Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը (լուսանկարներ)

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, տարբեր երկրներից ժամանած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ, հյուրեր:

94.jpg (188 KB)

Բացման արարողության ժամանակ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի հայրենակիցներ, հյուրեր,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝ որպես բռնցքամարտի ոլորտում խոշորագույն միջոցառում: Հայաստանում այս սպորտաձևն ամենասիրվածներից է, բայց մենք այս քայլով Հայաստանի Հանրապետությունում ցանկանում ենք խրախուսել ոչ միայն բռնցքամարտի, այլ մասսայական սպորտի զարգացումը: Ուստի, երբ ստացանք մրցաշարը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը, ջանք ու եռանդ չխնայեցինք՝ այն լավագույնս կազմակերպելու համար: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում մեծ ներդրումներ են կատարվում մարզական ենթակառուցվածքներում:

Այս մրցաշարի կազմակերպումը և իրավունք ստանալը խթանեց ենթակառուցվածքների զարգացումը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուժեղացրեց մարզական բաղադրիչը:

95.jpg (210 KB)

Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ,

Մենք ուշի ուշով հետևելու ենք ձեր ելույթներին, աջակցելու ենք տրիբունաներում, սպասելու ենք մեծ հաղթանակների: Այսօր Հայաստանին այդ մեծ հաղթանակները շատ անհրաժեշտ են:

Սիրելի հայրենակիցներ,

96.jpg (177 KB)

Օգտվեք այս հնարավորությունից՝ աջակցեք մարզիկներին այս գեղեցիկ դահլիճում, դիտեք մրցաշարը հեռուստատեսությամբ, դիտեք մրցաշարը հատուկ այս մրցաշարի համար կազմակերպված ֆան-գոտում՝ Կարապի լճի տարածքում: Վստահ եմ, որ մեր հյուրերը Հայաստանից կմեկնեն ոչ միայն մրցանակներով, այլ մեծ տպավորություններով:

Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջողություն, իսկ մեզ՝ բոլորիս, վայելելու այս մրցաշարը:

Բարով եք եկել»: 

97.jpg (196 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ՝ 21:00-ին, կայանալու էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը: 

Մարզաձևի տարվա ամենակարևոր ստուգատեսին կմասնակցի 39 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ:

98.jpg (232 KB)99.jpg (330 KB)100.jpg (164 KB)101.jpg (188 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43034 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել