Հունիսմեկյան Գյումրի. տոնական միջոցառումներից զատ՝ գյումրեցի փոքրիկները մեծ նվեր են ստացել (լուսանկարներ)

Գյումրու համայնքապետարանը հունիսմեկյան տոնին վաղուց ու պատասխանատու կերպով էր պատրաստվել: Միջոցառումների մեկնարկը տրվել է Վարդանանց հրապարակում։

Համայնքային ենթակայության 22 մանկապարտեզի 620 սան ցուցադրական ելույթ է ունեցել։ Նրանց հետ համատեղ հրապարակի քարե գորգին մեծահասակներին ու տարեկիցներին են հիացրել Գյումրու մարմնամարզության մարզադպրոցի փոքրիկ մարմնամարզիկները։

285625539_2896016080703499_7378633436195382998_n.jpg (221 KB)285537796_2896015554036885_4309161622551940249_n.jpg (413 KB)

Այնուհետև քաղաքի գրեթե բոլոր հատվածներում արվեստասեր փոքրիկ գյումրեցիներն են ելույթներ ունեցել, երգել են, պարել, ցուցահանդեսներում իրենց աշխատանքները ներկայացրել, տիկնիկայինում ու դրամատիկականում՝ դիտել իրենց համար նախատեսված ներկայացումները:

285511335_2896016117370162_7858269696010713069_n.jpg (347 KB)285487222_2896015834036857_7907998345221746569_n.jpg (266 KB)285515416_2896016067370167_507578424262116609_n.jpg (226 KB)284693510_799490484759152_569671892839826975_n.jpg (273 KB)

Օրը, սակայն, գլխավոր նվեր էլ է ունեցել. բացվել է «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, որի բացմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ՀԲ-ի սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Իվան Դրաբեկը, ՀԲ-ի սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Շուլգան, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։

284088233_2896064390698668_3916134863700442598_n.jpg (583 KB)1.jpg (313 KB)285575222_313426174313578_8163523895221976362_n.jpg (241 KB)

Մանկապարտեզը կառուցվել է նախկին վթարային և սեյսմավտանգ կառույցի տեղում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում:

«Ուրախալի է, որ հունիսի 1-ին բացում ենք այս հրաշալի մանկապարտեզը: Շնորհավորում եմ բոլոր երեխաներին տոնի առթիվ, մաղթում անհոգ մանկություն: Պետությունն այս առումով իր հանձնառությունն ունի, որպեսզի մեր փոքրիկները կրթվեն և դաստիարակվեն շատ լավ պայմաններում։ Ուրախ եմ, որ կայացել է սա պետություն-համայնք համագործակցությամբ, Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- ելույթի իր խոսքում ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

285458098_313424450980417_8118700602341121549_n.jpg (210 KB)

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ Շիրակի մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, մի շարք աշխատանքներ դեռ ընթացքի մեջ են. մանկապարտեզի բացումը հերթական համագործակցության լավ արդյունքն է։

Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար դրամ: Առյուծի բաժինը ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ներդրումն է:

283166479_2896064864031954_1980450512308341750_n.jpg (222 KB)

«Հետամուտ լինելով ՀՀ կառավարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որդեգրած քաղաքականությանը, որը ենթադրում է համաչափ զարգացում բոլոր համայնքներում՝ յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր համայնքում մենք պետք է ունենանք հավասար պայմաններ։ Կառավարությունն ունի առաքելություն, որն է՝ մինչև 2026 թվականը կառուցել 500 մանկապարտեզ և 300 դպրոց։ Ես ուրախ եմ, որ այդ ամենն ընթացքի մեջ է»,- շեշտել է Բաղդասարյանը:

Նախկինում «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը նախատեսված էր 75 երեխայի համար: Այժմ նորաբաց հաստատությունը պատրաստ է ավելի շատ փոքրիկների ընդունել:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3734 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս