Դատավորները շարունակում են սպասարկել այն ուժերին ու խմբերին, որոնց շնորհիվ հայտնվել են այդ պաշտոններին. Տիգրան Եգորյան

Ընդդիմադիր գործիչների կողմից հարթակից հնչեցվող անհանդուրժողականության կոչերը միս ու արյուն են ստանում: Այս օրերին նրանց ակտիվիստների կողմից բռնության գործադրման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ պարզապես այն պատճառով, որ այդ մարդիկ համակարծիք չեն փողոցում գտնվողների դիրքորոշմանը կամ սատարում են գործող իշխանությանը:

Ամենաթարմ օրինակը օրերս Գյումրիում տարեցների «ջարդն» էր, որն իրականացվել էր հանրապետական և ՀՅԴ-ական երիտթևի անկառավարելի ներկայացուցիչների ձեռամբ: Ի դեպ, «հերոսական» այդ արարքի կենտրոնում է նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը:

Իրավապաշտպան Տիգրան Եգորյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում անհանդուրժողականության դրսևորման խորքային հիմքերին, նկատում է, որ խնդիրն այս աստիճան խորացել է, քանի որ 2018 թվականի համաժողովրդական ընդվզմանը չտրվեց իրավաքաղաքական գնահատական, որը պետք է հստակ արձանագրեր, թե որն է եղել պատճառը այդ համաժողովրդական ընդվզման:

«Այն, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նոր բան չէ. 2021 թվականին, երբ ՍԴ-ն Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումներն էր քննում, դրանց արդյունքում կայացրած որոշմամբ անդրադարձավ նաև նրան, որ Հայաստանում ձևավորվել է ծայրաստիճան անհանդուրժողականության մթնոլորտ, և քաղաքական խոսքը ցածր մակարդակի վրա է։ Իսկ խնդիրը խորքային առաջացավ, քանի որ 2018 թվականին, երբ տեղի ունեցան համաժողովրդական բողոքի ակցիաները, և իրականացվեց ժողովրդական հեղափոխություն՝ կիրառվելով բողոքի իրավունքը, սակայն դրանից հետո չտրվեց այն իրավաքաղաքական գնահատականը, որը պետք է հստակ բացատրեր, թե որն է եղել պատճառը նման համաժողովրդական ընդվզման»,- ասում է Եգորյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը պետք է հավուր պատշաճի արձագանքի փոքրամասնության՝ ընդդիմության անդամների ագրեսիվ գործողություններին, որպեսզի իրենց պայքարին չմիացող կամ անհամաձայն քաղաքացիներին փողոցում չծեծեն ու չհայհոյեն. «Պետք է տրվի այդ գնահատականը, որպեսզի 1000 կամ, ավելի ճիշտ, 10 հոգի անձ չկարողանա այլ քաղաքացիների համար ստեղծել անտանելի պայմաններ, որով խաթարվում է նրանց առօրյան, ամենօրյա կենսագործունեությունը»:

Հարցադրմանը՝ այս պարագայում առավել կարևոր չէ՞ իրավապահ համակարգի, հատկապես՝ Ոստիկանության դերը, ինչպե՞ս է գնահատում վերջիններիս գործելաոճը, իրավապաշտպանն ասում է՝ այս պարագայում ոստիկանությունը պետք է ունենա հստակ գծագիր, որով կկարողանա առաջնորդվել:

«Պետք է ունենա իր գործունեության իրականացման քաղաքականությունը, որով պարզ կլինի՝ որո՞նք են իր գործունեության ուղղությունները կոնկրետ հավաքների թույլատրման կամ հավաքներից բխող այլ իրավունքների պաշտպանության ոլորտում: 2018 թվականի իրադարձություններից հետո ոստիկանությունը չի կարողանում տարբերակում իրականացնել, և առաջանում է այս իրավիճակը: Այդ պատճառով է, որ ոստիկանության ներկայությամբ էլ հարվածում են, մարմնական վնասվածքներ հասցնում այլ քաղաքացիներին»,- նշում է իրավապաշտպանը:

Դիտարկմանը՝ ոստիկանությունը բերման է ենթարկում այն քաղաքացիներին, որոնք չեն ենթարկվում օրինական պահանջին, ագրեսիվ վարք են ցուցաբերում, հիմքեր են ստեղծվում, քրեական գործեր հարուցվում, սակայն դատարանը հիմնականում չի բավարարում, և հանրության համար վտանգ ներկայացնող մարդիկ կրկին հայտնվում են ազատության մեջ: Հարցադրմանը՝ այս պարագայում ի՞նչ կարող է անել պետությունը, և արդյոք սա վկայո՞ւմ է, որ դատավորները այլևայլ շահեր են սպասարկում, Եգորյանը նկատում է.

«Սա խոսում է այն մասին, որ տոտալիտար համակարգ սպասարկած, անձնական կամ խմբային շահեր սպասարկող, դատավորների անվան տակ թաքնված անձինք արդարադատություն են իրականացնում: Նրանք շարունակում են սպասարկել այն ուժերին ու խմբերին, որոնց շնորհիվ են այդ պաշտոնները զբաղեցրել ու պահպանել, քանի որ Հայաստանում ժողովրդավարական բարձր ստանդարտներով ընտրված իշխանությունը չի կարողանում գեներացնել այն կամքը, որի շնորհիվ հանցագործները չեն կարող կոչվել դատավորներ: Դատական համակարգի այս վիճակը հենց այդ բացթողման հետևանքն է»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ դատախազությունը պետք է ավելի բարձր մակարդակի համաձայնությամբ բռնարարներին համապատասխան պատժի ենթարկեն: Եգորյանը փաստում է՝ այս պարագայում կարևոր է նաև իրավապաշտպանների դերը, սակայն ՀՀ-ում իրավապաշտպանության ոլորտում ևս բազմաթիվ խնդիրներ կան:

«Շատերը իրավապաշտպանությունը շփոթում են բութ գործիքի հետ: Մտածում են, որ իրեն ցուցարար հռչակած մեկը փողոց է փակում, ապա իր նկատմամբ որևէ միջամտություն պետք է դատապարտվի։ Բնականաբար՝ ոչ, այդպիսի գործողությունները զսպելու համար անհրաժեշտ է համաչափ իրավական միջամտություն: Իրավական մասով այս պարագայում մեծ է նաև դատախազության, ոստիկանության դերը, նրանք պետք է ապահովեն ժողովրդավարությունը Հայաստանում, քանի որ ժողովրդավարությունը նրա մասին չէ, որ 10 հոգին կարող Է ահաբեկել մեծամասնությանը»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Հարցադրմանը՝ արդյոք ընդդիմադիրների բռնի գործողությունները այլախոհների նկատմամբ կարո՞ղ է տպավորություն ստեղծել միջազգային հանրության շրջանում, թե ՀՀ-ն անվտանգ պետություն չէ, և արդյոք հնարավո՞ր է այս ամենը տեղի որոշ բնակչության շրջանում արտագաղթելու միտք առաջացնի, Եգորյանը շեշտում է՝ Հայաստանին աշխարհն ընդունել է ու ընկալել և ընդունում է ու ընկալում որպես ժողովրդավար պետություն. «ՀՀ-ն կարող է բնութագրվել որպես գերժողովրդավարական պետություն, որտեղ փոքր-ինչ նվազ է կամքը՝ ժողովրդավարության սահմանները հստակեցնելու ու ապահովելու: Սակայն այս իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում: Մեր քաղաքացիները սթափ են գնահատում ամեն ինչ և հասկանում են՝ ինչ է կատարվում, այդ պատճառով արտագաղթի ու այլ հարցեր ՀՀ-ին չեն սպառնում»,- վստահ է իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ քաղաքացիները տեսնում են փողոցում ոչ թե Արցախի կամ հայրենիքի փրկության համար պայքարող ընդդիմություն, այլ իշխանությանը ձգտող հրոսակախումբ: Վերջինիս համոզմամբ՝ քաղաքացիների այդ սթափության մակարդակը շարունակելու է բարձրանալ, և մարդիկ չեն աջակցելու այս արհեստածին ու պատրանքային պրոցեսներին:

«Հստակ է, որ «հայրենիքի փրկություն» ձևակերպումը ձևական լոզունգ է գործընթացը նախաձեռնողների համար: Այն որևէ գաղափարական հենք չունի, այլ էժան տեխնոլոգիա է, որը միտված է հույզերի առաջացմամբ շեղել քաղաքացիների ուշադրությունը: Ես չեմ տեսնում քաղաքական ընդդիմություն, չեմ տեսնում քաղաքական նպատակներ հետապնդող անձանց: Ես տեսնում եմ այլ նպատակներով իշխանությանը ձգտող համախումբ, որոնք տարբեր շահերով միմյանց հետ փոխկապակցված են: Սա հրաշալի հասկանում է նաև քաղաքացիների մեծամասնությունը»,- ընդգծում է զրուցակիցը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21595 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին