Երևան
12 °C
Ֆրանսահայ երգիչ-երգահան Մարթեն Յորգանցը սփյուռքահայ այն արվեստագետներից է, որ թեև երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում ու Կանադայում, մշտապես ակտիվորեն հետևում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Երգիչը առաջիկայում պատրաստվում է գալ հայրենիք:
«Հենց Հայաստանի հողերուն վրա ըլլամ, համերգներ էլ կլլա, ամեն ինչ էլ կլլա: Հայաստանը ես շատ կսիրեմ, կպաշտեմ Հայաստանը»,- ասում է Յորգանցը:
Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը ներկայացնում ենք առանց փոփոխման:
- Պարոն Յորգանց, Հայաստանում կրկին ներքաղաքական իրավիճակը լարված է: Հետեւո՞ւմ եք: Տպավորությունները հեռվից ինչպիսի՞ն են:
- Հեռուստատեսությամբ տեսնում եմ, բայց իսկապես չգիտեմ, թե ինչ կդառնա: Մենք հեռվից չենք կարող ասել, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ այդ մարդիկ չեն կարողանա ոչ մի արդյունքի հասնել: Ինչու չեն կարողանա, որովհետեւ պարզապես Արցախը փրկելն ու իրենց խոստումներն անելը այդքան հեշտ բաներ չեն. Ռուսաստանէն է կախված շատ բան: Ես պոլիտիկայի հետ շատ կապ չունիմ, բայց հեռուէն ինչ-որ կտեսնիմ, այն է, որ այդ մարդիկ չպիտի կարողանան բան մը անել: Հակառակը՝ ավելի վնաս պիտի տան հայրենիքին: Անկարելի բաներ են իրենց արածներն ու ասածները: Հայաստանի ներքին բաները շատ լավ չեմ գիտեր, բայց այն, ինչ կտեսնեմ ու կզգամ, հետեւյալն է՝ ժամանակին ինչ իրենք չեն արել (ներկա ընդդիմադիր առաջնորդները, որոնք երկար տարիներ ՀՀ-ում եղել են իշխանություն -խմբ.), այսօր կուզեն, որ Նիկոլ Փաշինյանն անի: Ժամանակին պետք է ըլլար այս բաները, ժամանակին պետք է այս մարդիկ միասին սեղան նստեին եւ ամեն ինչ մտածեին:
- Կարծում եք՝ պատերազմից հետո ընդդիմադիրների գործողությունները է՞լ ավելի են ապակայունացնում Հայաստանի դրությունը և էլ ավելի թուլացնում:
- Հայաստանն այս պահին շատ թուլացած է: Հայաստանը պատերազմի մեջ մտնելու վիճակ չուներ, պատերազմ չպետք է թույլ տային: Ահավասիկ, ահագին զոհեր ենք տվել: Այս վիճակով մենք չենք կրնար նոր պատերազմ ու լարվածություն հրահրել: Արցախը փրկել ու դարձյալ 44-օրյա պատերազմից առաջ եղած վիճակին բերել, այս պահին հնարավոր չէ: Այս գործի հետեւում մեր թշնամիներն են, նամանավանդ՝ Թուրքիան կա: Մենք էլ զորավոր բանակ չունինք: Ռուսաստանն իր պատերազմն ունի, իր խնդիրները ու մեզ չի կարողանա օգնել, ադոր համար անկարելի է նորից հրահրել ու հայրենիքը թուլացման տանել:
- Իսկ Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են տիրում:
- Ես միայն իմ անունից կրնամ խոսել, այլ ոչ թե ամբողջ սփյուռքահայության: Իմ տեսածը սա է՝ ժամանակին, մոտավորապես՝ 1988 թվականին, ես երգ մը ունեի, որ կերգեի Համալիրի մեջ: Այդ երգի անունը «Սեր եւ միություն» էր. ինչ կուզեմ ըսել, եթե սերը եւ միությունը մեր ազգի մեջ գոյություն չունենան, մենք ոչնչի չենք կրնա հասնի: Հայաստանը իրավունք չունի երկու, առավել եւս՝ տաս, քսան մտքերի տեղի բաժանվելու, իրավունք չունի զատ-զատ մտքերի: Մենք պետք է խելացի ըլլանք ու իրար հարգենք: Միայն այս ձեւով կրնանք այս վիճակեն ելնել: Դժբախտաբար, այսօր այդ միասնությունը շատ է նվազել: Հեռվից, երբ տեսնում եմ, որ ժողովուրդը բաժանված է, ասոնք ինձի շատ անհանգստություն կուտա եւ սփյուռքին մեջ ինձի պես հազարավոր մարդկանց համար անհանգստություն կստեղծե: Ես երգիչ մըն եմ, որ Հայաստանին եմ սիրահարված, եւ ինչ էլ, որ ըլլա, Հայաստանի կողքին եմ:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչը Հայաստանում կկայունացնի իրավիճակը:
- Պետք է սպասել, պետք է մտածել, բայց ամենակարեւորը միասին ըլլալ: Այս վայրկյանին մեզ միայն մնում է սպասել, այլ գործողությունն անկարելի է: Ինձի համար անչափ կարեւոր է փոքրերի ուսումը հզորացնել եւ հետագայի համար ապավինել իրենց վրա: Անոնք են մեր ապագան: Այս կռիվներով ու պառակտումներով տեղ մը չենք հասնի, մեզի համար կարեւորը ապագայի մասին մտածելն է, իսկ դրա համար որակյալ կրթություն է պետք: Այն, ինչ այսօր չենք կրնար անել, պիտի անենք 20 տարի հետո, բայց այդ 20 տարի հետոյին պիտի պատրաստենք մեր փոքրիկներին:
- Պատրաստվո՞ւմ եք արդյոք առաջիկայում այցելել Հայաստան:
- 34 տարի է՝ ամեն տարի գուքամ, բացի այս վերջին երկու տարիները, որ քովիդի երեսեն չկրցա գալ: Այս տարի մի երկու-երեք ամսից անպայման պիտի գամ: Առաջին անելիքս մեր զինվորների գերեզմաններին այցելելն է: Իհարկե, իրենց ընտանիքներուն չեմ գիտեր՝ ինչ ասել, որովհետեւ այնքան դժվար իրավիճակի մեջ են հայտնվել, որ ինչ էլ ասեմ, անիմաստ կթվա: Կուզենամ անպայման տեսնել այն տղաներուն, որոնք այսօր պատերազմի պատճառով ոտք չունին, ձեռք չունին, պետք է տեսնեմ, խոսեմ, հասկանամ՝ ինչպես պիտի իրենց օգնեմ:
- Ձեր մաղթանքը Հայաստանին ու հայ ժողովրդին:
- Կմաղթեմ, որ մեր ժողովուրդը սիրով եւ միաբանությամբ ապրի, աշխատի, որովհետեւ կռիվներով ու ցույցերով բանի չենք հասնի: Չեմ ուզում, որ Հայաստանը տկար վիճակի մեջ ըլլա: Ադոր համար ձեռքես եկած ամենը կենեմ: Մեծ ընկերական եւ ազգային բարեւներս եմ ուղարկում իմ ազգին: Ես Հայաստանի ամեն մի անձի շատ կսիրեմ, մանավանդ՝ փոքրիկներուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT