Զորակերտում նոր կառուցված ջրագծով ջուրը տեղ չի հասնում. Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցել են Ամասիա

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու այլ պատասխանատուներ այսօր այցելել են Ամասիա խոշորացված համայնք:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային խումբը սկզբում եղել է  այն տարածքում, որտեղ առաջիկայում կառուցվելու է Ջրաձոր բնակավայրը, այդ նպատակով հատկացվել է 40 հա հողատարածք և կառուցվելու է 75 բնակարան։ Այժմ ընթանում է հողի նպատակային  փոփոխության գործընթացը։

Այնուհետ պատասխանատուները հետևել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, իրականացվել է շուրջ 100 մլն դրամի աշխատանք: 2022-ին շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 400 մլն դրամ: Ծրագիրը կավարտվի 2023-ին:

Հաջորդ կանգառը Զարիշատ բնակավայրում է եղել, որտեղ քննարկվել են համայնքի 2021-ին իրականացված և 2022-ին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն  ծրագրերի ընթացքը, հետևել Զարիշատում իրականացված աշխատանքներին։

«Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 մլն 867 դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50%։ Աղվորիկ և Արդենիս համայնքային կենտրոններում իրականացվել է աշխատանքների 95տոկոսը, իսկ Զարիշատի  համայնքային կենտրոնում՝ 40: Ծրագիրը տեղափոխվել է 2022թ։

«Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի մասով Զորակերտում հանդիպման ժամանակ բնակիչները դժգոհել են, որ նոր կառուցված ջրագծով ջուրը չի հասնում տեղ։

Ամասիայում 2021-ին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են  նաև բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 28մլն 850 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը կազմել է 40 տոկոս։

2022-ին Ամասիան սուբվենցիոն հայտեր է ներկայացրել ճանապարհների նորոգման,  Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրում փողոցային լուսավորության անցկացման համար, քննարկվում է նաև ժամկետի մեջ Զորակերտ բնակավայրում մանկապարտեզի շենքի վերանորագման ծրագրի ամբողջական փաթեթի ներկայացման հարցը։

«Ամասիայի մանկական արվեստի դպրոցում» պատասխանատուներին է ներկայացվել դպրոցի գործունեության մասին։ Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Ամասիայի բրդի գործարանում, մանկապարտեզում և մարզադպրոցում։

Աշխատանքային այցի ժամանակ քննարկվել են համայնքի սեփական եկամուտների կատարմանը առնչվող հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1600 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել