Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։

Սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները և պետական գերատեսչություն-համայնք-հասարակական կազմակերպություններ համագործակցության միջոցով դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման եղանակները։

«Սևանա լճի պահպանությանն ուղղված բոլոր ծրագրերի ու միջոցառումների առանցքում լճի վրա մարդածին ճնշման նվազեցումն է։ Մենք այսօր խնդիր ունենք նվազագույնի հասցնել մարդու միջամտությունը բնական գործընթացներին և ապահովել լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը։ Պետք է ճիշտ գնահատել Սևանա լճի հարակից հատվածների, համայնքների զբոսաշրջային հնարավորությունները և համատեղ ջանքերով դրանք արդյունավետ իրացնել, դա կօգնի հասնել լճի վրա ճնշման նվազեցման մեր տեսլականին»,- նշել է նախարարի տեղակալը։

Վերջինիս խոսքով՝ Գեղարքունիքի մարզի հարուստ բնական և պատմամշակութային ժառանգությունը թույլ է տալիս զարգացնել զբոսաշրջության և հանգստի տարբեր ձևեր:

«Օրինակ՝ մարզում կարելի է զարգացնել քայլարշավային և գեոտուրիզմը։ Զբոսաշրջության այս տեսակների համար առկա է բավարար ռեսուրս, բայց դրանց զարգացման համար մշակված և հաստատված ծրագրերը դեռևս թերի են։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստեղծել համալիր տուր-փաթեթներ, որոնցում էքսկուրսիաները կիրականացվեն լեռնային տարածքներում»,- նշել է նախարարի տեղակալը և խնդրել հասարակական դաշտի ներկայացուցիչներին «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուժերով կազմել գրավիչ երթուղիներ, որոնք հետագայում հնարավոր կլինի ընդգրկել տուրփաթեթներում։

Քննարկվել են նաև Սևանա լճի հանրային լողափերին հարակից համայնքների հետ կապի սերտացմանը վերաբերող հարցեր։ Նախարարի տեղակալը հորդորել է առավել ակտիվորեն համագործակցել հանրային լողափերի սպասարկումն իրականացնող տնտեսվարողների հետ, դա կօգնի զբոսաշրջային հոսքն ուղղորդել համայնքներ՝ լուծելով երկու խնդիր՝ կրկին լճի վրա մարդածին ճնշման կրճատում և համայնքների սոցիալական առաջընթաց։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կրկին արձանագրել է, որ հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ավելի արդյունավետ կյանքի կկոչվեն Սևանա լճի պահպանությանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության բարեփոխումները։

290771912_337555975232445_8646099649133393783_n.jpg (566 KB)

290472505_337557935232249_4339188399882314489_n.jpg (508 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1364 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ