Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:

Վերջինս պատճառները չի մանրամասնել՝ շեշտելով, սակայն, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Ղազինյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակում սա համարում է ամենաճիշտ ու արդարացված որոշումը. այս Ազգային ժողովում որևէ օրակարգով իր հետագա աշխատանքն այլևս չի պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը չի կարող, քանի որ առնվազն ազնիվ չի համարում:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը օրերս ևս պատգամավորական մանդատը վայր դրեց:

Նախորդ ուրբաթ էլ՝ հուլիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին զրկեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այնուհետև նույն օրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից ևս և չի առաջադրի նոր թեկնածուներ թափուր պաշտոններում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սաղաթելյանի այս հայտարարությանը, նշել էր՝ նախնական կարող է ասել, որ չեն պատրաստվում այդ պաշտոնները լրացնել: 

Նույն օրը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, այնուհետև՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից հրաժարվելու մասին հայտարարեցին: Վերջիններիս հայտարարությունից քիչ անց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրեց, որ չի պատրաստվում հրաժարվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ, անկուսակցական նախագահ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2227 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել