Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կքննարկենք խմբակցությունով ու վարչությունով՝ արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է, եւ կա երկու կարծիք։ Կա կարծիք, որ այսպես, թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ինչպե՞ս են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից եւ սպանել։ Նաեւ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենը, ինչ իրենք արեցին»,- ասաց Սիմոնյանը:
Վերջինս հայտնեց՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ՝ 11-ն են եղել, բայց քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10-ը:
Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով, որը այժմ նաեւ բացահայտ կերպով են անում:
«Առաջին օրվանից էլ սա պաշտոնակռիվ է: Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում եւ բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել. առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ: Նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, արել են, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք եւ այլն: Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու»,- շեշտեց ԱԺ նախագահը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չէր, փողոցային պայքար էր իրականացնում, բախումներ էին լինում եւ այլն, սակայն այդ ժամանակ ոչ ոք մանդատից զրկելու հարց չէր բարձրացնում: Սիմոնյանն էլ, արձագանքելով դիտարկմանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բացակայությունների թույլատրելի շեմը չէր անցել: Սիմոնյանը նաեւ շեշտեց՝ համեմատականներ տանելը տեղին չէ, որովհետեւ համաժողովրդական շարժումը եւ Դաշնակցության ու Հանրապետական կուսակցական աջակիցների պահվածը անհամեմատելի են:
«Ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից, թե՛ ժողովրդից: Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ինչպես իր ուսին հարվածելով՝ ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում. տարան դրեցին զոհասեղանին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակ»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր հղել, թե վերջինս ի՞նչ դիրքորոշում ունի ընդդիմադիր այն պատգամավորներին, որոնք գերազանցել են բացակաների թույլատրելի շեմը, մանդատից զրկելու վերաբերյալ: Կառավարության ղեկավարը, առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, նշել էր. «Ընթացակարգ գոյություն ունի: Ես տեղյակ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս թեմայով քննարկում է տեղի ունենալու: Եթե ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, հետո պետք է դիմել Սահմանադրական դատարան: Մեր թիմում դեռ քննարկում ու որոշում այս թեմայով չի եղել, հետևաբար ես իմ անձնական դիրքորոշումը հրապարակել ճիշտ չեմ համարում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT