Երևան
12 °C
ՀՀ պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած խոշոր հարկատուների վերաբերյալ ցանկը այս անգամ էլ շատ ուշագրավ է: Ինչպես հայտնի է, 2016 թվականին ՀՀ պետական բյուջեն հարկային եկամուտների մասով թերակատարվեց մոտ 50 միլիարդ դրամով:
2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված էր, որ պետք է հավաքվի 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ, այնինչ, պաշտոնական տվյալներով՝ հավաքվեց միայն 1 տրիլիոն 79 միլիարդ դրամ: Որ տնտեսվարողները որքան հարկ են վճարել, ովքեր են ավելացրել եւ ովքեր են պակասեցրել հարկերը...: Այս հարցերի պատասխանները կան նշված ցանկում: Սկսենք ամենահայտնի խոշորներից: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ մեղմ ասած փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը, դատելով այս ցանկից շատ վատ ֆինանսական վիճակում է գտնվում: 2016 թ. այս ընկերությունը վճարել է 14.8 միլիարդ դրամի հարկ: 2015-ին այդ ցուցանիշը կազմում էր 18.2 միլիարդ դրամ: Այսինքն մեկ տարվա ընթացքում այս ընկերությունը նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը մոտ 3.4 միլիարդ դրամով, կամ մոտ 7 մլն դոլարով: Տոկոսային արտահայտությամբ՝ դա կազմում է 18.6 տոկոս: Սա ահռելի ցուցանիշ է: Եթե այլ երկրներում որեւէ խոշոր ընկերության հարկերը նվազեին 18.6 տոկոսով, լուրջ կասկածներ կարող էին առաջանալ, որ այդ տնտեսվարողի գործերը վատ են` շատ վատ:
Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն` արտասահմանյան նշանավոր օղիների կեղծմամբ ու նմանակմամբ հայտնի «Ա եւ Գ»-ն անցած տարվա ընթացքում վճարել է 2 միլիարդ դրամի հարկ այն դեպքում, երբ 2015 թ. այդ ցուցանիշը 2.6 միլիարդ դրամ էր: Այս դեպքում նվազումը 23 տոկոս է: Հարկերի 23 տոկոս նվազումը ընդհանրապես` աղետի նշաններ է պարունակում:
Ասել, թե ուր են «կորչում» այդ գումարները, կարող է թերեւս միայն Սամվել Ալեքսանյանը եւ պետեկամուտների կոմիտեն, եթե ցանկանա: Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, Ալեքսանյանն այդ մասին լռում է, իսկ ՊԵԿ-ին դա այնքան էլ չի հետաքրքրում: Կա տարածված կարծիք այն մասին, որ «Ալեքս Գրիգի» վճարած հարկերի նվազումը պայմանավորված է առեւտրի ծավալների անկմամբ, քանի որ այդ ընկերության կազմի մեջ է մտնում «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Բայց դա միֆ է: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ առեւտրի ծավալները 2016 թ. ոչ միայն չեն նվազել, այլեւ աճել են` 1 տոկոսով 2015 թվականի համեմատ: Ճիշտ է` մանրածախ առեւտուրը նվազել է 2.6 տոկոսով, բայց 4.5 տոկոսով աճել է մեծածախ առեւտուրը: Իսկ ով ով, բայց «Ալեքս Գրիգը» մեծածախ առեւտրի հիմնական մասնակիցներից է: Այսինքն առեւտրի ծավալների անկման վարկածը տվյալ դեպքում չի աշխատում:
Ի դեպ, մեծածախ առեւտրի մասին: Նույն «Ալեքս Գրիգ» ընկերության կազմում է գործում նաեւ Սպիտակի շաքարի գործարանը: Իսկ շաքարի շուկայում, կարելի է ասել, միակ գործող անձը հենց Ալեքսանյանն է: 2016 թվականի առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները շատ ցածր էին, նա ներկրեց շաքարի ահռելի քանակություն: Երկրորդ կեսին, երբ շաքարը աշխարհում կտրուկ թանկացավ, խանութներում կտրուկ բարձրացավ նաեւ Ալեքսանյանի ներկրած շաքարի մանրածախ գինը: Ակնհայտորեն դա լրացուցիչ ահռելի եկամուտներ պարգեւեց մեր հայտնի մոնոպոլիստին, սակայն, ինչպես երեւում է հարկատուների ցանկից, հարկերը ոչ թե աճել են, այլ նվազել: ՊԵԿ-ին դա նույնպես չհետաքրքրեց:
Սա տարօրինակ է նրանով, որ այլ դեպքերում ՊԵԿ-ը լավ էլ հետաքրքրասեր է: Օրինակ, մի 10 օր առաջ ՊԵԿ-ին խիստ հետաքրքրել էր «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը: Այնքան էր հետաքրքրել, որ ցանցի մի քանի սուպերմարկետներ ՊԵԿ-ի ստուգումների պատճառով ժամեր շարունակ փակվել էին: Եվ դա այն դեպքում, երբ նույն` առեւտրի ոլորտում գործող այս ցանցի վճարած հարկերը 2016 թվականին աճել էին 44 տոկոսով: Թե ինչու են ՊԵԿ-ին հետաքրքրում այն տնտեսվարողները, որոնք ավելացրել են հարկերը 44 տոկոսով, բայց բոլորովին չեն հետաքրքրում նրանք, ովքեր նվազեցրել են հարկերը 18 տոկոսով, մնում է հանելուկ:
2016 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել ամենայն հավանականությամբ Ալեքսանյանին պատկանող մի նոր ընկերություն` «Ալեքս Հոլդինգը», որը 2016 թվականին բյուջե է վճարել 1.2 միլիարդ դրամ: Թե ինչ նոր ընկերություն է սա, դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ վերջերս Կենտրոնական բանկը այս ընկերության կազմում գտնվող տարադրամի փոխանակման կետերին լիցենզիա տվեց: Դատելով հասցեներից, դրանք բոլորը «Երեւան Սիթիներում» գտնվող չենջերն են: Չի կարելի բացառել, որ անցած տարեվերջին Ալեքսանյանը որոշել է սուպերմարկետները հանել «Ալեքս Գրիգի» կազմից եւ դրանք տեղավորել մեկ այլ` «Ալեքս Հոլդինգ» ընկերության կազմում: Ամփոփելով Ալեքսանյանին պատկանող ընկերությունների վճարած հարկերը, ներառելով նաեւ «Ալեքս Հոլդինգը», ստացվում է հետեւյալ պատկերը: 2015 թվականին այդ ընկերությունները միասին վճարել են 20.8 միլիարդ դրամ, իսկ 2016-ին 18.1 միլիարդ: Նվազումը` 2.7 միլիարդ դրամ, կամ 13 տոկոս:
Մեկ այլ մոնոպոլիստ` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպի» գործերը նույնպես վատ են` շատ վատ: 2015 թվականին այս ընկերությունը պետական բյուջե էր վճարել 1.2 միլիարդ դրամ, 2016-ին ընդամենը 958 միլիոն դրամ: Անկումը` 25 տոկոս է: Ի՞նչ է պատահել բանան ներկրող այս ընկերությանը: Ոչինչ էլ չի պատահել: Ինչպես 2015 թվականին, այնպես էլ 2016-ին սա բանան ներկրող, կարելի ասել, միակ ընկերությունն է: Խոսակցություններ կան, որ «Քեթրին գրուպին» զուգահեռ գործում է նաեւ մեկ այլ ընկերություն, որի իրական սեփականատերերը նույն մարդիկ են: Բայց նույնիսկ սա հաշվի առնելով, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, միեւնույն է` բանանի ներկրումից հարկերը նվազել են:
Այս տվյալները հաշվի առնելով կարո՞ղ ենք կասկածել, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը ընդլայնվում ու ամրապնդվում է: Իհարկե կարող ենք: Ընդ որում, կարող ենք պնդել, որ խորանում է ստվերային տնտեսության այն հատվածը, որը վերահսկում են հենց մոնոպոլիստները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT