Երևան
12 °C
2021 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1277 միջնորդություն (այս ցուցանիշը չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները), որոնցից բավարարվել է 986-ը կամ 77.2%-ը, մերժվել է 291-ը կամ 22.8%-ը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ դատարանները մերժում են միջնորդությունները հիմնավոր կասկածի բացակայության կամ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանություններով: Նա, սակայն, ընդգծում է՝ բոլոր այս դեպքերում, երբ դատախազությունը համամիտ չի լինում և կարծում է, որ դատական ակտը անհիմն է, դրանք բողոքարկում է:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները չեն ամփոփվում մնացած միջնորդությունների հետ միասին, վերջինս պարզաբանում է՝ տարբեր տարիների տարբեր է լինում ծառայությունից խուսափողների քանակը, և բոլոր դեպքերում որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը: Ընդհանուր կալանավորման միջնորդությունների հետ այս մասով համատեղ վիճակագրության վարումը խաթարում է կալանավորման պրակտիկայի իրական պատկերը, և հնարավորություն չի տրվում դատախազությանը իր դիտարկումներում, վերլուծություններում գալ օբյեկտիվ եզրահանգումների:
Գլխավոր դատախազի խորհրդականի փոխանցմամբ՝ 2020թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1223 միջնորդություն, որոնցից բավարարվել է 961-ը կամ 78.6%-ը, մերժվել՝ 262-ը կամ 21.4%-ը: Այսպիսով՝ 2020թ. համեմատ՝ 2021 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը աճել է 54-ով կամ 4.4%-ով:
«Նշված աճն առավելապես պայմանավորված է 2021 թվականի ընթացքում մեղադրյալների թվի աճով: Մասնավորապես, եթե 2020 թվականին որպես մեղադրյալ է ներգրավվել 8505 անձ, ապա 2021 թվականին մեղադրյալների թիվը շեշտակի ավելացել է՝ կազմելով 10.044 անձ (ներկայացված ցուցանիշները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները), այսինքն՝ 2021 թվականին, 2020 թվականի համեմատությամբ, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է 1539-ով կամ 15.3%-ով»,- ասում է Աբրահամյանը՝ հավելելով՝ 2021 թվականին, մեղադրյալների թվի հետ հարաբերակցությամբ, վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ավելի քիչ միջնորդություն է ներկայացվել, քան 2020 թվականին:
«Մասնավորապես՝ 2021թ․ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել մեղադրյալների 12.71%-ի, իսկ 2020 թվականին՝ 14.38%-ի նկատմամբ: Սա կապված է դատախազության վարած քաղաքականության հետ: 2017 թվականին ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են կալանավորման հիմքերի գնահատման այնպիսի չափանիշներ, որոնք ակնհայտորեն միտված են դրան։ Բացի այդ, դատախազությունը դեռևս 2017 թվականից հանդես է եկել խափանման միջոցների համակարգը հիմնովին վերափոխելու և կալանավորման բավարար այլընտրանքներ նախատեսելու նախաձեռնությամբ։ Կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում: Դրանում առաջ քաշված մոտեցումները վերջնականապես իրացված են շուտով ուժի մեջ մտնող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, և դրանով նախատեսված նոր խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառությունը, վստահաբար, դրական նշանակություն կունենա խափանման միջոցների համաչափ և արդյունավետ պրակտիկա արմատավորելու գործում»,- վստահեցնում է դատախազի խորհրդականը:
Գոռ Աբրահամյանը, սակայն, նշում է՝ ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ 2021 թվականի ընթացքում քրեական գործով մինչդատական վարույթի ժամանակ վարույթն իրականացնող մարմնի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում (ստորագրություն կամ գրավ) 26 անձ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, իսկ 43 անձ՝ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:
Սակայն, բացի նշյալ դեպքերից, 10 անձ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում և՛ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, և՛ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:
Հարցին՝ ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ նման դեպքերը կանխելու համար, Աբրահամյանը նշում է՝ նման դեպքերում վարույթն իրականացնող մարմինը կիրառում է համապատասխան միջոց. «Փոխվում է խափանման միջոցը, եթե քաղաքացին թաքնվել է, այդ դեպքում հետախուզում է հայտարարվում: Այս ամենից խուսափել չի լինում»:
ՀՀ դատախազության իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ 2021 թվականի ընթացքում դատարանի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում 5 անձ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, իսկ 10 անձ՝ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:
Ընդ որում, բացի նշյալ դեպքերից, 2 անձ դատարանի՝ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում և՛ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, և՛ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:
Աբրահամյանի խոսքով՝ խնդիր է առաջանում, քանի որ բազմաթիվ դեպքեր են առկա, որոնք ակնհայտորեն վկայում են դատարանների՝ կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդություններն ակնհայտ անհիմն կերպով մերժելու մասին:
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա տվյալները շատ դեպքերում ակնառու կերպով վկայել են դատավորների կատարած էական խախտումների մասին, երբ դատարանի հետևությունները չեն բխել քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ծանրակշիռ փաստական հանգամանքներից: Այսպիսի պատկերը մտահոգիչ է: Արդյունքում վարույթ իրականացնող մարմնի՝ դատախազության, մտավախություններն իրականանում են, մարդիկ կատարում են նոր հանցագործություններ, շատ դեպքերում՝ թաքնվում, և մենք ունենում ենք կոնկրետ հետևանքներ»,- շեշտում է նա:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնում է՝ նման ակտերը պարտադիր բողոքարկվում են. «Դատախազությունն իր համապատասխան գործիքակազմն օգտագործում է, և որոշ դեպքերում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց է սկսում՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարարություն»:
Աբրահամյանի փոխանցմամբ՝ միայն 2021 թվականին ընդհանուր առմամբ 60 միջնորդություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT