Երևան
12 °C
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան:
ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։
Մասնավորապես նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքներ հայտնաբերելու պարագայում, չեն արձանագրվում ենթադրյալ բռնության հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքերը և համապատասխան ընթացակարգեր չեն նախաձեռնվում։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում, ինչպես նաև համապատասխան մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ազատությունից զրկված անձի մոտ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս հայտնաբերվել է վնասվածքներ և վերջինս հայտարարել է, որ դրանք ստացել է ձերբակալման ընթացքում կիրառված անհամաչափ ուժի արդյունքում, սակայն այդ մասին համապատասխան արձանագրություն չի կազմվել։ Ավելին, կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կողմից հարցի քննարկման շրջանակներում, դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմվել է մարմնական վնասվածքը հայտնաբերելուց 63 ժամ հետո՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։
Անհատական մի շարք բողոքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձանց առաջնային զննությամբ հայտնաբերված վնասվածքները պատշաճ չեն արձանագրվում և իրավապահ մարմիններին ենթադրյալ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չեն ներկայացվում։ Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ ստացած վնասվածքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին չուղարկելու պատճառ է հանդիսացել քրեակատարողական հիմնարկ ընդունման պահին ազատությունից զրկված անձի անձնական գործում առկա Ձերբակալվածներին պահելու վայրում լրացված մարմնական վնասվածքների մասին արձանագրության առկայությունը։
Պաշտպանն արձանագրում է, որ նշվածը որևէ կերպ չի կարող Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի կողմից համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին այն չուղարկելու հիմք հանդիսանալ։
Ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքների պատշաճ արձանագրումը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս պարտադիր է ցանկացած պարագայում, քանի որ անձը շարունակում է պահվել անազատության մեջ նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։
Մեկ այլ անընդունելի պրակտիկա է վնասվածքների ոչ ամբողջական և մասնագիտական պատշաճ արձանագրումը: Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրված վնասվածքի նկարագրությունը չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ, ինչպես նաև չեն ներկայացվում բժիշկների համապատասխան եզրակացություններ՝ վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և ազատությունից զրկված անձի կատարած հայտարարության ստացման պատճառների և եղանակների համադրության վերաբերյալ:
Բացի նշվածը, մտահոգիչ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստացած վնասվածքների կապակցությամբ պատշաճ բժշկական զննություն անցնելու, վնասվածքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելու և իրավապահ մարմիններին ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի մասին համապատասխան արձանագրությունն իրավապահ մարմիններին չուղարկելու անընդունելի պրակտիկան։
Նշված հարցերը պարբերաբար մանրակրկիտ վերլուծությամբ և հարցի լուծման համապատասխան առաջարկներով ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում։
ՄԻՊ-ը ևս մեկ անգամ կոչ է անում ՀՀ արդարադատության նախարարությանը և պատասխանատու այլ մարմիններին խիստ ուշադրության ներքո պահել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և դրանով իսկ արդյունավետ և բազմակողմանի քննություն ապահովելու մեխանիզմների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նպաստելու վերոնշյալ դեպքերի կանխարգելմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT