Մանկապատանեկան գրականությանն ուղղված նախաձեռնություններն ունեն զորեղ հանրային ուղերձներ. Արա Խզմալյան

Հունիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Անգլիական այգում» ներկա է գտնվել «Զանգակ» գրատան կազմակերպած «Մանկական գրքի փառատոնի» բացմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Նախարարի տեղակալը շրջել է տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների մանկապատանեկան նորատիպ գրական արտադրանքին, զրուցել հրատարակչական գործի ներկայացուցիչների հետ:

Փառատոնի տաղավարներում շրջելուց հետո Արա Խզմալյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ դրանց միջոցով փոխվում են քաղաքի դիմանկարն ու դիմագիծը:

«Նման նախաձեռնությունները զորեղ հանրային ուղերձներ ունեն՝ ուղղված ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարազգիներին: Մենք վերադառնում ենք ճիշտ այն կետին, որտեղից սկիզբ է առել մեր հոգևոր մշակույթը, գրավոր մշակույթը»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ հրատարակչական ոլորտը թռիչքաձև զարգացում է ապրել, իսկ մանկական գրականության ասպարեզում անելիքներ դեռ կան:

«Նկատեցի, որ հայ մանկագիրների աշխատանքները քիչ են: Հայերեն մանկագրությունը խթանելու համար մենք սահմանել ենք «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որին կարող են դիմել մեր ստեղծագործողները»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը:

Շարունակելով մանկապատանեկան գրականության ստեղծման, տարածման և ընթերցանության խթանման ծրագրերի կարևորության թեման՝ նախարարի տեղակալը նշել է.

«Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ մենք քննարկում ենք այսպիսի ծրագրերի կազմակերպման և իրականացման հնարավորությունները, և պետք է նշեմ, որ գրադարանը մեծ աշխատանք է տանում այս ուղղություններով: Մենք նաև պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում մանկական թատրոնների ղեկավարների և մանկագիրների հետ, որովհետև մանկական գրականության հանրայնացման և հանրահռչակման լավագույն ձևերից մեկը բեմադրությունն է: Դեռևս մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մանկագրությունն ու դրամատուրգիան կարողանան հատվել, և այդ գործերը լինեն ոչ միայն արժեքավոր գրական ստեղծագործություններ, այլև բեմադրելի ստեղծագործություններ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հավելել, որ մանկագրությունը և կրթական-մշակութային քաղաքականությունն իրարից տարանջատել չի կարելի՝ վկայակոչելով տասնյակ կրթամշակութային այն ծրագրերը, որոնք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1646 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի