոչ թե օրենքի ուժ եւ այլն: Դատարաններ գցելը դրանց չի փրկի, որովհետեւ դատարաններն էլ են կոռումպացված, իսկ դրանք մաքրելու համար տարիներ են պետք»:
Ըստ թատերական գործչի՝ Հայաստանում ամենաարդիական ստեղծագործությունը շարունակում է մնալ «Մկների ժողով»-ը, այսինքն՝ բոլորը խոսում են, բայց զանգ կախող չկա. «Ժամանակին կային ե՛ւ խոսողներ, ե՛ւ գործ անողներ՝ Վազգեն Սարգսյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ստեղծել էր բանակ, Մոնթեն, Ամերիկայում թողնելով իր ապահով կյանքը, եկել էր հայրենիքը պաշտպանելու»:
Ծատուրյանի խոսքով՝ այժմ աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ են ընթանում, որ պետք է սպասել, մի փոքր ավելի համբերատար լինել: Բերելով Ուկրաինայի օրինակը՝ վերջինս նկատում է՝ բնականաբար, ոչ բոլորն են Վլադիմիր Զելենսկուն սիրում, բայց ատամներով պահում են ու համախմբվել են նրա շուրջը:
«Նիկոլը մեր հայրիկն է, եթե յուրաքանչյուր տղամարդ պարտավորված է պահպանել ու պաշտպանել իր ընտանիքը, նույնը պարտավորված է անել վարչապետը՝ պաշտպանել Հայաստանը: ԴաշնակցուԹՈՒՆը, ընդդիմուԹՈՒՆը, բոլոր «թու»-երը պետք է մոռանան աթոռակռիվն ու միավորվեն Նիկոլի շուրջ: Չէ՛: Չեն անի, փոխարենը կանեն դատարկ հիմար արշավներ, վիրավորանքներ: Կոխած առաջ են գնում, իրենք էլ չգիտեն, թե վերջը ո՞ւր են հասնելու: Ախր, այ Վանեցյան, մենք չգիտե՞նք՝ դու ինչ արեցիր, ամենակարեւոր պահին դավաճանեցիր, թռար: Պարոն Քոչարյան, քոնն էլ գիտենք, թե ինչեր ես արել ու ինչ միլիարդներ կուտակել: Սերժ Սարգսյան, քո ստեղծած մաֆիան էլ գիտենք»,- նկատում է ժողովրդական արտիստը, ապա նշում՝ մեր ղեկավարները անընդհատ ճակատագրական սխալներ են գործել, սակայն իրենց բաժին մեղքը երբեք չեն ընդունել:
Անդրադառնալով տարածվող այն մտավախություններին, թե այս հավաքները կարող են քաղաքացիական բախումների վերածվել՝ Ծատուրյանը շեշտում է. «Ես վախենում եմ, որ ախմախ մարդկանց պատճառով կարող ենք փոքրիկ սխալ գործել, ու դա Հայաստանի համար ճակատագրական լինի: Մենք կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ: Այ դրանից եմ վախենում: Պետք է զգալ, թե ինչպես փրկել հայրենիքը, ոչ թե ինչպես պայքարել Նիկոլի դեմ կամ մեկ ուրիշի»:
Ծատուրյանն անուղղակի հարցադրում է անում, թե ի՞նչ ենք տալիս մենք մեզնից հետո եկող սերունդներին. «Մեր ջահելներին ենք տալիս քայքայված ու պառակտված մի երկիր: Բա մենք չե՞նք զգում այդ մեղքը մեզ վրա»:
Վերջինս այս բոլոր հարցերը հաղթահարելու միակ ելք տեսնում է կրթությանն ապավինելու և աշխատասիրության մեջ՝ վերհիշելով հայ մեծերից Սոս Սարգսյանի հետ զրույցներից մեկը. «Մի անգամ ասաց՝ ա՜, ես չեմ հասկանում՝ մենք էս ի՞նչ երկիր ենք, ասացի՝ ինչի՞, Սոս ջան, ասաց՝ այ մարդ, մի երկիր, որ բանվոր դասակարգ չունենա, էլ ի՞նչ երկիր: Մարդը ճիշտ էր ասում՝ ո՛չ գործարան կա, ո՛չ աշխատող, բոլորը առեւտուր են անում: Առեւտուրը, խաբելը մտել է մեր ազգի մեջ ու դուրս չի գալիս:
Ծատուրյանի կարծիքով՝ հայ ազգի առաջին թշնամին սեփական մեծամտությունն է, չեղած տեղից բարձր կարծիք ունենալը: «Այս երթերը ցրելու լավագույն տարբերակը գիտե՞ք՝ որն է. մեկը միկրոֆոնով հայտարարի՝ բոլորս գնում ենք Ղարաբաղ պատերազմի, ով է համաձայն, եկեք ստորագրեք: Այնպես կփախչեն, որ տակը մարդ չի մնա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT