Երևան
12 °C
Երբ չես հաղթում քաղաքական պայքարում, ապա ստրատեգիայի շարունակությունը ամենեւին կողքինների վրա հարձակվելը չէ։ Դա արդեն քո նոկաուտն է ինքնասպանության կամ սեփական ոտքին կրակելու տեսքով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին:
«Չհաջողելով բազմահազար հանրություն մոբիլիզացնելու գործում՝ փողոցի շարժումն արդեն ագրեսիա է ճառագում՝ ով դեմը դուրս եկավ...: Այսօր արդեն որերորդ տեսանյութն է շրջանառվում համացանցում՝ կին ակտիվիստների կողմից այլ կանանց ուղղված նողկալի բառապաշարով ու ոստիկանի կողմից կանխված հարձակման փորձով (դու պետք է սատկեիր, այ ժեխ) մինչեւ «մարտունակ» երիտասարդների կողմից տարեց մարդու վրա կրկին ոստիկանների կողմից կանխված հարձակման փորձը, Սոս Ջանիբեկյանի վրա շշանետումն ու այսպես շարունակ...
Սա ուղղակի անուն չունի, ու դրա համար չես կարող օգտագործել «քաղաքական» կամ «ընդդիմություն» բառերը, իսկ արարքները տեղավորվում են բացառապես քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների շրջանակում...: Ու պատվիրատուն կամ համակարգողը լուռ են, ակնհայտորեն դա դուր է գալիս իրենց...: Որովհետեւ իրենց պատկերացրած ու կերտած պետությունը կրիմինալ պետությունն է եղել՝ կլեպտոկրատիան...:
Եվ տեսածը դեժավյու էր այն Հայաստանի, որը մերժվեց 4 տարի առաջ ու մերժվում է մինչեւ այժմ՝ ընտրություններում ժողովրդի քվեարկությամբ կամ բողոքի ակցիաներին չմիանալով, երբ անգամ կան հիասթափություններ ու լուրջ դժգոհություններ վերընտրվող իշխանություններից։ Որովհետեւ այլընտրանքը սա է՝ բարոյականությունից, հայրենասիրությունից, արցախասիրությունից ու բանականությունից հեռու այս վարքագիծը։
Ու միամտություն է կարծել, թե այդ հարձակումներից հետո Սոսը կամ մյուսը ընկճվելու, վախենալու են ու հրաժարվեն իրենց պատկերացումներից...: Ուղղակի փոխադարձ ատելությունն է ամրանալու։ Արցախն էլ այդ լոկալ ճակատամարտերից միայն խայտառակվելու է։ Նայեք Ադրբեջանի ղեկավարության բոլորի թվիթերյան էջերը, արդեն քանի շաբաթ է՝ այս նողկալի կադրերն են, քաշքշոցը, հայհոյանքը ու համաթուրքական խինդը...: Ասես թուրքին ուրախացնելու մի մեծ ծրագիր է իրականացվում ու ֆինանսավորվում։
Կրկին եմ ասում՝ կանգ առեք։ Որովհետեւ այս կերպ դուք, մենք կամ Արցախը ոչինչ չի շահելու...
Հ.Գ. Նախկինների օրոք իր ընտանիքը կարգին պահող մի հարազատ ունեմ, ով 2018թ. հեղափոխությամբ ամենաոգեւորվածներից էր: Չդիմացա ու հարցրի՝ «լսի, դու նորմալից մի բան էլ լավ վաստակում էիր նաեւ նախկինների օրոք, քեզ ի՞նչ էր պակասում»: Պատասխանեց. «Հիմա կարող եմ հանգիստ թողել, որ կինս ու աղջիկս քայլեն, օրինակ, Հյուսիսային պողոտայով կամ Օպերայի մոտ, ու վստահ, որ որեւէ պորճի լակոտ հետեւից ռեպլիկ չի թողնի, ոտնձգություն չի անի, որին պատասխանելու դեպքում ես բերդ կգնայի, իրենք էլ անտեր կմնային, իսկ չպատասխանելու դեպքում ինքս ինձ կթաղեի իմ պատվի հետ»:
Իսկ հիմա կրկին մարդկանց հետեւից գոռում են՝ «այ բոզ», «այ թուրք» նրանք ու նրանց կողմնակիցները, ումից բոլորն էին անխտիր ուզում ազատվել։ Կարծես այդ անցյալի ուրվականը եկել ու կրկին հետապնդում է ժողովրդին՝ առանց զղջալու, առանց մեղանչելու, առանց մոտեցում փոխելու...:
Ու կարծում եք՝ մարդիկ կմիանա՞ն նման չարության, ավերիչ, անմակարդակ շարժումներին: Երբեք։ Դա նշանակում է, որ չեք հասկացել, թե ինչ եւ ինչպես եղավ 2018-ի հեղափոխությունը...: Միամիտ չլինեք՝ մարդկանց կպցնողը Սորոսը կամ արեւմտյան տեխնոլոգիաները չեն, որի վրա կենտրոնացել եք։ Մարդկանց իրար կպցնում են սերը, համերաշխությունը...: Իսկ ճառագվողը միայն չարություն ու ագրեսիա է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT