Մինչ խաղաղության օրակարգը կրակոցներ լինելու են. քաղաքագետը՝ վերջին օրերին սահմանային իրավիճակի մասին

Խաղաղությանն այլընտրանք ես չեմ տեսնում: Ովքեր ասում են՝ Ադրբեջանի հետ պետք չէ գնալ խաղաղության օրակարգով, թող այլընտրանք առաջարկեն: Այլընտրանքը ո՞րն է, պատերա՞զմը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, անդրադառնալով` երեկ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա ադրբեջանական կողմի կրակոցներին և այն շահարկումներին, թե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության է գնում, սակայն կրկին կորուստներ է ունենում:

Ստեփանյանի խոսքով՝ բոլորի համար էլ պետք է պարզ լիներ, որ խաղաղության օրակարգի ճանապարհը հարթ չէր ընթանալու.«Ադրբեջանի նման երկրի հետ հասնել խաղաղության բավականին դժվար է լինելու, բայց չունենք այլընտրանք: Մենք դատապարտված ենք գնալ խաղաղության, իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդ ճանապարհին Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզի: Բացի այդ ադրբեջանական կողմը ճնշումների է գնում: Ալիևը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության են եկել չբարձրաձայնել Արցախի կարգավիճակի մասին հարցը: Սակայն մեր ԱԳՆ-ն և անվտանգության խորհրդի քարտուղարը որոշ տեղերում այս հարցը բարձրացնում են: Երեկ էլ Բայրամովը «գլուխ էր գովում», թե սահմանագծման և սահմանազատման գործընթացը բարդ է լինելու և իրենք չեն համաձայնել զորքերի հայելային հետքաշման գաղափարին: Մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք»:

 

Քաղաքագետը նկատում է՝ եթե նույնիսկ մենք կարողանայինք կարճ ժամանակում ստեղծել այնպիսի մարտունակ բանակ, որը կկարողանար կռվել Ադրբեջանի դեմ, միևնույն է՝ խաղաղությունը մեզ հարկավոր է լինելու:

«Մենք 30 տարի է կռիվ ենք տալիս: Ցավով եմ ասում, բայց մենք եկել հասել ենք այն կետին, ինչից սկսել էինք: Խաղաղություն ունենալու համար 30 տարի ժամանակ ենք կորցրել: Միգուցե, եթե մենք այդ ժամանակահատվածում խաղաղություն հաստատեինք, այսօր այս վիճակում չլինեինք»,-ասում է նա և հավելում ՝ հիմա պատերազմի ոչ միայն բանակը պատրաստ չէ, այլ նաև հայ ժողովուրդը, որը դեռ ուշքի չի եկել 44-օրյա պատերազմի հետևանքներից:

Ստեփանյանը նաև համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր պատերազմի համար: Ասում է՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը ձեռք է բերել ավելին, քան սպասում էր, հիմա Ալիևը վայելում է այդ պահը:

«Ադրբեջանը վերջիվերջո ո՛չ Հյուսիսային Կորեա է, ո՛չ էլ ռազմական պոտենցիալով Չինաստան: Իրենք իրենց հիմա թույլ չեն տա նոր արկածախնդրություն: Այնպես չէ, որ Ադրբեջանը հարձակվելու է ու գրավի: Իլհամ Ալիևը հիմա «ձիու վրա» է իրեն զգում: Նա իր ռազմական հաղթանակից փորձում է ամեն բան կորզել, ինչը կորզելու է խաղաղության միջոցով: Խաղաղությունն իրեն ավելի շատ է պետք, քան՝ մեզ: Այն ժամանակ, երբ պատերազմը սկսեցին, ասում էին՝ միջազգայնորեն ճանաչված մեր հողերն ենք ուզում, հիմա ի՞նչ են ասելու, ո՞ւմ դեմ են սկսելու պատերազմը, ռուս խաղաղապահների՞: Պետք է հարձակվեն Հայաստանի վրա, այդ դեպքում «ձիու վրայից» հարկադրվելու է իջնել, իսկ հիմա իրեն դա պետք չէ: Նոր պատերազմով Ադրբեջանը կորցնելու է 44-օրյա պատերազմի արդյունքները»,-նշում է քաղաքագետը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելուն, Դավիթ Ստեփանյանն ընդգծում է՝ գործընթացը երկար է տևելու.«Կրակոցները հայկական տարբեր դիրքերի վրա փորձեր են Ադրբեջանի կողմից այդ խաղաղության պայմանագիրն արագացնելու: Բայց, կարծում եմ, դա ապարդյուն է, քանի որ մեր ղեկավարությունը հասկանում է՝ հիմա զիջումների գնալու ժամանակը չէ:  Ադրբեջանը նույնիսկ ավելին է ստացել: Պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից չի եղել նորմալ արձագանք: Իսկ  հիմա, եթե ադրբեջանական կողմը սկսի նոր պատերազմ, ապա խառնվելու են, քանի որ Ադրբեջանն ինչ ուզում էր ստացել է»,-ասում է մեր զրուցակիցը և հայտնում՝ մինչ խաղաղության օրակարգը կրակոցներ միշտ լինելու են, քանի որ Ադրբեջանի կողմից թիվ մեկ ճնշումը մեզ վրա կրակոցներն ու սպանություններ են:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1906 դիտում

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ