Երևան
12 °C
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ ՀՀ կառավարությունն իր գործողություններում և հայտարարություններում հրապարակային է:
«Այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Խոսելով ընդդիմադիրների պահանջների մասին, մասնավորապես դիտարկմանը, որ նրանք ուզում են կոնկրետ լսել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում ձևակերպումը, Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ընդդիմադիրները գործընկերային են, ապա գործընկերային պատասխան կստանան:
«Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում ու բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս չի գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի»,- նշեց Հարությունյանը:
Աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ ընդդիմությունը ներխուժել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն և խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքականության դաշտում:
«Նայեք, թե ինչպես էր ընդդիմությունն իրեն պահում ԱԳՆ-ում, այն մարդկանց հետ, որոնք բանակցում են Արցախի խնդրի համար: Ընդդիմությունը թույլ է, նրա գործողություններն էլ թույլ ազդեցություն են ունենում, բայց ամեն դեպքում խնդիրներ ստեղծում է արտաքին քաղաքական դաշտում»,- ասաց նա:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, շատ բանի հասնել, քիչ խոսել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»՝ վստահեցնելով, որ հայկական կողմը միանշանակ հասնելու է շատին:
«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն: Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»,- ասաց Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը չափից ավելի ազնիվ է, ինչը շատ հաճախ չի օգնում. «Ներքին քննարկումների ժամանակ որոշ մեր գործընկերներ ասում են՝ այո՛, պետք է լինես սրիկա ու նենգ, որ որոշակի նպատակների հասնես, բայց մենք չենք գնալու այդ ճանապարհով:
Հարցին՝ ի՞նչ է պատրաստ զիջել Հայաստանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա, դու կարող ես գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես»:
Նա նաև վստահեցրեց՝ Արցախի իշխանությունները տեղեկացված են բոլոր այն գործընթացների մասին, որոնք կան. «Արցախի մեր գործընկերներին, Ազգային ժողովին կարող եմ ասել, որ մի քիչ ավելի շատ իրականությունն ուսումնասիրեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ
Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ
Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել
Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ
Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ
Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան
ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ
ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են
Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT