Երևան
12 °C
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դիմային հատվածում տեղադրվեց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի եւ նրա տիկնոջ՝ դերասանուհի Գալյա Նովենցի դիմաքանդակը:
Այսօր նաեւ Երվանդ Ղազանչյանի ծննդյան օրն է. բեմադրիչը կդառնար 85 տարեկան: Երվանդ Ղազանչյանի համար Պարոնյան թատրոնը երկրորդ տուն էր, եթե ոչ՝ առաջին: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է այս թատրոնը. մահը վրա էր հասել, երբ դեռ պաշտոնավարում էր Պարոնյան թատրոնում:
Դիմաքանդակի բացման արարողությանը ներկա էին կինոյի եւ թատրոնի պետական գործիչներ, Ղազանչյանի եւ Նովենցի հարազատներն ու նրանց արվեստի երկրպագուները:

Երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը, հարգանքի խոսք ասելով Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի մասին, շեշտեց՝ նրանք ոչ միայն իրենց գործի վարպետներն էին, այլեւ օրինակելի ընտանիք ու ամուսիններ: «Չգիտեի, թե Գալյա Նովենցի անունը ո՞ր պատին պիտի լիներ, բայց գիտեի՝ իր ամուսնու կողքին պիտի լիներ»,- նկատեց Մաթեւոսյանը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ ծնողների հուշատախտակը տեղադրելու միտքը վաղուց էր խմորվում: Այն իրականություն դարձավ Երեւանի ավագանու որոշմամբ։

«Ես, իհարկե, տխուր եմ, որ կողքիս չեն իմ ծնողները, բայց նաեւ ուրախ եւ հպարտ եմ, որ Երեւանի սրտում՝ քաղաքի կենտրոնում, նրանց հուշատախտակը տեղադրվեց»,- ասաց Ղազանչյանը:
Խոսելով ծնողների մասին՝ ՀԹԳՄ նախագահը նկատեց՝ մինչեւ վերջին ծնողիդ չես կորցնում՝ որբությունդ այդքան չես զգում. «Ես դա շատ էի լսել, բայց մինչեւ չես ապրում այդ ամենը՝ իմաստը չես հասկանում: Առավոտյան գերեզմանատուն էի գնացել, շատ տխուր էի: Բայց ոչինչ չենք կարող անել. սա կյանքի օրենքն է, եւ մենք դատապարտված ենք այն ընդունել ու դրանց հետո ապրել»:
Ղազանչյանն այսօր թախիծով է հիշում անցած տարիների հունիսի 2-ները. այս օրը միշտ տոն էր լինում, նախ թատրոնում էին նշում հոր՝ Երվանդ Ղազանչյանի ծնունդը, ապա երեկոյան՝ տանը: Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ հորից առաջին հերթին ժառանգել է ընտանիքի նկատմամբ հոգատարությունն ու գործի նկատմամբ պատասխանատվությունը: «Երբեմն հորս չափերն անցնող պատասխանատվությունն ու հոգատարությունն ինձ էլ էր բարկացնում, իսկ հիմա իմ աղջկան է բարկացնում նույն ուշադրությունը»,- նշեց ռեժիսորը:
Ինքն ու հայրը տարբեր սերունդների ներկայացուցիչներ էին, ու բոլորովին տարբեր կյանքի դժվարություններ տեսած: Ըստ նրա՝ հայրը 1937 թվականն իր մաշկի վրա զգացած մարդ էր: «Պապիկիս աքսորել են, երբ հայրս ընդամենը 3 տարեկան է եղել: 19 տարի հետո նոր նա տեսել է իր հորը: Արդեն ինստիտուտն ավարտած հասուն մարդ է եղել: Շատ էր պատմում, թե ինչ դժվարին օրեր են անցկացրել մոր հետ: Դժվարին պայմաններում մեծացած, այդ պայմաններում ուսում ստացած ու կայացած, բայց անսահման հումորով ու բարի սրտով մարդ էր հայրս»,- շեշտեց Ղազանչյանը:
Մի անգամ իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ Երվանդ Ղազանչյանն անկեղծացել է անկատար մնացած երազանքներից մեկի մասին:
«Ամբողջ կյանքս երազել եմ մի լավ կաշվե վերարկու ունենալ, կոշիկներ, որ երբ իմ սիրած աղջկա հետ քայլեմ աշնանային երեկոներին, ուժեղ անձրեւ գա, ոտքերս չթրջվեն, անհարմար չզգամ։ Կյանքս զարմանալի ստացվեց՝ սիրած աղջիկը եղավ... ո՛չ վերարկուն կար, ո՛չ կոշիկները։ Կոշիկները եղան, աղջիկը չկար, վերարկուն չկար։ Երեքի հանդիպումն ինձ համար մնաց որպես երազանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ այգում գնում ես քո սիրած աղջկա հետ, կոշիկներդ ջուր չեն քաշում, բայց երկինքն անձրեւում է։ Գնում ես չոր։ Այդ չեղավ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մոտ էլ ինչ-որ մի բան կա, որ, այնուամենայնիվ, մնում է անավարտ։ Բայց ի՜նչ վատ կլիներ, եթե բոլոր երազանքներն իրականանային։ Շատ վատ կլիներ։ Պատկերացնո՞ւմ եք՝ 40 տարեկանում երեքը միասին լինեին՝ աղջիկը, վերարկուն ու կոշիկները։ Իսկ ի՞նչ պիտի անեի մնացած 40 տարին։ Էլ ինչի՞ պիտի ապրեի, ո՞րն էր լինելու երազանքը, ապրելն այլեւս իմաստ չէր ունենա»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT