Ինչ ունեցվածք են հայտարարագրել Թագուհի Թովմասյանը և նրա ամուսինը՝ Հայկ Դավթյանը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 2022 թվականի մայիսի 17-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Թովմասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, երկուսը՝ միանձնյա, մեկը՝ համատեղ սեփականություն, ինչպես նաև 1 հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որը կրկին համատեղ սեփականություն է:

Թովմասյանը բանկային հաշիվներում տարեսկզբին ունեցել է 1 միլիոն 200 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1 միլիոն 107 հազար դրամ: 

Որպես կանխիկ գումար տարեսկզբին պատգամավորն ունեցել է 7 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 6 միլիոն 500 հազար դրամ, ինչպես նաև՝ 2500 եվրո:

Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովից ստացել է 7 միլիոն 879 հազար դրամ աշխատավարձ, «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից՝ 3 միլիոն 805 հազար դրամ, որպես վարձակալության դիմաց ստացված վճար՝ 311 հազար դրամ վարկ՝ «Ինեկոբանկում»:

Ծախսերի հայտարարագիր բաժնում վերջինս ներկայացրել է 11 միլիոն 128 հազար դրամ, որն ուղղվել է վարկերի մարմանը:

Թովմասյանի ամուսինը՝ Հայկ Դավթյանը, Վարդենիս համայնքում հայտարարագրել է 1 հողամաս, ինչպես նաև 1 բնակարան՝ Կենտրոն վարչական շրջանում: Նկատենք, որ երկուսն էլ համատեղ սեփականություն է:

Տարեսկզբին Դավթյանը գնել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, սակայն այն նույն տարում 5 միլիոն դրամով վաճառել է:

Պատգամավորի ամուսնու բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 499 հազար դրամ, որը հետո ավելացել է՝ դառնալով 514 հազար դրամ, ինչպես նաև՝ 115 հազար դրամ, որը նույնպես ավելացել է և դարձել 319 հազար դրամ:

Որպես կանխիկ գումար վերջինս ներկայացրել է 4 միլիոն 500 հազար դրամ, ինչը տարեվերջին դարձել է 5 միլիոն 450 հազար դրամ, ինչպես նաև՝ 4700 դոլար, որը նույնպես ավելացել է և դարձել 6500 դոլար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից Հայկ Դավթյանը ստացել է 2 միլիոն 325 հազար դրամ աշխատավարձ, Արման Ռուբիկի Դավթյանից՝ 300 հազար դրամ նվիրատվություն, Վահե Ղալայան Արմենից՝ 2 միլիոն 490 հազար դրամ գույքի օտարման դիմաց գումար, 599 հազար դրամ էլ վարկ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ից: Վարկի մայր գումարը կազմում է 467 հազար դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7543 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա