6 արջ տեղափոխել է Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, 1 լուսան էլ հանձնվել Երևանի կենդանաբանական այգուն

Երջանկահիշատակ գործարար Լևոն Հայրապետյանի դստեր՝ Զարուհի Հայրապետյանի հրավերով՝ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր է իրականացվել Արցախում: Այս մասին տեղեկացնում են վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC):

Նշվում է, որ հիմնադրամը վեց արջերի տեղափոխել է Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվել է Երևանի կենդանաբանական այգուն։

«‎Եվս մեկ կարևոր ձեռնարկ իրականություն դարձավ։ Հանդիսանալով EAZA-ի՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի անդամակից կառույց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծել է EAZA-ի բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան պայմանները՝ կենդանիների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։

Տեղեկացնեմ նաև, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայրապետյանների ընտանիքին հետագայում օգնելու է ստեղծել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար վարժեցված կենդանիների հավաքածուով թերապիայի կենտրոն։ Վայրի կենդանիների փրկության ծրագիրն իրականացվում է International Animal Rescue կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ուրախ ենք, որ կազմակերպությունը մշտապես մեր կողքին է և աջակցում է մեր ծրագրերի իրականացմանը»,- նշում է ‎Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Սա արջերի փրկության ամենամեծ առաքելությունն է, որը FPWC-ի մեր գործընկերները կատարել են մինչ այժմ IAR-ի աջակցությամբ: Ցանկացած փրկարարական գործողություն, որը ներառում է գերի վայրի կենդանիների անզգայացում, պահանջում է մանրակրկիտ պլանավորում և իրականացում՝ ապահովելու կենդանիների և մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը: Տեղափոխումը տեղի է ունեցել ճիշտ ժամանակին: Շնորհավորում ենք Ռուբեն Խաչատրյանին և FPWC թիմին լավ կատարած աշխատանքի համար: Այժմ մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք արջերին խնամելու, նրանց սննդարար սնունդ և անասնաբուժական բուժում ապահովելու հարցերին՝ բարելավելու նրանց առողջությունը և նրանց ապահովելու արժանի կյանքով»,- նշել է IAR-ի նախագահ Ալան Նայթը։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։

2017թ․ հոկտեմբերից Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) ջանքերով մեկնարկել է այդպիսի արջերի փրկության լայնածավալ ծրագիր։ Այս պահի դրությամբ փրկվել եւ ազատավանդակներ են տեղափոխվել 35 արջեր։ Արջերի փրկության ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել «կանաչ» մտածողությունը Հայաստանում և արցախում ձևավորել հարգանք վայրի բնության առանձնյակների նկատմամբ եւ արմատախիլ անել վայրի գիշատիչ կենդանիներին անազատության մեջ պահելու արատավոր սովորույթը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3282 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից