Ուզում է գռփել քնքշորեն

24/03/2011 schedule14:47

Մի օր Սերժ Սարգսյանն է իր մոտ բեմադրում խորհրդակցություն անունով թատրոնը, դրան հաջորդում են Տիգրան Սարգսյանի բեմադրած թատրոնը եւ գաստրոլները Բրյուսել, ապա բրյուսելյան այցի արդյունքների թեմայով բեմադրություն` կրկին Երեւանում: Դրանից հետո գաստրոլներ հայկական գյուղ, կովերին գոլ ջրով կթելու թեմայով տեղական նշանակության ներկայացում` դերասանների կազմի ընդլայնմամբ...: Երեկ բեմ ելնելու հերթը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանինն էր, որը իրեն կից հասարակական խորհրդի հերթական նիստ է անցկացրել: «Մենք բիզնեսին բարձրակարգ ծառայություն ենք մատուցում, տալիս ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկրի գործարարը եւս աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդներով աշխատի»,- ասել է Գագիկ Խաչատրյանը: Այս ներկայացման ժանրը դժվար է որոշել. երեւի սարսափախառը ֆանտաստիկա` միստիկայով համեմված: Դե, որ ֆանտաստիկա է, սա ակնհայտ է ցանկացած գործարարի համար: Բայց նաեւ սարսափի տարրեր կան, որովհետեւ եթե մեր հարկայինի կիրառած մեթոդները կոչվում են «քաղաքակիրթ», ապա պետք է արձանագրել, որ աշխարհը դատապարտված է կործանման: Պատկերացրեք` հոլիվուդյան որեւէ ֆիլմ-աղետ, որի սցենարի հիմքում ընկած է հայկական հարկայինի «քաղաքակիրթ մեթոդների» ներքո աշխատող գործարարների կյանքը: Մարդկության մի շատ փոքր հատված դառնում է հաբռգած օլիգարխ ու նրանց նույնքան հաբռգած ախրաննիկ, մյուս մասը սնանկանում է, ու ամեն ինչ ավարտվում է քաղաքակրթության կործանմամբ: Սա Գագիկ Խաչատրյանի ասածների տրամաբանական պատկերն է: Բայց ինքը` ՊԵԿ նախագահը այլ կերպ է մեկնաբանում «քաղաքակիրթ մեթոդ» հասկացությունը: Մեկնաբանում է այս կերպ. «Աստիճանաբար բոլոր հարկային տեսչություններում սպասարկման սրահներ ենք ստեղծում: Ամբողջ համակարգը միասնական չափանիշներով է գործելու եւ տարբերվելու է մյուսներից` սկսած շենքերի դիզայնից, ներքին հարդարումից, մինչ աշխատակիցների պահվածքն ու արտաքին տեսքը»,- ասում է նա: Այսինքն, փոքր ու միջին գործարարներին այսուհետ թալանելու են միասնական չափանիշներով, լավ ռեմոնտ արած շենքերում եւ նորաձեւ հագուստներով աշխատակիցների բարեհամբույր ժպիտներով: Գագիկ Խաչատրյանի տեղակալ Արմեն Ալավերդյանը մի քիչ պարզաբանել է, թե բացի դրանից` ինչ է նշանակում «աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդներով»: Դա մասնավորապես նշանակում է, որ գործարարը ոչ ամեն առիթով պետք է գա հարկային տեսչություն, այլ մերթ ընդ մերթ: Ու սա ՊԵԿ-ը գնահատում է որպես բարեփոխում: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ ավելի է ծաղկեցնում, թե բա գիտե՞ք, «Սրանք խիստ եվրոպականացված եւ համարձակ հեղափոխական քայլեր են»: Ինչ-որ չենք հիշում, որ Արսեն Ղազարյանը մինչեւ հիմա մի սուր քննադատություն հնչեցներ հարկայինի հասցեին, որ հիմա էլ ցույց տա, թե այդ «բարեփոխումները» իր սրտով են` հեղափոխական ու համարձակ քայլեր են: Իսկ այն գործարարները, ովքեր հրապարակավ խոսել են հարկային բեսպրեդելի մասին, տվել կոնկրետ անուններ ու անհապաղ «համարձակ հեղափոխական քայլեր» պահանջել` կամ դատվել են, կամ հասցվել սնանկացման եզրին: Եւ նույն այդ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ծպտուն չի հանել: Բայց հիմա «համարձակ» գնահատականներ է տալիս «բարեփոխումների» մասին: Ո՞ւմ համար է այս բեմադրությունը: Ո՞ւմ վրա պետք է ազդեցություն ունենա: Ախր մեր բնակչության մեծագույն մասը այսպես թե այնպես շփվում է հարկայինի ու մաքսայինի հետ: Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ վիճակ է այստեղ: Ցանկացած խանութպան գիտե, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը խոշոր գործարար է: Գիտե, որ նրա անվան հետ կապված ընկերությունները ապրանքները խանութներին մատակարարում են առանց հաշիվ-ապրանքագրերի, ավելի խոշոր գործարարները գիտեն, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերությունների հետ միեւնույն դաշտում գործելը լրջագույն խնդիրներ է առաջացնում: Ու հանկարծ այդ գործարարները, նրանց հարազատները, բարեկամները, ծանոթներն ու հարեւանները, որոնք շատ լավ գիտեն, թե ով է Գագիկ Խաչատրյանը, հայլուրիկներով տեսնում են հարկայինում բարեփոխում իրականացնող անձին` այդ նույն Գագիկ Խաչատրյանին: Եւ ի՞նչ ազդեցություն է թողնում այս ներկայացումը հասարակության վրա: Կարծում եք` Հայաստանում կարելի՞ է գտնել մեկին, ով կհավատա, թե Գագիկ Խաչատրյանը ուզում է բարեփոխել ՊԵԿ-ը: Բոլորը գիտեն, որ այդ կառույցի կոռումպացվածության աստիճանը հնարավոր չէ նկարագրել բառերով: Ու հանրության շրջանում նմանատիպ ներկայացումները ուղղակի հակառակ էֆեկտ են թողնում` ավելի գրգռելով ու նյարդայնացնելով մարդկանց: Եւ ընդհանրապես, գործարարների ու հանրության մեջ շատ հստակ է պատկերացումը. եթե այդ «բարեփոխումները» պետք է իրականացնի Գագիկ Խաչատրյանը, ուրեմն դա ապացույցն է այն բանի, որ բարեփոխումների մասին վերջին շրջանի ինտենսիվ խոսակցությունները ընդամենը բեմադրություններ են: Գագիկ Խաչատրյան եւ շատ թե քիչ նորմալ հարկային-մաքսային ծառայություններ հասկացությունները պարզապես անհամատեղելի են: Բայց զուտ ստեղծագործական տեսակետից այս բեմադրությունների շարքը շատ հետաքրքիր է` շարունակեք նույն ոգով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
610 դիտում

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ