Մի ընդդիմադիր տարածում էր՝ 100 տոկոս այս իշխանությունը հեռանում է, նա վայր է դրել մանդատը. վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ընդդիմադիրներից մեկը, ով մեկ ամիս առաջ իր ցանցի միջոցով Լոս Անջելեսում տարածում էր, թե գործող իշխանությունը հրաժարական է տալիս, վայր է դրել իր ընդդիմադիր մանդատը։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հիշելով այդ պատգամավորի հետ կապված մի պատմություն։

«Հունիսի 2-ին ԱՄՆ-ում իմ ամենասիրած մարդկանցից մեկը, որը լավ գործարար է, գրեց՝ Լոս Անջելեսում մի ընդդիմադիր իր ցանցի միջոցով տարածում է, թե 100 տոկոս հավանականությամբ այս իշխանությունը հեռանում է, սա հավաստի տեղեկություն է՝ երկրի ղեկը հանձնելով ընդդիմությանը: Ընկերս նաև հավելեց, թե շատ բիզնեսմեններ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Հայաստանում ու այս իշխանությունից շատ գոհ են, անհանգիստ են այս տեղեկությունից: Նրան պատասխանեցի, որ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն չեն կարող լավ գործարար լինել, քանի որ սխալ են վերլուծում իրավիճակը․․․Ֆինիտե լա կոմեդիա...»,- նկատել է նա:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Վերջինս պատճառները չէր մանրամասնել՝ շեշտելով, սակայն, որ դրանք կրում են բացառապես քաղաքական և մարտավարական բնույթ: Ղազինյանը նաև նշել էր, որ ստեղծված իրավիճակում սա համարում է ամենաճիշտ ու արդարացված որոշումը. այս Ազգային ժողովում որևէ օրակարգով իր հետագա աշխատանքն այլևս չի պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը չի կարող, քանի որ առնվազն ազնիվ չի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4747 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել