Երևան
12 °C
Այսօր 12-րդ դասարանի աշակերտների համար դպրոցի զանգը հնչեց վերջին անգամ: Հայաստանի շուրջ 55 հազար շրջանավարտ փակեց դպրոցական լինելու անհոգ էջն ու թևակոխեց կյանքի նոր շրջափուլ: Այս տարի թերևս «Վերջին զանգը» փոխարինվել էր «Վերջին դաս» անվանումով, սակայն օրվա խորհուրդն ու վերջինզանգյան մթնոլորտը դպրոցներում գրեթե նույնն էին:
Թախծոտ աչքերով, հուզված հայացքներով, երջանկության ու տխրության միախառնումով, սրտի մեծ թրթիռով և արդեն կարոտած զգացումով դպրոցի բակում էին հավաքվել նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի սաները:

Կրթության օջախի բակում հնչում էր ավանդական ու վերջին տարիներին գրեթե բոլոր շրջանավարտներին ճանապարհած հայտնի երգերից մեկը: Եվ ինչպես երգի մեջ է ասվում, ինչը վարժարանի սաները ևս փաստում էին՝ «Էս ինչպե՞ս, էս ո՞նց անցան, ո՞նց եկան, հեռացան օրերը դպրոցական»:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանն այսօր ճանապարհում էր 132 շրջանավարտի: Նախկին տնօրենը համոզված է, որ վարժարանի սաները իրենց մեծ դերը կունենան Հայաստանի կրթության զարգացման գործում:
«Ունենք 6 դասարան, 132 շրջանավարտ՝ 6 ենթահոսքերից. միևնույն ժամանակ և՛ ուրախ ենք, և՛ սրտներումս թախիծ կա, քանի որ հրաժեշտ ենք տալիս մեր շրջանավարտներին: Նրանցից շատերը, համոզված եմ, կընտրեն մանկավարժական ուղղությունը: Ամբողջ հոգով ես իմ երեխաների հետ եմ լինելու»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է այժմ մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանը:

Սկզբում՝ կորոնավիրուսային համավարակ, հետո 44-օրյա պատերազմ տեսած սերունդն այժմ հրաժեշտ է տալիս վարժարանին՝ միևնույն ժամանակ խոստանալով, որ իրենց ուժն ու գիտելիքները ծառայեցնելու են Հայաստանի ապագայի զարգացման համար:
Վարժարանի սաները դեռ մինչև երեկ սպասում էին դպրոցին հրաժեշտ տալու օրվան, իսկ այսօր արդեն բաժանումը դժվար է:
«Տարիները շատ արագ անցան: Առաջ ասում էինք՝ երբ ենք ավարտելու, մինչև երեկ փորձերի ժամանակ խոսում էինք, թե երբ է գալու այս օրը, բայց հիմա տխուր ենք, որ էլ այս տարիները չեն կրկնվի: Կարոտելու ենք շատ մեր դպրոցը. վարժարանում թե՛ ընկերական, թե՛ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ էին, ու դա այնքա՜ն հաճելի էր: Ապագայում անելիքներ շատ կան, մեզ սպասում են ընդունելության քննությունների հուզումներն ու լարվածությունը»,- մեզ հետ զրույցում հուզմունքը զսպելով՝ անկեղծանում է վարժարանի սան Ջուլիետա Ադամյանը:

Դասընկերուհին անմիջապես լրացնում է նրան՝ մանկավարժական վարժարանից հեռանում են, բայց մանկավարժությունից՝ ոչ: Երկուսն էլ ընդունվելու են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան: «Ամենտպավորիչ պահերից մեկը Վերջին դասին պատրաստվելու համար բուն դասերից երբեմն փախչելն էր: Հավաքվում էինք ու փորձում աննկատ դուրս գալ վարժարանից, որպեսզի գնայինք պարի փորձերի»,- ասում է վարժարանի սաներից Անահիտ Աբրահամյանը:
Աղջիկների կողքին պակաս հուզված չէին տղաները. կյանքի նոր փուլը սկսվելու է կարևոր առաքելությամբ:
Խաչիկը նրանցից մեկն է: Ասում է՝ ապագա արտգործնախարարն է. «Հայրենիքն եմ պաշտպանելու: Երեկ հաստատեցին իմ բանակ գնալը՝ ստացա զորակոչման թուղթը: Բոլոր տղաներն էլ պետք է ծառայեն: Բանակը մեր հայրենիքի կարևոր մասն է, ու դու պատասխանատվություն ես ստանձնում՝ երկու տարի պահել քո երկրի սահմանները»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նշում է նա:
Սաների ուրախությունը կիսելու, կյանքի նոր փուլի մեկնարկում նրանց հաջողություններ մաղթելու համար վարժարան էր եկել նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարի այցը կրում էր նաև խորհրդանշական բնույթ. այս տարի Մանկավարժական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
«Անհնար է չհուզվել, երբ որ հասնում ես այն կարևոր օրվան, երբ կյանքդ կարծես կիսվում է: Դու թողնում ես դպրոցի տարիները, որտեղ կա ամեն ինչ և արդեն նոր կյանքում պետք է ցույց տաս, թե ինչ ես սովորել դպրոցում և ինչպիսի մարդ ես ու ինչպիսի որոշումներ ես կայացնելու: Վստահ եմ՝ նախորդ տարիներին ձեր ուսուցիչների կողմից ստացել եք համապատասխան գիտելիքները, որոնց շնորհիվ կկայացնեք պատասխանատու և գիտակցված որոշումներ: Բայց կարող եք նաև սխալվել, դա բոլորովին վախենալու չէ, հակառակը, եթե չսխալվեք, ոչինչ չի հաջողվի: Ուզում եմ, որ այն թեթևությունն ու ոգևորությունը, որ այսօր ունեք, նույն ոգևորությամբ բացեք այն դռները, որոնք ձեր առջև բացելու են լայն հնարավորություններ»,- շնորհավորական իր խոսքում շեշտում է փոխնախարարը:

Կրթության ոլորտի պատասխանատուն նաև կոչ արեց շրջանավարտների ծնողներին վստահել իրենց երեխաներին. «Մեկ տարի հետո ես էլ կլինեմ ձեր կարգավիճակում ու կզգամ այն նույն էմոցիաները, ինչ դուք եք զգում: Մեր երեխաները մեզնից ավելի լավ գիտեն, թե ինչ են ուզում անել, և պետք է նրանց հնարավորություն տալ՝ գնալու իրենց ընտրած ճանապարհով»:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նրա խոսքով՝ կրթօջախը կյանք է ճանապարհում հերթական պայծառ սերնդին՝ համոզված լինելով, որ նախադրյալները, որոնք տրվել են նրանց, որակապես բարձր ուղենիշ են լինելու պետության նոր ձեռքբերումների համար:

Շրջանավարտներն էլ իրենց հերթին վստահեցրին, որ դպրոցական տարիներին ստացած խորհուրդներն ու խրատները ուղեկից են լինելու ողջ կյանքի ընթացքում՝ ընդգծելով՝ վարժարանն իրենց երկրորդ տունն է: Նրանք հուզված հրաժեշտ են տալիս դպրոցին՝ ետ վերադառնալու ու ոչ ոքի չմոռանալու խոստումով: Փուչիկները երկինք բաց թողնելով՝ հավատում իրենց պահած երազանքների իրականացմանը: Միմյանց շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով՝ ասում՝ պատվով են հանձնելու բոլոր քննություններն ու առանց ընկրկելու հասնելու այն նպատակներին, որոնց մասին միայն իրենք գիտեն:



«Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT