Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները. քննարկվել են փոխադարձ հետաքրքրության հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել իր գործընկերոջը Բելառուսի դատախազության համակարգի 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ դատախազությունն էլ շուտով բոլորում է 104-ամյակը, և նման պատկառելի կենսագրությունը երկու երկրների պարագայում էլ խոսում է դատախազությունների՝ որպես պետականության պահպանության, օրենքին և հասարակությանը ծառայելու ակունքներում կանգնած կայացած համակարգեր լինելու մասին:      

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության մակարդակն ու արդյունքները, որոնց շարունակում է նպաստել 2005թ. Մինսկում ստորագրված՝ Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի կենսագործումը:

Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ջերմ բարեմաղթանքների համար: Նա վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի ԱՊՀ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների գործակցությունը, կնպաստի փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հատ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակայելու գործին:  

Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ գործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են երկու երկրների դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
792 դիտում

Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Հատուկ օպերացիա Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ

Իրանը կբախվի ռազմական հարձակման և երկրորդային մաքսատուրքերի, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ

Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ

Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին

Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է

ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը

Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում

Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը

Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից

Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ

Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները

Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները

Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում

Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը

Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները

Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան